«Շատերը սխալ կարծիք ունեն, թե մրգերը չեն գիրացնում». Խորհուրդներ սննդաբանից

11 օգոստոս 2017 13:57
«Շատերը սխալ կարծիք ունեն, թե մրգերը չեն գիրացնում». Խորհուրդներ սննդաբանից

Ճիշտ սնվելու կանոնների, մրգերի և բանջարեղենների օգտագործման թույլատրելի քանակի և այլ օգտակար սովորությունների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Դա Վինչի» կլինիկայի սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ: Նրա ցուցումով ուտեստները պետք է երկար շոգեխաշվեն և, հատկապես, ամռանը չպետք է եփված վիճակում երկար մնան, քանի որ կարող են լուրջ աղիքային ինֆեկցիաների պատճառ դառնալ:

Մրգեր և բանջարեղեն

Շատերը սխալ կարծիք ունեն, թե մրգերը չեն գիրացնում և կարելի է այն անվերջ ու ցանկացած ժամի օգտագործել: Սա սխալ, բայց նաև կարծրացած տեսակետ է: Հիշեք, որ պետք  է մեր օրվա սննդակարգը հագեցած լինի բանջարեղենով ու մրգերով, և առհասարակ, առողջ սննդով, բայց, միևնույն է, կգիրանանք, եթե սխալ համադրումներ անենք կամ չափից շատ դրանք ուտենք, իսկ երեկոյան ժամերին մրգեր ուտելը կրկնակի գիրացնող կարող են լինել: Ամենաառողջ սնունդը համարվում է կոպիտ բջջանքով հարուստ սնունդը, սա բուսական աշխարհի արտաքին շերտն է (մրգերի, բանջարեղենների կեղևները, ցորենազգիների և առհասարակ բուսական աշխարհի արտաքին շերտերը):  Մեր սննդակարգում ու կյանքում դրանք կարևոր տեղ են զբաղեցնում: Մրգերի և բանջարեղենների ճիշտ օգտագործման կանոնների մեջ մտնում է նաև այն, որ անհրաժեշտ է ուտելուց առաջ այն մի որոշ ժամանակ թրջել, որպեսզի նիտրատները դուրս հանվեն: Այս պարագայում, իհարկե, ջուրը որոշ չափով նաև վիտամիններն է հանում, բայց այսպես, թե այնպես որոշ ժամանակ քաղված մնալուց հետո մրգերը որոշ վիտամիններ կորցնում են: Այս պատճառով ամենաառողջ մրգերը համարվում են, երբ դրանք ճիշտ սառեցված են լինում արդյունաբերական պայմաններում: Ընդհանուր առմամբ թե խնդիրներ ունեցող և թե առողջ մարդկանց խորհուրդ է տրվում օրական ուտել կես կիլոգրամ միրգ և կես կիլոգրամ բանջարեղեն: Ընդ որում` պետք է հաշվի առնել, որ ցանկալի չէ մրգերի չափաքանակի գերազանցումը այն մարդկանց, ովքեր ունեն ավել քաշի և շաքարային դիաբետի խնդիրներ: Իսկ մրգեր ու բանջարեղեն չուտողները պետք է սթափվեն, քանի որ դրանց պակասը նույնիսկ կյանքի համար է վտանգավոր (կարող են առաջացնել անգամ հաստ աղու կամ այլ օրգանների քաղցկեղ): Միաժամանակ, պետք է հիշել նաև, որ կոպիտ բջջանքի չարաշահումը ևս օգտակար չէ, քանի որ այդ պարագայում խախտվում են շատ վիտամինների և միկրոէլեմենտների ներծծումը աղիներում ու կարող է տարբեր վիտամինների դիֆիցիտ առաջանալ, քանի որ կոպիտ բջջանքը աղիների ներծծումը խախտելու հատկություն ունի: Այնուամենայնիվ, դրանք պետք է կազմեն մեր սննդակարգի գլխավոր մասը:

Միս

Մինչ մսեղենին անցնելը նշեմ, որ նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, պետք է առհասարակ հրաժարվեն մշակված մսամթերքից (նրբերշիկներ, երշիկեղեն, և այլն): Իսկ նորմալ մսամթերքներից պատրաստված ճաշատեսակները օգտակար են, բայց այս առումով ևս պետք է հետևել ցուցումներին:

Կարմիր միսը (տավարի, խոզի և ոչխարի մսերը) պետք է շատ սահմանափակել և շաբաթական 2-3 անգամից ավել չօգտագործել, քանի որ ապացուցված է, որ մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հաստ աղու քաղցկեղ առաջացնել: Մեր սննդակարգում պետք է իր տեղն ունենա նաև հավի և հնդկահավի միսը, որոնք ևս շատ օգտակար են:

Ձուկ

Ձկան միսը ամենաիդեալականն է համարվում, սակայն, ցավոք, մեր օրերում վստահ չենք դրա մաքրության վրա: Եվրոպական երկրներում կան ձկների մեծ բազմազանություն, սակայն մեր ժամանակներում ծովերն ու օվկիանոսներն այնքան աղտոտված են սնդիկով, իսկ ձկները դրանք անմիջապես վերցնում են: Հատկապես հղի կանայք պետք է զգուշանան ձկներից, քանի որ դրանցում եղած սնդիկ պարունակող տարբեր թույները անմիջապես ազդում են պտղի ուղեղի զարգացման վրա: Ցավոք, հղի կանանց խորհուրդ չի տրվում շաբաթական երկու անգամից ավել ձուկ ուտել: Ընդ որում, պետք է ցանկացած ձկան տեսակի մեջ ընտրել չափերով փոքրիկ ձկների, որոնք նաև տարիքով են փոքր ու չեն հասցրել շատ սնդիկ կուտակել:

Գինի

Սխալ կարծիք կա, թե կարմիր գինին դրականորեն է անդրադառնում մարդու կյանքի վրա: Ժամանակակից գիտնականները ապացուցել են, որ կարմիր գինու օգտակարության մասին լուրերը խիստ գերազանցված են: Ապացուցված է, որ իրականում կարմիր գինու կանոնավոր թեկուզ փոքր չափաբաժնի օգտագործումը մի քանի անգամ բարձրացնում են աղեստամոքսային տրակտի քաղցկեղի ռիսկը: Ի դեպ` խոսքը միայն գինու մասին չէ, այլև` առհասարակ ալկոհոլի: Գինի խմող ազգերը պարզապես միջերկրածովային սննդակարգով են սնվում և հաջողությունը հենց դրա մեջ է: Իսկ միջերկրածովային սննդակարգի մեջ մտնում են բանջարեղենը, մրգերը, ծովամթերքները, ձկնեղենը և ընդեղենը:

Սուրճ

Մարդիկ սխալ կարծիք ունեն, թե սուրճը վնասակար է: Մինչդեռ սուրճը շատ օգտակար է. ապացուցված է, որ այն պաշտպանում է լյարդը քաղցկեղից անգամ լյարդի ցերոզի ժամանակ: Հարբեցող մարդիկ, եթե կանոնավոր սուրճ օգտագործեն, ապա լյարդի ախտահարման ռիսկը ավելի կքչանա: Սուրճը պաշտանում է նաև Պարկինսոնից և Ալցհեյմերից (տկարամտություն): Բժիշկների միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական խմել մինչև 4 բաժակ սուրճ: Ի դեպ` սուրճը չի բարձրացնում ճնշումը, քանի որ ճնշման բուժման սխեմայում կան միզամուղներ, իսկ սուրճը հենց միզամուղ է համարվում, հետևաբար նաև կարգավորում է ճնշումը: Հավելեմ նաև, որ հատկապես ամռանը սուրճ խմելուց հետո պետք է մեկ կամ երկու բաժակ ջուր խմել, քանի որ սուրճը ջրազրկող հատկություն ունի:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ