Սրտանց շնորհավորում եմ բոլորին, համոզված եմ` շատ գեղեցիկ միջոցառում է տեղի ունեցել. Քրիստինե Պեպելյանը` «PanArmenian Entertainment Awards 2016»-ին չմասնակցելու մասին

11 նոյեմբեր 2016 13:45
Սրտանց շնորհավորում եմ բոլորին, համոզված եմ` շատ գեղեցիկ միջոցառում է տեղի ունեցել. Քրիստինե Պեպելյանը` «PanArmenian Entertainment Awards 2016»-ին չմասնակցելու մասին

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած «PanArmenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը շատերի համար անակնկալ կերպով չէր մասնակցում նախորդ տարի նույն մրցանակաբաշխությանը լավագույն երգչուհի համարված Քրիստինե Պեպելյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին վստահեցրեց` անհանգստանալու պատճառ չկա.

«Նորմալ է, որ երգիչները մի մրցանակաբաշխությանը մասնակցում են, մյուսին` ոչ»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը հրավեր չունենալու, քանի որ Քրիստինե Պեպելյանն այն երգչուհիներից է, ով հաճախ է Միացյալ նահանգներում համերգներով հանդես գալիս, որոնք ուղեկցվում են լեփ-լեցուն դահլիճներով, պատասխանեց.

«Շնորհակալ եմ, բայց ես երբեւէ նման հարցեր առաջ չեմ բերում, կազմակերպիչներից չեմ հետաքրքրվում պատճառների մասին, որովհետեւ դրանք բնական երեւույթներ են, համագործակցությունները այդպես են լինում` մեկ տարի կարող ես մասնակցել, մյուս տարի` ոչ: Ինձ թույլ չեմ տա պատճառներով հետաքրքրվել»:

Ավարտելով զրույցը` հարցին, թե Քրիստինե Պեպելյանը հետեւե՞լ է մրցանակաբաշխությանն ու ի՞նչ կարծիք ունի նոմինացիաների մասին, երգչուհին այսպես արտահայտվեց.

«Անկեղծ ասած` շատ չեմ հետեւել, ինֆորմացված եմ այնքանով, ինչքանով բոլորն են իֆորմացված համացանցի միջոցով: Չեմ ուզում մանրամասն խոսել նոմինացիաների մասին, միակ բանը, որ կարող եմ ասել` սրտանց շնորհավորում եմ բոլորին, համոզված եմ` շատ գեղեցիկ միջոցառում է տեղի ունեցել»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ