Չափավորություն պետք է պահպանել. Մայա Պողոսյանը՝ պլաստիկ վիրահատությունների մասին

22 ապրիլ 2017 17:28
Չափավորություն պետք է պահպանել. Մայա Պողոսյանը՝ պլաստիկ վիրահատությունների մասին
Life.panorama.am-ի զրուցակիցն է Մայա Պողոսյանը: Նրա հետ խոսել ենք հայ աղջիկների թույլ տված ամենատարածված հակաթրենդների, ճիշտ խնամքի եւ կրթվածությունը` որպես նորաձեւություն երեւույթի մասին:
Մայա Պողոսյանը նախ ուրախությամբ նկատեց, որ հայ երիտասարդները գնալով ավելի գրագետ են փորձում վերաբերվել իրենց արտաքինին, ինչին նպաստում են մի քանի հանգամանքներ.
 
«Ուրախալի փաստ է, որ հայ երիտասարդները գնալով ավելի շատ են հետեւում նորաձեւությանը, իրենց ոճին, անձնական հիգիենիային, նաեւ սպորտին են մեծ նշանակություն տալիս, այն նույնիսկ նորաձեւ է դարձել, ինչը միայն նպաստավոր է: Ինքս շատ ուրախ եմ, որ փողոցում քայլելիս` հանդիպում եմ գրագետ հագնված երիտասարդների: Պրոգրեսը, միանշանակ, կա, որի համար մի շարք հանգամանքներ կան. Գլխավորը համացանցի առկայությունն է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալ համաշխարհային տենդենցներին, նաեւ մեծ նշանակություն ունեն այս հարցում մոլերը, որոնք շատանում են Երեւանում: Կարելի է գնալ մոլեր ու նույնիսկ առանց երեւակայելու գնել նորաոճ իրեր` բավարար է միայն հետեւել մաս-պորդուկտների առաջարկած իրերին, որոնք նորաձեւություն չեն թելադրում, բայց շատ արագ ներկայացնում են բարձր նորաձեւության գիտակների կողմից առաջարկած տենդեցները»,- նշեց Մայան:
Թեեւ մեր զրուցակիցը նշեց, որ նորաձեւությանը հետեւողները ավելի են շատացել, բայց աչքաթող չարեց նաեւ թույլ տված սխալները, որոնց շարքում ամենակարեւորը միմյանց կրկնօրինակումն է.
 
«Միշտ ասում ու ինքս էլ դրան հետեւում եմ` պետք է տեղեկացված լինել նորաձեւության թելադրանքների մասին, սակայն երբեք ու երբեք չպետք է նորաձության գերին ու զոհը դառնանք: Նորաձեւ լինելն ու ոճ ունենալը դեռ չի նշանակում աչքերը փակ հետեւել համաշխարհային տենդեցներին: Այսօր շատ ու շատ աղջիկներ անգամ կախվածություն ունեն համացանցում առաջարկվող նորաձեւ իրերից: Սա անգամ վախեցնող աստիճանի ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների վրա: Օրինակ` հիմա մեծ տարածում ունեն պրինտներով լայն ջինսե բաճկոնները, որոնք կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, բայց չէ որ կարելի է այլ կերպ եւս հագնվել ու, միեւնույն է, շատ նորաձեւ լինել: Այսօր, ցավոք, աղջիկները չեն հետեւում, թե ինչն է իրենց ավելի սազում, ինչն է իրենց ցածրահասակ, կամ բարձրահասակ, գեր կամ չափից ավելի նիհար դարձնում, նրանց բավարար է, որ մի քանիսը այդ իրը կրում են ու իրենք էլ են փորձում նույնը անել, ինչը փչացնում է նրանց դեմքը: Խորհուրդ եմ տալիս բոլորին, որ գտնեն իրենց ոճը, որը համապատասխան կլինի իրենց թե արտաքինին, թե ներաշխարհին»,- հավելեց Մայան ու ավելացրեց.
«Այս հարցի շուրջ կարելի է անդրադառնալ նաեւ արտաքինին: Հասկանում եմ, որ բոլորն էլ ուզում են էլ ավելի գեղեցիկ լինեն, դրա համար դիմում են պլաստիկ կամ արհեստական այլ միջամտությունների, բայց այս պարագայում էլ չափավորություն պետք է պահպանել: Հասկանում են նաեւ, որ երբեմն դժվար է գտնել գեղեցիկի ու չափավորության եզրագիծը, բայց դա եւս շատ ինդիվիդուալ է, պետք է խելացի լինել ու գտնել այդ սահմանը: Կարծում եմ` դրա միջոցներից մեկը կլինի այն, որ յուրաքանչյուր կին մրցակցի ոչ թե ուրիշի, այլ ինքն իր հետ, փորձի այսօր լինել ավելի լավը, քան երեկ էր: Սա վերաբերվում է թե ինտելեկտին, թե արտաքինին»:
 
Մայա Պողոսյանը շեշտեց նաեւ` կրթված լինելը ամենանորաձեւ զենքն է կնոջ համար.
«Այսօր մեր աղջիկները հաճախ հետեւում են համաշխարհային աստղերին, որոնք միշտ գեղեցիկ տեսք ունեն, հրաշալի կյանքով են ապրում,  բայց պետք է հաշվի առնել, որ կան համաշխարհային շատ աստղեր, ովքեր այդ փառքին են հասել սեփական ինտելեկտի շնորհիվ` Ջենիֆեր Լոպես, Անջելինա Ջոլի եւ այլք: Այսինքն` ինտելեկտը ամենակարեւոր զենքն է: Պետք է չմոռանալ, մեր օրերում գեղեցիկ աղջիկները շատ-շատ կան, բայց այ խելացի գեղեցիկ աղջիկները` սակավաթիվ: Հարկավոր է միշտ ինքնակրթվել, մասնագիտությանդ մեջ հաջողել ու անընդհատ առաջ գնալ, որի համար խելքն ու ճկունությունն ամենակարեւորն է: Այս պարագայում միայն գեղեցիկ լինելը շատ քիչ է: Օրինակ, ես շատ եմ կարեւորում մարդու աչքերը, միշտ աչքերի արտահայտությունից կարելի է հասկանալ` տվյալ կինը խելացի է, թե դատարկ: Աչքերը արտացոլում է մարդու ներաշխարհը, գիտելիքը, արժեհամակարգն ու ընտանեկան միջավայրը»,- ընդգծեց նա:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ