Ես ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար. Անի Լուպե

16 հունիս 2017 13:07
Ես ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար. Անի Լուպե

«Ազիզյանների» սիթքոմի Ռուզանը՝ դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն, երեկ նշում էր ծննդյան 33-ամյակը:

Անի Լուպեն իր ընկերների շրջապատում տոն-աղջիկ է համարվում: Նա հայտնի է իր լայն ժպիտով, միշտ բարձր տրամադրությամբ ու խենթություններով: Life.panorama.am-ը տոնական օրվա եւ 33-ի անելիքների մասին խոսել է Անիի հետ, ով զրույցի ընթացքում որոշ գաղտնիքներ բացեց մեզ համար:

«Նախ պետք է ասեմ, որ ծննդյանս օրը սարսափելի շատ եմ սիրում ու երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, թե այդ օրը չեն սիրում, տխրում են եւ այլն: Ինչպե՞ս  կարելի է այդպես մտածել, չէ որ հենց այդ օրն է պատճառը, որ ապրում ենք տարվա մնացած օրերը ու հաճույք ենք ստանում կյանքից: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ, շատ սիրելով տարեդարձս, երբեք նախապես չեմ պատրաստվում, հատուկ խնջույքների պլաններ չեմ գծում, որովհետեւ գիտեմ, որ դա ինքնաբերաբար կլինի, ինչը եղավ եւ այս անգամ: Տարեդարձս դեռ կեսգիշերից սկսվեց, բայց յուրահատուկ կերպով: Ընկերներիցս մեկի հետ էի, սակայն տարօրինակ կերպով կեսգիշերին ոչ մի զանգ չստացա, թեեւ գիտեի, որ հենց 00:00 լինի, հեռախոսիս անդադար զանգեր կգան: Ինչեւէ, զանգեր չստացա, մի քիչ նեղվեցի, ընկերս էլ առաջարկեց գնալ որեւ սրճարան ու սուրճ խմել: Տեղ հասնելուն պես տեսա, որ այնտեղ ինձ սպասում են բոլոր ընկերներս, ովքեր հատուկ չէին զանգել ու պատրաստվել են այդ անակնկալին: Իհարկե, շատ հաճելի էր գիտակցելը, որ ընկերներս հոգացել են ինձ լավ զգացողություններ պարգեւելու համար»,- պատմեց Անի Լուպեն:

Դերասանուհու համար տարիների թիվը բացարձակապես նշանակություն չունի.

«Ինձ համար կապ չունի՝ ես դարձա 20, 30, թե 40: Իմ համար այդ ողջ տարիները մի ընացք է ու չեմ ֆիքսվում տարիքի վրա, դրանք այնքան երկրորդական են կյանք սիրող մարդու համար: «Սիրո խոստովանություն» ներկայացման մեջ մի լավ խոսք կա կանանց նվիրված՝ «Կինը մնում է 30 տարեկան մինչեւ վերջ» եւ ես համաձայն եմ դրա հետ: Ինչ վերաբերվում է ծրագրերին, այդ առումով եւս ոչինչ չեմ ծրագրում, կարծում եմ ամեն ինչ կլինի իր ժամանակին եւ իր ճիշտ պահին»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով, թե Անի Լուպեն արդյոք չի՞ ուզում արդեն ընտանիք կազմել եւ երեխա ունենալ, հատկապես, որ սիրելի ունի, պատասխանեց.

«Ընտանիք ունենալու եւ մայրանալու մասին մտածել եմ դեռ այն ժամանակ, երբ տիկնիկներով էի խաղում: Կարծում եմ՝ դա ամեն կնոջ առաքելությունն ու երազանքն է, որը բնազդի նման մի բան է, սակայն դա այնպիսի մի բան է, որը չես կարող պլանավորել: Այսինքն՝ ես ամեն օր դրա ցանկությունը ունեմ, բայց չեմ էլ կենտրոնանում դրա վրա, իսկ թե երբ կլինի, ինքս էլ չգիտեմ, միայն մի բան հաստատ է՝ այդ ամենը պետք է սիրով ստացվի: Գիտեք, գաղտիք բացեմ, որքան էլ թվում է, թե ես ռիսկային մարդ եմ, բայց իրականում, դա այնքան էլ այդպես չէ: Ես էությամբ ավելի ռոմանտիկ եմ, եւ կարծում եմ, որ ընտանիք կազմելու գաղափարը պետք է լինի տղամարդու կողմից, այդ առումով կինը ավելի համեստ պետք է լինի: Ամեն դեպքում, ես ու սիրելիս երջանիկ են, նրա հետ է անցնում իմ օրը ու նրա հետ էլ ավարտվում, եւ չեմ կարծում, որ զույգերի մեջ օրինական հարթությունը գերխնդիր է»:

Մայրանալու հետ կապված Անի Լուպեն եւս հստակ սկզբունքներ ունի.

«Ես ոչ մեկին չեմ քննադատում, ամեն մեկն իր կյանքի տերն է ու իր ապրելու ձեւն ունի: Սակայն ես մի տեսակ ավելի շատ ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար: Շատ լավ է, երբ երեխան ընտանիքում է ծնվում, ոչ միայն նրա համար, որ պապայի առկայությունը պարտադիր է, այլ որովհետեւ միասին ուրախությունը էլ ավելի լավ է: Իրականում, չգիտեմ իմ կյանքն ինչպես կդասավորվի, բայց մի բան հաստատ է՝ մայրանալն ինձ համար շատ պատասխանատու քայլ է: Որպես բեմի մարդ՝ ես դեռ պատրաստ չեմ թողնել աշխատանքս, փոխել կազմվածքս, որին հիվանդագին եմ վերաբերվում: Դա իմ կյանքում կլինի այն ժամանակ, երբ Աստված կամենա ու երբ ես պատրաստ լինեմ»,- անկեղծացավ դերասանուհին:

Վերջում հետաքրքրվելով Անի Լուպեի առաջիկա անելիքներով, դերասանուհի-երգչուհին նշեց.

«Ես ողջ տարին սպասում եմ, որ ամռանը ապրեմ: Սա իմ ապրելու եղանակն է, քանի որ աշխատանքները կարծես թե պասիվ են, թատրոնը գնում է արձակուրդ, նախագծերը ավարտվում են, եւ ես պարզապես վայելում եմ հանգիստս, որին սպասել եմ մի ամբողջ տարի»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ