«Ոստիկանությունը պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար». բանանի ներկրմամբ զբաղվող գործարարը մանրամասներ է հայտնել

11 օգոստոս 2017 10:25
«Ոստիկանությունը պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար». բանանի ներկրմամբ զբաղվող գործարարը մանրամասներ է հայտնել

Բանանի ներկրմամբ զբաղվող գործարար Վահրամ Միրաքյանն, ով երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գիշերը անհայտ անձիք մտել էին իրենց ընկերության տարածք, և ազոտական թթու լցրել սառնարանների կոմպրեսորների վրա, այսօր նոր գրառմամբ է  հանդես եկել, որում նշված է. «Փորձեմ ամփոփել երեկվա օրը։ Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ ծծմբաթթու էին լցրել կոմպրեսորներին։

Հետո սոդայով ու սոդայաջրով լվացրեցինք մի քանի ժամ, կարծես մաքրվեց, մենակ շարժիչների ներսում դեռ անհասկանալի է, թե ինչ է կատարվում։ Մեծ վնասներ չենք կրել որակյալ կոմպրեսորների պատճառով։

Ոստիկանությունը տարբեր մակարդակներում մեծ պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար, հուսով եմ արդյունք կունենան։

Ինչպես ինձ, այնպես էլ թեմային հետևող հազարավոր մարդկանց համար հանցագործին չգտնելու դեպքում էլի ամրանալու է էն դիրքորոշումը, որ Հայաստանում դժվար է բիզնես անել, առանց կրիմինալ հարցերում հայտնվելու։

Բացի էդ, եթե չբացահայտվեց, մեսսիջ կհանդիսանա, կրկնօրինակման թեմա կտա այլ նմանատիպ շրջանակների համար, որ բիզնեսում շատ հարցեր կարելի է լուծել մրցակցի սրահը վառելով, մեքենան պայթեցնելով և այլն։ Ու գուցե թեման շարունակություն ստանա, ինչպես մեր, այնպես էլ այլ մարդկանց հետ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն առաջարկեցին զանգելով, գրելով կամ հանդիպելով, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին։

Օգնելու առաջարկ անողներին ասեմ, քանի որ բնականաբար շարրնակելու ենք բանանի ներկրումով զբաղվել, ու խնդիր ունենք ծավալները մեծացնել, հիմա մեզ լավագույն օգնելու տարբերակը կլինի առաջարկել մարդկանց կամ տարբերակներ, մեծածախ իրացումը մեծացնելու, վաճառելու համար։ Կարող եք համարն ինձ գրել տարբերակների մասով, մենք կկապվենք»։

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ