Եղվարդցու հարցը. Ընդունվելու դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը

01 դեկտեմբեր 2015 12:38
Եղվարդցու հարցը. Ընդունվելու դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը

Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում բնակիչներին հանդիպելու եկած սահմանադրական փոփոխություններին կողմ ու դեմ մարդկանց բնակիչներից մեկը հարց ուղղեց.

«Ասենք, սահմանադրությունն ընդունվեց, բրդինք-գնաց էլի, երբվանի՞ց է  ուժի մեջ մտնելու»:

Դաշնակցական, «Այո»-ի կողմնակից Արծվիկ Մինասյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի անցումային դրույթներով մի քանի սխեմա է նախատեսված.

«Սահմանադրության այն դրույթները, որոնք վերաբերում են Սահմանադրական կարգի հիմունքներին, այլ կերպ ասած պետության հենասյուներին ու մարդու իրավունքների բաժիներին, ուժի մեջ են մտնելու հրապարակումից անմիջապես հետո: Այսինքն, եթե դեկտեմբերի 6-ին, այո-ն հաղթում է և հրապարակվում է արդեն ընդունված տեքստը, հաջորդ օրվանից այդ բաժիններն ուժի մեջ են մտնում»:

Մինասյանի խոսքով, Սահմանադրության նախագծի՝ Ազգային Ժողովին վերաբերող հատվածն ուժի մեջ է մտնում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Նախագահին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի՝ նախագահական ընտրություններից հետո:

«Նոր խորհրդարանը 2017 թվականի մայիսից իրականացնելու է այս Սահմանադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք չեն վերաբերում նախագահի լիազորություններին՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը»,-մանրամասնեց Մինասյանը, ավելացնելով, որ Սահմանարությունն ուժի մեջ մտնելուց հետո գործող նախագահի կողմից ձևավորված կառավարությունը հրաժարական է տալիս, ԱԺ-ն ձևավորում է նոր կառավարություն:

«Սա արվել է այն նպատակով, որ անցումը լինի հստակ ու կանոնակարգված, ոչ թե ցնցումային»,-ասաց դաշնակցական գործիչը:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ