Իմ ու տղայիս առաջին հանդիպումից հետո հասկացա, որ բախտավոր մարդ եմ ու շնորհակալ եմ Աստծուն. Թինա Քեյը որդի է ունեցել (ֆոտո)

22 հունիս 2017 20:48
Իմ ու տղայիս առաջին հանդիպումից հետո հասկացա, որ բախտավոր մարդ եմ ու շնորհակալ եմ Աստծուն. Թինա Քեյը որդի է ունեցել (ֆոտո)


Ակրոբատ, երգչուհի Թինա Քեյի հղիության մասին առաջինը հայտնել է Life.panorama.am-ը, եւ ահա Մոսկվայում բալիկի լույս աշխարհ գալու բարի լուրը եւս երջանիկ մայրիկը առաջինը վստահեց Life.panorama.am-ին:

Մեզ հետ զրույցում Թինան պատմեց, որ երեխան ծնվել է մի փոքր ուշացմամբ.

«Բժիշիկներն ինձ ասել էին, որ պետք է մինչեւ հունիսի 8-ը ծնվի փոքրիկս, բայց նա ծնվեց տասն օր ուշացմամբ՝ հունիս 18-ին: Հղիության 42 շաբաթում էի, ու արդեն անհանգստանում էի, կատակելով անգամ ասում էի, թե փղիկ եմ ունենալու: Ի վերջո բժիշկները որոշեցին միջամտել, բայց երկու ժամ էր մնացել, երբ պետք է կեսարյան հատմամբ բալիկիս ունենայի, ու սկսեցի խոսել նրա հետ, խնդրեցի, որ լույս աշխարհ գա եւ մայրիկին պաշտպանի, ու կարծես հրաշքի նման սկսվեցին բնական ցավերն ու իմ հրաշքը լույս աշխարհ եկավ: Ի դեպ՝ պետք է ասեմ, որ անչափ գոհ եմ այստեղի բժիշկներից: Ճիշտ է՝ նրանց մոտ շատ խիստ է վերահսկողությունը, երբեք թույլ չեն տալիս տեսակցել մայրիկին ու բալիկին, բայց խնամքն ու ուշադրությունը կատարյալ է»,- պատմեց Թինան:

Թինա Քեյն ամուսնուն որդի է պարգեւել, զույգը որոշել է տղային Ռոլանդ անունը տալ՝ հատուկ նպատակով.

«Սկզբում, երբ իմացա, որ տղա եմ ունենալու, անգամ տխրել էի, մի տեսակ չէի պատկերացնում, թե ինչպես եմ նրան խնամելու, ինչպես եմ նրա համար իրեր գնելու, անգամ, երբ խանութ էի գնում, ինքնաբերաբար աղջիկների բաժինն էի վազում: Իսկ այ ամուսնուս համար աշխարհն ասես ավելի գունեղ էր դարձել, երբ իմացավ, որ որդի է ունենալու: Սակայն պետք է խոստովանեմ, որ իմ ու տղայիս առաջին հանդիպումից հետո հասկացա, որ բախտավոր մարդ եմ ու շնորհակալ եմ Աստծուն: Հիմա ունեմ եւ աղջիկ, եւ տղա, ինչի համար երջանիկ եմ: Ի դեպ՝ ես ու ամուսինս որոշեցինք, որ մեր որդուն Ռոլանդ ենք անվանելու: Այն Ֆրանսիայում մեծ տարածում ունեցող անուն է, բայց իրականում գերմանական ծագում ունի: Հուսամ՝ իր անվանը հատուկ, որդիս էլ լավ ու բարի մարդ կլինի: Մենք՝ որպես ծնողներ, ամեն ինչ կանենք, որպեսզի տղաս ուժեղ ու մարդկությանը պիտանի մարդ մեծանա»,- նշեց երգչուհին:

Խոսելով զգացողությունների մասին՝ Թինա Քեյը ընդգծեց.

«Աղջիկս արդեն 4.5 տարեկան է, ու ես մի տեսակ մոռացել էի ծննդաբերության, բալիկին տեսնելու առաջին զգացողությունների մասին: Կարծես թե անծանոթ իրավիճակում հայտնված լինեի: Չեմ կարող նկարագրել այն հուզմունքը, երբ տեսա տղայիս, նա այնքան փոքրիկ է, այնքան  գեղեցիկ, որ չհուզվելն անհնար էր: Ինձ կատարյալ ու լիարժեք եմ զգում, ես եւս մեկ անգամ մայր դարձա, իսկ դրանից առավել կարեւոր բան կնոջ կյանքում չկա»:

Ի դեպ՝ Թինայի աղջիկը եղբորը չի խանդում.

«Հետաքրքիրն այն էր, որ առաջին իսկ օրից աղջիկս իրեն մեծի նման է պահում: Խնամում է եղբորը, անդադար ուզում է գրկել, համբուրել: Ես երջանիկ կլինեմ, եթե տղաս ու աղջիկս իրենց ողջ կյանքում կապված լինեն ու պաշտպան լինեն միմյանց»,- նշեց նա:

Թինան փոքրիկի լուսանկարը կհրապարակի, երբ լրանա նրա ծննդյան 40 օրը: Երջանիկ մայրիկը մեզ հետ զրույցում նշեց, որ վայելում է իր ամեն օրը, այս շրջանում նա իրեն նվիրել է ընտանիքին, բայց նաեւ աշխատանքային դադարը երկար չի լինի:

Life.panorama.am-ը շնորհավորում է Թինա Քեյին ու ամուսնուն, եւ փոքրիկ Ռոլանդին, ինչպես նաեւ աշխարհի բոլոր մանուկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ