Անատի Սաքանյանի ծննդյան տոնը սկսվել է կեսգիշերից. դերասանուհու տոնական օրը շարունակվում է

02 դեկտեմբեր 2015 21:42
Անատի Սաքանյանի ծննդյան տոնը սկսվել է կեսգիշերից. դերասանուհու տոնական օրը շարունակվում է


Այսօր դերասանուհի Անատի Սաքանյանը նշում է 24-րդ տարեդարձը: Դերասանուհու տոնական օրը  սկսվել է դեռ կեսգիշերից, երբ Տաթեւիկ Ադումյանը, սիրելի ընկերուհուն անակնկալ պարգեւելով, ճիշտ 24 փուչիկով, տոնական տորթով եւ Անատիի խոսքերով, մեծ քանակի շոմպայններով ուղիղ կեսգիշերին եկել է Անատիի տուն:  Այս, ինչպես եւ դերասանուհու տոնական օրվա շարունակության մասին Life.panorama.am-ին պատմեց հոբելյարը:

«Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ծնունդս մեկնարկելուն պես, ուղիղ կեսգիշերին եկան եւ շնորհավորեցին ինձ: Իհարկե, առաջինը ծնողներս ինձ շնորհավորեցին, այնուհետեւ եկավ Տաթեւիկը իր մեծ անակնկալով, իսկ ավելի ուշ միացան մյուս ընկերներս ու հարեւաններս: Արդյունքում, մինչև լույս մենք նշեցինք տարեդարձս, իսկ այսօր չքնած պետք է շարունակեմ եւ ոչ պակաս տոնական կերպով նշեմ ծննդյանս օրը»,- պատմեց Անատին:

Դերասանուհին ծննդյան օրը կնշի երեւանյան ռեստորաններից մեկում. «Այս օրվան բավականին երկար եմ պատրաստվել, դեռ երկու ամիս առաջ դիզայներ Ալիսա Հարությունյանը կարել է զգեստս, երեկոյան ռեստորանում կլինի նաեւ փոքրիկ «Candy bar», որը ինքս եմ պատրաստել: Ի դեպ, ծննդյանս օրը իր գունային թեմատիկան կունենա՝ ամեն բան լինելու է վարդագույնի եւ սեւի համադրությամբ»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ ծննդյան օրը կանցկացնի մտերմիկ, ընտանեկան մթնոլորտում:

Անատին նշեց, որ շատ կարեւոր շնորհավորանքներ է ստացել, դերասանուհին նկատեց նաեւ, որ հիմնական նվերները կստանա երեկոյան, բայց արդեն հասցրել է բազմաթիվ ծաղիկներ ստանալ, ընդ որում, դրանց շարքում կան անանուն նվերներ. «Իհարկե, դեռ շատ նվերներ կհասցնեմ ստանալ օրվա ընթացքում, բայց արդեն ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորին, ովքեր չեն մոռացել, զանգել են եւ գրել, շնորհակալ եմ այն բազմաթիվ ծաղիկների համար, որոնք դեռ գիշերվանից եմ ստացել, նաեւ շնորհակալ եմ նրանց, ովքեր կեսգիշերին ինձ ծաղիկներ էին ուղղարկել եւ չէին նշել իրենց անունը. ես չգիտեմ, թե նրանք ովքեր են, բայց շնորհակալ եմ»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով, թե Անատին ի՞նչ երազանք է պահելու տոնական տորթի մոմերը փչելիս՝ հոբելյարը նշեց. «Տոնական տորթի մոմերը փչելիս իմ երազանքները ամեն տարի նույնն են, դրանք չեն փոփոխվում. Աստծուն խնդրում եմ, որ ծնողներս միշտ առողջ լինեն, դա մի բան է, որ իմ ձեռքում չէ, ինձնից կախված չէ, մնացած ամեն բանի ինքս կկարողանամ հասնել»:

24 տարեկանում Անատին նախատեսում է ակտիվ աշխատանքային կյանք, իսկ թե ինչ երազանք ունի հատկապես այս տարվա համար, դերասանուհին չցանկացավ բարձրաձայնել:

Մեզ հետ զրույցի վերջում դերասանուհին ցանկացավ շնորհակալություն հայտնել. «Ես շնորհակալ եմ իմ ծնողներիս, ընկերներիս, ովքեր իմ կողքին են, շնորհակալ եմ դիզայներ Ալիսա Հարությունյանին եւ դիմահարդար Միրանդա Դալլաքյանին, ովքեր ջանք չեն խնայում ինձ հինալի տեսք հաղորդելու համար, շատ շնորհակալ եմ իմ երկրպագուներին, ովքեր անընդհատ հետաքրքված են ինձնով, այսօր էլ իրենցից շատ նամակներ եմ ստացել. ես շատ սիրում եմ բոլորին»:

Life.panorama.am-ը միանում է շնորհավորանքներին եւ դերասանուհուն մաղթում անձնական եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ