Օգոստոսի 20-ին Ախթալայում կկայանա խորովածի փառատոն

18 օգոստոս 2017 15:02
Օգոստոսի 20-ին Ախթալայում կկայանա խորովածի փառատոն
Օգոստոսի 20-ին Ախթալայում կկայանա խորովածի հերթական փառատոնը 18/08/2017 14:21 Օգոստոսի 20-ին Ախթալայում կկայանա խորովածի հերթական փառատոնը Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը Հայաստանում կնպաստի մարզերում հայկական ավանդական խոհանոցի և արվեստների տարածմանը, զբոսաշրջության զարգացմանը Ախթալայում և հարակից տարածքներում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ այն Հայաստանի եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ են վաճառվում ՌԴ-ում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և այլուր:
 
«Այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացել խորովածի փառատոնի նկատմամբ: Սպասվում են մեծ թվով այցելուներ: Մեր առջև դրված նպատակները քայլ առ քայլ իրականանում են: Փառատոնն իր դերակատարությունն է ունեցել Լոռվա ձորում զբոսաշրջիկների թվի ավելացման հարցում: Հպարտորեն կարող ենք նշել, որ տարածաշրջանում խոհարարական փառատոնների, միջոցառումների անցկացման առումով Հայաստանն առաջատար դիրքերում է»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու հավելեց, որ արդեն արձագանքներ ունեն Վրաստանից՝ օգնելու խորհրդատվությամբ, որպեսզի այնտեղ ևս անցկացնեն Խորովածի միջազգային փառատոն:
Նրա խոսքով՝ զբոսաշրջության զարգացման առումով փառատոնը մեծ դեր ունի: Փառատոնի օրերին Վանաձորից մինչ Նոյեմբերյան հյուրանոցներն ունենում են 100-տոկոսանոց զբաղվածություն:
 
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ևս հաստատեց այն փաստը, որ շատ զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հատուկ այս փառատոնին մասնակցելու համար: «Փառատոնը հայտնի է ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային շուկայում: Իրենց խոհանոցները կներկայացնեն նաև օտարերկրացի մասնակիցներ»,- ասաց նա:
 
Խորովածի փառատոնի գեղարվեստական բաժնի կազմակերպիչ Անդրե Սիմոնյանի խոսքով՝ ամեն տարվա պես այս տարի ևս մեծ շեշտ կլինի մշակութային բաժնի վրա:  Այն բաղկացած է լինելու երկու հատվածից: Առաջին հատվածում կներկայացվի ժամանակակից երաժշտություն՝ ելույթ կունենա «Adana project» երաժշտական խումբը: Երկրորդ հատվածում ելույթ կունենան ժողովրդական երգիչ, երգչուհիներ՝ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը և այլք: «Քանի որ փառատոնն արդեն միջազգային ուշադրություն է գրավում, մենք ընդգրկել ենք նաև այլ երկրներից երաժիշտների: Ելույթ կունենա հատուկ հյուր պոլսահայ երգչուհի Սիբիլը»,-նշեց Անդրե Սիմոնյանը:
 
Փառատոնը կկայանա օգոստոսի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ և Ախթալա միջնադարյան ամրոցի տարածքում:  Ժամը 11:00-ին կսկսվի մրցութային հատվածը, իսկ ժամը 13:00-ին կկայանա փառատոնի պաշտոնական բացումը:

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ