«Իմ անցյալի դիմանկարը». հայկական նոր մելոդրամա` իրական հիմքով

14 հունիս 2017 17:33
«Իմ անցյալի դիմանկարը». հայկական նոր մելոդրամա` իրական հիմքով

Հայկական արտադրության ֆիլմերին շատ շուտով կմիանա եւս մեկ հոգեբանական մելոդրամա: «Իմ անցյալի դիմանկարը»` այսպես է կոչվում ֆիլմը, որն ունի ստեղծման  յուրահատուկ պատմություն: Ֆիլմի սյուժեն իրական է, այն մի մարդու մասին է, ով երկար ժամանակ կուտակելով համապատասխան գումար, ի վերջո դիմել է ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանին, ու խնդրել նկարել իր կյանքի պատմությունը: Ի դեպ` նա ստանձնել է նաեւ ֆիլմի պրոդյուսերի աշխատանքն ու հետեւել է նկարահանման ողջ ընթացքին:

Life.panorama.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը, ով նաեւ մարմնավորել է գլխավոր հերոսին, պատմել է այս աշխատանքի ստեղծման մասին:

«Ֆիլմի գաղափարը Դավիթ Կիրակոսյանինն է, այն մարդունը, ում կյանքը փորձել ենք էկրանավորել: Իհարկե, ֆիլիմի ընթացքում նրա կյանքի պատմությունը գեղարվեստականացվել է, որոշ բաներ փոփոխությունների ենթարկվել, քանի որ եթե չլինեին ֆիլմի համար անհրաժեշտ այդ փոփոխությունները, ապա հետաքրքիր չէր լինի: Ինքս զբաղվեցի սցենարով, բայց այն գրեցի Դավիթի հետ շատ երկար շփվելուց հետո: Փորձել եմ փոխանցել այն բոլոր հույզերն ու ապրումները, որ նա է ունեցել իր կյանքում պատահած խնդիրների ժամանակ: Ի դեպ` ֆիլմում պահպանվել են իրական մարդկանց անունները եւ դա  միտումնավոր ենք արել»,- պատմեց ռեժիսորը:

Ֆիլմի պատմությունը մի նկարչի մասին է, ով կանանց հետ ծանոթանալու եւ նրանց հետ հարաբերություններ ունենալու հետ կապված խնդիրներ չունի: Նա պարբերաբար շփվում է տարբեր կանանց հետ, նրանց հետ անգամ սեռական կապեր է ունենում, բայց չի սիրում: Իր կյանքում միայն մեկ անգամ է հերոսը սիրում, ում հետ չի կարողանում բանեցնել իր ունակությունները, նրա հետ շփումը հերոսի համար դառնում է խիստ դժվար, որն էլ ամբողջությամբ փոխում է իր կյանքը: Ֆիլմում ներկայացված է հերոսի ապրումները, նրա հոգեբանական ներքին խնդիրները, որոնք գալիս են դեռ մանկուց:

«Պետք է ասեմ, որ բավականին երկար ենք աշխատել, մինչեւ ֆիլմի նկարահանումները: Կոնկրետ ես ուսումնասիրել եմ տարբեր հոգեբանների աշխատություններ, որոնցում հստակ նշվում է, որ մադրու տեսակը ձեւավորվում է մանկուց: Մանկական ապրումներն ու խնդիրները որոշում են մարդու ողջ կյանքի ընթացքը, ինչը եւ պատահել է մեր հերոսի հետ: Ֆիլմում ներկայացված է հերոսի հիշողությունները, անցյալն ու ներկան, իսկ վերջաբանում հատվում են դրանք, որի արդյունքը բերում է անսպասելի վերջաբանի, ինչի մասին չեմ խոսի, որպեսզի դիտողների համար հետաքրքիր լինի: Ի դեպ` հավելեմ, որ մենք չենք ներկայացրել միայն մեր հերոսի կյանքը, վստահ կարող եմ ասել, որ դիտողներից ամեն մեկն իր տեսակին բնորոշ հատկանիշներ կգտնի այս կերպարի մեջ: Մենք փորձել ենք ներկայացնել ցանկացած երիտասարդի ապրումները, նաեւ հերոսուհիների միջոցով ցույց տվել կանանց ներքին խնդիրները,- նշեց ռեժիսորը:

«Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմում կան նաեւ բաց  ու անկեղծ տեսարաններ: Այս առումով ռեժիսորն ունի իր հստակ մոտեցումը.

«Այս ժանրի ֆիլմերում բաց տեսարնները պարտադիր են, քանի որ ներկայացնում ես մարդու կյանք, որի մեջ ամեն ինչ կա: Մենք փորձել ենք դա ներկայացնել հնարավորինս էսթետիկ ու պատճառաբանված: Որպես ռեժիսոր` ինձ համար կարեւոր էր, որպեսզի մեր պատմությունը տեղ հասնի»,- նկատեց նա:

Ֆիլմի դերասանական կազմի մասին խոսելիս`Ֆիլիպը հավելեց.

««Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի գլխավոր հերոսուհիներն են Թամարա Գեւորգյանը եւ Գայանե Մարտիրոսյանը, ով ապրում է Ղազախստանում եւ աշխատում է որպես հաղորդավարուհի: Գիտեք, երբ սցենարը գրում էի, հենց Թամարային էլ պատկերացնում էի, թեեւ քասթինգային փուլ ունեցել ենք, իսկ Գայանեի առումով պատմությունը այլ է. երկար փնտրտուքից հետո, պրոդյուսերը ծանոթացրեց նրա հետ ու հասկացա, որ նա է ամենասազականը: Ինչ վերաբերվում է գլխավոր հերոսին, ում ես մարմնավորեցի, պարտադիր պետք է նշեմ, որ ինքնանպատակ չէր այդ որոշումը, մենք երկար էինք մտածում այդ հարցի շուրջ: Պարզապես ես այնքան էի շփվել Դավիթի հետ, որ լիովին արդեն ճանաչում էի նրան, նրա միմիկաները, ժեստերը, մտածողությունը, վերաբերմունքը տարբեր հարցերին: Ես ամբողջովին մտել էի իր կյանքի մեջ, մենք մտերմացել էինք, որի արդյունքում էլ նա անկեղծ էր ինձ հետ: Ի վերջո, հասկացանք, որ թերեւս ամենալավը ես կմարմնավորեմ նրան ու այդպես էլ արեցինք: Այսօր էլ Դավիթի հետ մտերիմ ընկերներ ենք»:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարինե Գրիգորյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Արման Նավասարդյանը: Ֆիլմի օպերատորն է Վարդան Հարությունյանը:

«Իմ անցյալի դիմանկարը» էկրաններ կբարձրանա աշնան սկզբին:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ