1920 թվականի մայիսի 28-ի Երևանը

13 սեպտեմբեր 2016 11:01
1920 թվականի մայիսի 28-ի Երևանը

1920 թվականի մայիսի 28-ի Երևանը... Ներկայացնենք մի ուշագրավ լուսանկար. այն պատկերում է Հայաստանի առաջին Հանրապետության 2-րդ տարեդարձին կազմակերպված շքերթի առթիվ Աստաֆյան (Աբովյան) փողոցում տեղադրված տոնական կամարներից մեկը: Կամարի վրա գրված է «Կեցցէ՛ Միացեալ Անկախ Հայաստան», մեջտեղում՝ Հայաստանի զինանշանն է ու պետական դրոշները: Նման կամարներ տեղադրվել էին Երևանի կենտրոնական՝ Աստաֆյան փողոցի ողջ երկայնքով:

Անկախության այդ վերջին տոնական շքերթը Երևանում անցավ դժվարին պայմաններում: Մայիսի սկզբին Հայաստանը ռուսական ազդեցության տակ ամեն գնով վերադարձնելու ձգտող ուժերը, իսկ փաստացի՝ Հայաստանի անկախության մոլի հակառակորդները, կազմակերպեցին հակապետական խռովություն (կենտրոնը՝ Ալեքսանդրապոլն էր), որը սովետական պատմագրության մեջ հայտնի էր որպես Մայիսյան ապստամբություն: Խռովությունը հաջողվեց ճնշել, սակայն ներքին լարվածությունը երկրում մնացել էր: 

Դժվարին ժամանակներ էին. Հայաստանի Հանրապետությունը ձգտում էր կայուն հարաբերություններ հաստատել եվրոպական երկրների հետ, լուծել իր սահմանային հարցերը հարևանների հետ և այլն: Սակայն այդ ամենը չէր համընկնում Սովետական Ռուսաստանի ծավալապաշտական նպատակների հետ Հարավային Կովկասում, որն ամեն կերպ փորձում էր վերականգնել Ռուսական կայսրությունը իր նախկին սահմաններում, այս անգամ արդեն՝ բոլշևիզմի ձևական քողի տակ, և այդ նպատակին հասնելու համար նա պատրաստ էր գնալ ամեն ինչի:

Աղբյուր Facebook

Հեղինակ Ռուբեն Շուխյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ