Իմ ամեն երգը եղել է և լինելու է հոգու պոռթկում. Կարեն Ասլանյան

09 հունիս 2017 13:42
Իմ ամեն երգը եղել է և լինելու է հոգու պոռթկում. Կարեն Ասլանյան
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Կարեն Ասլանյանը: Նրա հետ խոսել ենք «Առաջնորդները» հեռուստասերիալում իր կերտած դերի, որպես երգիչ ներկայանալու եւ առաջիկա անելիքների մասին:
 
«Մոտ երկու տարի նկարահանվեցի «Առաջնորդներում»: Այս հեռուստասերիալն ինձ շատ բան տվեց, կարեւորն այն էր, որ ես շատ սիրեցի կերպարս, եւ համապատասխանաբար՝ մարդիկ էլ սիրեցին Արամիկին: Ինձ հետ ոչ մի կապ ու նմանություն չունեցող հերոսի մարմնավորելը որքան բարդ, այնքան էլ հետաքրքիր էր»,- նշեց Կարենն ու շարունակեց խոսել իր հերոսի մասին.
 
«Նախ պետք է նշեմ, որ հնարավորություն ունեի իմպրովիզներ անել, որի համար շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին: Այդ իմպրովիզների շնորհիվ ես կարողացա  Արամիկին ներկայացնել ավելի հումորային եւ չարաճճի տղայի կերպարում, ով շատ անխելք է, բայց շատ սրտացավ իր ընտանիքի հանդեպ, չափազանց հարգում է ծնողներին, որոնց տված շփացած կյանքի պատճառով սխալներ է կատարում: Ես փորձում էի բալանսավորել Արամիկի սխալ քայլերն ու դրական կողմերը, որն էլ հեռուստադիտողին համոզեց, որ պետք չէ նրան ատել, պարզապես պետք է հասկանալ, որ սխալ ուղին է նրան ստիպել կատարել անթույլատրելի քայլեր»:
 
Կարեն Ասլանյանը երկարատեւ նկարահանումներից հետո չի շտապի հանգստանալ, նա արդեն իսկ նկարահանվում է նոր նախագծում, որի մասին հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ դրա իրավունքը չունենալու պատճառաբանությամբ:
 
Դերասանին վերջերս հանրությունը տեսավ նաեւ երգչի կարգավիճակում: Այս պահին էլ Կարենն արդեն նոր երգ ունի:
«Ես երգիչ չեմ ու չեմ էլ փորձում դառնալ: Շատերը գիտեն, որ ստեղծագործում եմ, գրում բանաստեղծություններ ու երգերի խոսքեր, դրանց շարքում պատահում են այնպիսիք, որոնք սրտիցս են գալիս, ասես ինքս ինձ հետ խոսեմ, այդ պատճառով էլ չեմ ուզում այն որեւէ մեկին տալ, քանի որ ինձ եմ տեսնում դրա մեջ: Ինչպես առաջին երգի դեպքում, այնպես էլ հիմա այդ զգացողություններն ունեցա: Այս նոր երգս արդեն ձայնագրված է, սակայն չգիտեմ՝ այն կներկայացնեմ հանրությանը, թե կպահեմ ինձ՝ բոլորից գաղտնի: Իմ առաջ կա գերխնդիր՝ հանկարծ սխալ չհասկացվեմ հանրության կողմից, հանկարծ նրանք չմտածեն, թե ինքնանպատակ երգիչ եմ ուզում դատնալ: Իմ ամեն երգը եղել է եւ լինելու է հոգու պոռթկում»,- նկատեց դերասանը:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ