Ապրիլի 15-ին և 16-ին Մոսկվայում կկայանա «Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնը. Մանրամասներ՝ փառատոնի ղեկավարից

01 մարտ 2017 16:41
Ապրիլի 15-ին և 16-ին Մոսկվայում կկայանա «Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնը. Մանրամասներ՝ փառատոնի ղեկավարից

Ապրիլի 15-ին եւ 16-ին Մոսկվայի «ЗИЛ» մշակույթի կենտրոնում տեղի է ունենալու «Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնը, որի նպատակը սփյուռքի տարբեր համայնքներում գործող պարախմբերի մասնակցությամբ արտերկրում ապրող հայերին հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցելն է:

Life.panorama.am-ի հետ զրույցում Մոսկվայում գործող «Հայորդիք» միջազգային փառատոնի ղեկավար,  «Հայորդիք» հիմնադրամի նախագահ եւ համանուն պարախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը պատմեց, որ արդեն չորրորդ տարին է՝ մեծ պատասխանատվությամբ ու սիրով են պատրաստվում այս փառատոնին, որը իր շուրջն է հավաքում ոչ միայն հայկական, այլեւ օտարերկրյա պարախմբերին, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու հայկական պարարվեստը:

«Փառատոնն արդեն չորս տարվա պատմություն ունի, բայց միայն վերջին երկուսն են համարվում մրցույթ-փառատոններ, այդ թվում այս տարվա փառատոնը: Առաջին երկու տարվա ընթացքում փորձեցինք հետեւել ժողովրդի կարծիքին ու առհասարակ հասկանալ, թե որքանով է պետք նման փառատոնը: Հետագայում փորձը ցույց տվեց, որ մրցույթ-փառատոնը շատ ցանկալի ու սպասված է»,- նշեց ղեկավարն ու նկատեց.

«Փառատոնի շրջանակում մեծ ուշադրություն ու շեշտ է դրվում ժյուրիի կազմին, քանի որ նրանց կազմում պետք է լինեն մարդիկ, ովքեր իսկապես հասկանում են պարարվեստից: Ի դեպ՝ ժյուրիի կազմում ազգությամբ  ոչ միայն հայ մասնագետներ են»:

«Հայորդիք» հայկական պարերի միջազգային 4-րդ փառատոնում լինելու են հետեւյալ անվանակարգերը՝ «Ազգային տարազ», «Բեմադրություն», «Բեմի կուլտուրա», «Կատարողականություն» եւ «Երաժշտություն»:

Ղեկավարի խոսքով, բացի առաջին մրցանակից, կլինի նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Ի դեպ՝ իրենց մասնկացությունը կարող են ունենալ բոլոր տարիքային խմբերը: Ըստ Անահիտ Սարգսյանի՝ խտրականություն դրված չէ, գլխավորը հայ պարարվեստը ճիշտ ներկայացնելն է: Նաեւ կարեւորվում է երաժշտության ընտրությունը, որի ներքո համույթները կներկայացնեն իրենց պարը:

«Առանց տարիքային սահմանափակման, 8-16 հոգանոց պարախմբերը պետք է նախապես ուղարկեն իրենց պարացանկից չորս բեմադրությունները, ըստ որոնց էլ փառատոնի կոմիտեն, տվյալ պարախմբի ղեկավարի ցանկությունը հաշվի առնելով, ընտրում է երկու բեմադրություն: Այս պարագայում հաշվի ենք առնում ընտրված երաժշտությունը, որպեսզի տարբեր պարախմբեր միեւնույն երաժշտության ներքո չպարեն ու չձանձրացնեն հանդիսատեսին»,- հավելեց Ա. Սարգսյանը:

«Հայորդիք» համույթը, որը հաջորդ տարի կնշի իր 20-ամյակը, փառատոնին բեմում կլինի տանտիրոջ իրավունքով.

«Կարծում եմ, սխալ կլիներ, եթե մենք էլ մասնակցեինք մրցույթին, դրա համար այդ օրը մեր խումբը մի քանի կատարում կնվիրի հանդիսատեսին, բայց չի մրցի»,- նշեց նա:

Ի դեպ, ինչպես հայտնի է, ամուսնությունից հետո Մոսկվա մշտական բնակությամբ տեղափոխված պարուհի Մարինա Մարտիրոսյանը վերջերս միացել է «Հայորդիք» համույթին. այստեղ նա  ոչ միայն պարում է, այլեւ դասավանդում: Մարինան այդ օրը բեմում կլինի ոչ միայն պարուհու, այլեւ հաղորդավարուհու կարգավիճակով:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ