Առյուծներին խորհուրդ չի տրվում խորանալ մանրուքների մեջ. օգոստոսի 11-ի աստղագուշակ

10 օգոստոս 2017 23:58
Առյուծներին խորհուրդ չի տրվում խորանալ մանրուքների մեջ. օգոստոսի 11-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին օրը սեփական հետաքրքրություններով վստահ գործելու ունակություն է տալիս, բարձրացնում է ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը, գործնական հոտառությունը, հաջողություններ է խոստանում սպորտում, բիզնեսում, հնարավորություն է տալիս խաղում, մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնելու: Եթե ազատ եք գործերից, ավելի լավ է հանգստի ակտիվ տեսակ ընտրել: Գործելու ազդակ կարող է տալ ընտանեկան կամ ֆինանսական հարցը:

Ցուլ

Ցուլերը կարող են հայտնվել ակտիվ կենսակերպ վարելու և հակասությունները հարթելու միջև ընտրության առջև: Աստղերը հուշում են, որ օրվա իրավիճակներն ավելի շատ նախաձեռնություն են պահանջում, քան դիվանագիտություն: Դրական դեր կխաղա իմպուլսիվությունը. ոգևորության ալիքի վրա կարելի է կարևոր հարց լուծել՝ կապված տան, բիզնեսի, երեխաների դաստիարակության հետ կամ ճանապարհից վերացնել խոչընդոտները:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր ստիպված չեն լինի մտածել մարտավարության մասին. այն կհուշի իրադրությունը: Հնարավոր է տրվեք ձեր շրջապատից մեկի վարակիչ օրինակին, ընկերոջ կոչին: Եթե տնային կամ ծառայողական առօրյան ձեր պարտականությունների մաս չի կազմում, ավելի լավ է օրն անցկացնել տնից կամ գրասենյակից դուրս, օրինակ՝ մաքուր օդին: Օրը հարմար է գործնական ուղևորությունների համար:

Խեցգետին

Խեցգետինները կհայտնվեն հարմարավետության և նպատակին արագ հասնելու միջև ընտրության առջև: Աշխատանքային, կարիերային հաջողությունները կպահանջեն ակտիվ գործողություններ: Հնարավոր է ստիպված լինեք հրաժարվել ձեր ճաշակներից և սովորություններից, բայց արդյունքը դրան կարժենա: Ձեր արտոնությունները և հարմարությունները պահպանելու, ինչ-որ բան ձրի ստանալու փորձը կարող է չաշխատել:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում խորանալ մանրուքների մեջ՝ հատկապես նյութական և կենցաղային: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի ակտիվ գործել, ուշադրություն չդարձնել տրամադրության տատանումներին: Օրը կավելացնի ձեր վստահությունը, կվերադարձնի մտադրության վերջնական հաջողության նկատմամբ հավատը: Հանկարծակի ոգևորության և հաջող հանգամանքների շնորհիվ կկարողանաք բաց թողածը լրացնել:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս տրվել ազդակին և ռիսկի դիմել՝ խելամտության սահմաններում: Չարժե կենտրոնանալ կենցաղային կամ աշխատանքային առօրյայի վրա, եթե հնարավորություն ունեք ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու: Եթե ձեր ընթացիկ գործերը կանգ են առել, իսկ մտքերը փակուղում են հայտնվել, առիթ կունենաք ցրվելու, սուր զգացողություններ ստանալու, երբեմնի սխրագործությունները հիշելու:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում նախաձեռնությունը հանձնել ավելի նախաձեռնող մարդկանց: Հնարավոր է ստիպված լինեք ընդունել որոշ ոլորտներում մրցակիցների ակնհայտ առավելությունները: Եթե ուշադրությունը և դափնիները ուրիշին են բաժին հասել, չարժե նեղանալ, նախանձել, ռևանշի մասին մտածել: Անհամապատասխան գործեր չստանձնելու և ձեր սխալները չպնդելու ունակությունը կօգնի պահպանել և՛ հարաբերությունները, և՛ համբավը:

Կարիճ

Կարիճները հնարավորություն ունեն դրսևորելու վարպետություն, օպերատիվություն, գործի նկատմամբ ստեղծագործական մոտեցում: Կախված իրավիճակից՝ կարող եք փայլել ղեկավարական տաղանդներով կամ իդեալական կատարողական որակներով, տեխնիկական կամ ստեղծագործական տաղանդ դրսևորել: Խաղադրույքն ավելի լավ է կատարել ոչ թե բախտի կամ անձնական հմայքի վրա, այլ փորձի, հմտության, համարձակության:

Աղեղնավոր

Այսօր Աղեղնավորներին կայցելի ոգևորությունը, որը հեշտությամբ կվերածվի գործողության: Օրը նպաստում է ցանկացած եռանդուն գործողության, ուժ է տալիս պարապմունքի, փորձի, խաղում կամ լուրջ գործում հաղթանակի համար: Ստեղծագործությունը նախընտրելի է առօրյայից, ավելի լավ է չեղարկել շարքային խորհրդակցությունները: Հաջողությունը կարող է իր գինն ունենալ, հնարավոր են հոգեկան ապրումներ կամ ֆինանսական ծախսեր:

Այծեղջյուր

Օրը կավելացնի Այծեղջյուրների վճռականությունը, կարող է մղել ինքնաբուխ ստեղծագործական գործողությունների: Բարեբախտաբար, նախաձեռնությունը դուրս չի գա հին ծրագրի շրջանակներից, հնարավորություն կլինի իրադարձությունները կառավարելու: Հնարավոր է հաջողվի բարդ առաջադրանք լուծել՝ կապված տան, կենցաղի, բիզնեսի, ավտոմեքենայի հետ: Այսօր ավելի հեշտ է համագործակցել հուսալի, փորձառու, համարձակ մարդկանց հետ:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում մերժել համագործակցության հրավերը, հատկապես, եթե այն ամուր հիմքի վրա է: Կարող է ժամանակավորապես շահերը համընկնեն մրցակցի հետ: Աստղերը հուշում են, որ լավ հարաբերություններ հնարավոր են միայն փոխադարձ ազնվության, հին վիրավորանքների բացակայության դեպքում: Չարժե գործնական կամ անձնական համագործակցությանը մասնակից դարձնել երրորդ անձնաց:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում շեշտը դնել աշխատանքի կամ պարտականությունների կատարման վրա: Նույնիսկ ազատ ստեղծագործական մտահղացումները մշակման կարիք կզգան: Առօրյա հոգսերը հաճելի կլինեն, եթե անկեղծորեն հետաքրքրված եք գործով: Այնպիսի որակները, ինչպիսիք են ակտիվությունը, կատարողականությունը և ստեղծագործականությունը, կնպաստեն ձեր բարեկեցությանը, կարիերայի աճին: Չարժե ժամանակը վատնել խոսակցությունների, երազանքների վրա:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ