Գոյություն ունեն ալերգիայի երկարաժամկետ բուժման մեխանիզմներ. ալերգոլոգ

10 օգոստոս 2017 13:24
Գոյություն ունեն ալերգիայի երկարաժամկետ բուժման մեխանիզմներ.  ալերգոլոգ

Գարունն ու ամառը ալերգիայի արտահայտման ամենաակտիվ և սուր շրջանն է: Եթե շատերը առանց խնդիրների զմայլվում են ծաղիկներով ու առանց մտահոգության ուտում տարատեսակ մրգեր և բանջարեղեն, ապա ալերգիայով տառապողները ոչ միայն պարտավոր են զգուշանալ, այլև՝ երբեմն նաև հաղթահարել որոշ խնդիրներ:

Life.panorama.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ-ի Կլինիկական իմունալոգիայի և ալերգալոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Զարուհի Կալիկյանը նշեց, որ պետք է վերջ տրվի ժողովրդի շրջանում տարածված իմիջիայլոց վերաբերմունքը ալերգիայի նկատմամբ, քանի որ դրանք կարող են անգամ լուրջ ու անդառնալի վնասներ հասցնել:

«Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր ալերգիայի արտահայտման դեպքում հարկավոր է խորապես հետազոտվել և լավ տիրապետել դրանց արտահայտման պատճառներին: Գարնան ու ամռան ալերգիաների պատճառը ծաղկափոշին է և խաչաձև ռեակցիաներ ունեցող միրգ-բանջարեղենը: Դրանք արտահայտվում են հարբուխի, արցունքահոսության, քթից արտադրության, փռշտոցների նշաններով, լինում են նաև մաշկային ռեակցիաներ, երբ մարմնի վրա եղնջացան է դուրս տալիս: Այս սրացումների ժամանակ պետք է դրանք բուժել տարբեր հակաալերգիկ դեղամիջոցներով, քթի կամ աչքերի համար նախատեսված կաթիլնորվ, որոնք վերացնում են ախտանիշները: Բայց նաև ամեն տարի, երբ այդ նշանները անցնում են, պետք է չմոռանալ դրանց մասին ու մտածել հետագա կանխարգելման ուղղությամբ»,- նշեց բժիշկը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ գոյություն ունեն ալերգիայի երկարաժամկետ բուժման մեխանիզմներ, որոնք իրականացնելու դեպքում տարիներ շարունակ հնարավոր է խուսափել ալերգիայի տարատեսակ երևույթներից:

«Հիմա գոյություն ունեն բուժման մեխանիզմներ, հատուկ դեղամիջոցներ, որոնց շնորհիվ ստեղծվում է մի վիճակ, երբ մարդը ալերգենի նկատմամբ ավելի կայուն ու անընկալունակ է դառնում: Այդ բուժումը պետք է արվի աշնանն ու ձմռանը, երբ ալերգիայի համար նպաստավոր պայմանները քիչ են: Եթե մի քանի տարի կրկնվի այդ բուժումը, անգամ հնարավոր է ալերգենի նկատմամբ ձևավորել անընկալունակ վիճակ և այլևս խուսափել դրանից: Այս բուժումը կոչվում է «Ալերգեն սպեցիֆիկ» կամ «Ալերգենաբնորոշ իմունաթերապիա»: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում մարդիկ այնքան էլ լավ չեն պատկերացնում ու հասկանում, որ այս միջոցով իրենք կարող են ոչ միայն սեզոնին հաբերով ու կաթիլներով այդ վիճակը հաղթահարել, այլև՝ ընդհանրապես վերացնել այդ խնդիրը՝ հետևողականորեն 2-3 տարի բուժման կուրսեր անցնելով: Սա ալերգիայի դեմ միակ գոյություն ունեցող հիմնավոր (պառճառաախտածնային) բուժումն է, որը պետք է իրականացնել միայն բժշկի ցուցումներով»,- հավելեց ալերգոլոգը:

Զարուհի Կալիկյանը շեշտեց՝ ալերգիայի դեմ ժողովրդական միջոցներով պետք չէ պայքարել. «Սա այն հիվանդությունը չէ, որը հնարավոր է հաղթահարել ժողովրդական մեթոդներով, որովհետև եթե պատճառը ծաղկափոշին է կամ միրգ-բանջարեղենը, ապա դրանց դեմ դեղաբույսերով պայքարելը կարող է ավելի վատացնել վիճակը: Այդ իսկ պատճառով՝ ինքնաբուժությունը սխալ է: Ի դեպ՝ դեղորայքից զատ, ծովի աղի ջուրը կարող է դրականորեն անդրադառնալ ալերգիկների վրա: Իհարկե, արևի տակ լինելը արգելվում է ցերեկը՝ 12:00-17:00-ը, քանի որ այդ ժամերին օդը չոր է և ծաղկափոշին ու առհասարակ փոշին լինում են քթի, աչքերի մակարդակում և ընկնում են դրանց լորձաթաղանթի վրա, հետևաբար ավելի բարձր է հավանականությունը, որ այդ ժամերին սրացումներ կառաջանան: Դրա համար հարկավոր է պաշտպանվել՝ ակնոց, գլխարկ կամ գլխաշոր կրելով: Իսկ, եթե չի հաջողվում այդ ժամերին խուսափել դուրս գալուց, հետո, անպայման, պետք է լողանալ, լավ լվացվել, մաքրել քիթն ու աչքերը»,- նկատեց նա:

Ամռանը ալերգիկների մոտ սրացումներ կարող են լինել նաև միջատների խայթոցներից, որոնք բերում են ավելի սուր երևույթների՝ անգամ կյանքին վտանգ սպառնացող անաֆիլակտիկ շոկի: Բժշկի խորհրդով՝ այդ պարագայում պետք է իմանալ ինքնաօգնության որոշ կանոններ, բայց նաև պարտադիր դիմել բժշկի: Ինքնաօգնության ճիշտ կանոններն են՝ հիվանդին պառկացնել, գլուխը աջ կամ ձախ թեքել, ոտքերը բարձրացնել վերև և միջմկանային ճանապարհով ադրենալին ներարկել, որը ալերգիկները պետք է միշտ ունենան իրենց մոտ: Այդ ամենին զուգահեռ՝ շտապ օգնություն կանչել:

«Մեր ժողովուրդը շատ իմիջիայլոց է վերաբերվում ալերգիային: Քիչ են դիմում բժշկի, բայց թեկուզ հասարակ թվացող խորհուրդները անհրաժեշտ է իմանալ: Բացի այդ, երբ մարդը հիվանդանում է, նրա կյանքի որակը ընկնում է, դրա համար պետք չէ մատների արանքով նայել, ու չնայած այս խրոնիկ հիվանդությանը՝ փորձել հասնել բուժման մի արդյունքի, որը թույլ կտա նորմալ ապրել՝ ունենալով տվյալ ալերգիան: Մարդիկ բժշկից պահանջում են վերջնական բուժում՝ չընկալելով, որ իրենք էլ այդ առումով անելիքներ ունեն. այ այս վերաբերմունքը պետք է շտկվի մեր ժողովրդի շրջանում»,-հավելեց մասնագետը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ