Ճակատագրական կետը հորս մահն էր. Անի Պետրոսյանն անկեղծանում է

03 մայիս 2016 15:52
Ճակատագրական կետը հորս մահն էր. Անի Պետրոսյանն անկեղծանում է

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Պետրոսյանն՝ առանց բեմական դիմակի:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Գյումրիում իմ հայրական տան բակն է, մայրիկիս աճեցրաց կակաչները, որոնց վրա ամեն առավոտ վաղորդյան ցող էր դնում ու ես էլ ամեն առավոտ մրսելով գնում էի նրանց բարեւելու: Հիշում եմ մեր տոնածառի մեծ կարմիր խաղալիքը, մեր տան կողքի մեծ լիճը, որը ես ու եղբայրս ճամփորդության գնալիս մի կերպ հաղթահարում էինք ու անցնում: Հիմա մեր կարմիր կակաչներն այլեւս չկան, տունը նույնպես: Մոսկվայից վերադառնալուց հետո գտա մեր տոնածառի կարմիր խաղալիքը հին արկղի մեջ, որը շատ փոքրիկ էր, լիճն էլ փոքր ջրափոս էր, կամ ավելի ճիշտ ցեխափոս: Մի քիչ տխուր է, բայց սրանք իմ մանկության ամենավառ հիշողություններն են:

Եկա, որովհետեւ...

Եկա, որովհետեւ ես էլ մինչեւ կյանքիս վերջ այդ հարցի պատասխանն եմ որոնելու, որովհետեւ ամեն իրադարձության, ժամերի, օրերի, տարիների հետ պատասխանը փոխվում է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք այս կյանքում. Հուսով եմ՝ մինչ այս պահը գոնե դրանց 10 տոկոսն իրագործել եմ:

Ճակատագրական կետ...

Ճակատագրական կետը հորս մահն էր, որից հետո մասնագիտությունս փոխեցի, այն ժամանակ որոշել էի լրագրող դառնալ:

Հիշում եմ ու տխրում...

Հիշում եմ ու տխրում, որ առաջ հավատս ավելի մեծ էր, ավելի ուժեղ: Չէ, խոսքը Աստծո մասին չէ, այլ մարդկանց: Երեւի փոքր էի ու ավելի քիչ էի ծանոթ իրական աշխարհին, բայց զարամանալին այն էր, որ այն ժամանակ երազանքներս ավելի հաճախ էին իրականանում:

Հիշում եմ ու ժպտում...

Հիշելու ու ժպտալու շատ բան ունեմ, դրանց մասին կարելի է վեպ գրել: Հետեւաբար ժպտում եմ,  որովհետեւ ապրածս կյանքը հետաքրքիր է եղել:

Ափսոսում եմ, զղջում, որ...

Ափսոսում եմ, որ «Արդարությունը»  թողել ու հեռացել է մեզնից՝ ողջ մարդկությանը թողնելով մեն-մենակ: Բայց դեռ պայքարում եմ ու մինչեւ վերջին շունչս պայքարելու եմ հանուն «Արդարության»: Ինչ մնում է զղջալուն՝ ոչնչի համար չեմ զղջում, եղել է այն, ինչ եղել է:

Վստահ եմ...

Սա բարդ հարց է ինձ համար, այդ իսկ պատճառով «Վստահ եմ» միտքը փոխեմ «Հավատում եմ» արտահայտությամբ: Հա, կա մի բան, որում վստահ եմ. վստահ եմ, որ ամենաշատը մայրիկիս եմ սիրում այս աշխարհում:

Նպատակ ունեմ...

Նպատակներիս մասին որոշել եմ այսուհետ չխոսել, որովեհետեւ նպատակը երազանքի պես մի բան է, իսկ երազանքների մասին, ասում են, չեն բարձրաձայնում:

Չասացի կներես ու...

Աշխատում եմ այնպես ապրել, որ մարդիկ ինձ ներելու պատճառ չունենան, բայց եթե ինչ-որ մեկին, ինչ-որ կերպ նեղացրել եմ, հենց հիմա ասում եմ՝ ներողություն…

Կարոտում եմ...

Կարոտում եմ անհոգությունս…

Սիրում եմ...

Սիրում եմ ամեն բան, ինչ կա իմ կյանքում… չսիրելով ոչինչ չեմ կարող անել:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Ես սիրում եմ կյանքը ու ոչինչ չէի ուզի փոխել, որովհետեւ իմ կյանքն այն է, ինչ ես կամ:  Անփոփոխ կուզեմ թողնել հարազատներիս, ընկերներիս եւ մասնագիտությունս. Թող նրանք միշտ լինեն:

Գնում եմ դեպի...

Գնում եմ դեպի… չգիտեմ ուր, բայց հուսով եմ, որ այնտեղ արեւոտ ու լուսավոր կլինի, իսկ հիմա ապրում ու գնում եմ այնտեղ, ուր կյանքն ու ճակատագիրն է տանում:

Պայքարել եմ, որ...

Պայքարել եմ, որ մարդիկ իրար ներեն, հիշաչար չլինեն, միմյանց հանդեպ ազնիվ ու բարի լինեն, ընդ որում դա ինձ էլ է վերաբերվում ու հիմա էլ եմ պայքարում:

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ...

Հպարտ եմ ինձնով… դե ես հեչ, կարեւրոը հարազատ մարդիկ եւ իմ հանդիսատեսը ինձնով հպարտ լինեն:

Վախենում եմ...

Վախենում եմ չհասցնելուց ու ափսոսելուց: Ուզում եմ կյանքն այնպես ապրել, որ մահանալուց ժպտամ ու ասեմ՝ «Ինչ կյանք էր է»:

Երազում եմ...

Այսօր երազում եմ, որ պատերազմն ավարտվի, երազում եմ կայուն, հզոր ու արդար երկրի մասին եւ թող էլ ոչ մի զոհ չպահանջվի դրա համար:

Կգա մի օր ու ես...

Կգա մի օր ու ես… չգիտեմ: Ինձ համար ամեն օրն էլ ինչ-որ բանի սկիզբ է կամ ավարտ, դրա համար կդժվարանամ այս հարցին պատասխանել:

Շնորհակալ եմ

Շնորհակալ եմ ամեն մարդու, իրադարձության, երեւույթի համար, որոնք ինձ դարձրել են այնպիսին, ինչպիսին այսօր կամ, շնորհակալ եմ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ