Անի Պետրոսյանը՝ «Խոպանի տեսություն» սիթքոմի, նոր գեղարվեստական ֆիլմի ու ապագա ծրագրերի մասին

20 հոկտեմբեր 2015 15:20
Անի Պետրոսյանը՝ «Խոպանի տեսություն» սիթքոմի, նոր գեղարվեստական ֆիլմի ու ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ի այսօր զրուցակիցն է դերասանուհի Անի Պետրոսյանը, ով վերջին շրջանում հեռուստադիտողին է ներկայանում «Խոպանի տեսություն» սիթքոմով: Մեզ հետ զրույցում Անին պատմեց, որ առաջիկայում սիթքոմը նոր անակնկալներով հագեցած կլինի. «Իհարկե, դեռ չեմ կարող հստակ պատմել սիթքոմի առաջիկա անելիքների մասին, բայց կարող եմ վստահեցնել, որ շուտով «Խոպանի տեսության» երկրպագուներին հաճելի անակնկալներ կմատուցվեն,- նշեց Անի Պետրոսյանը ու հավելեց,- շատ եմ սիրում մեր թիմը, այստեղ մենք համերաշխ ընտանիքի նման ենք: Ես շատ տեղեր եմ աշխատել, որտեղ եւս շատ եմ սիրել հավաքաված թիմերը, բայց սա առավել, գուցե այդ մեծ սիրո հիմքում ընկած է այն փաստը որ մենք հանդիպում ենք ընդամենը շաբաթը երկու անգամ եւ հասցնում ենք կարոտել իրար»:

Ի դեպ, դերասանուհին մեզ հետ զրույցում նկատեց, որ առաջիկայում նկարահանվելու է նոր գեղարվեստական ֆիլմում, որտեղ հանդես կգա ոչ միայն գլխավոր հերոսուհու կերպարում, այլեւ որպես սցենարի համահեղինակ. «Շուտով կնկարահանվեմ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպի հիման վրա նկարահանվող գեղարվեստական ֆիլմում, որտեղ ես պետք է մարմնավորեմ գլխավոր հերուսուհուն՝ Սոնային: Հիմա դեռեւս նախապատրաստական փուլում ենք, նկարահանումները կսկսենք հավանաբար 20 օրից, ըստ նախնական պլանների՝ այն մեծ էկրաններ կբարձրանա հաջորդ տարի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Ի դեպ, նշեմ, որ սցենարի հարցում ես էլ եմ իմ մասնակցությունն ունեցել, այսինքն՝ սցենարի հեղինակները ես եւ Էդգար Կոստանդյանն ենք, իհարկե Էդգարի լուման շատ ավելի մեծ է»,- նշեց նա եւ հարցին, թե արդյոք սա դերասանուհու՝  որպես սցենարի հեղինակ հանդես գալու առաջին փորձն է, պատասխանեց.

«Այո, որպես սցենարի համահեղինակ հանդես գալու իմաստով սա առաջին փորձն էր, բայց առհասարակ, ես նաեւ գրում եմ, ունեմ պատմվածքներ, որոնք լուսաբանված չեն: Այնպես որ «Որբանոց» ֆիլմի սցենարի համահեղինակ հանդես գալը առաջին լուրջ, մասշտաբային գործն է»:

Անի Պետրոսյանը մեզ առաջինը վստահեց եւ պատմեց, որ առաջիկայում իր համար շատ կարեւոր գործի  է պատրաստվում. «Առհասարակ առաջիկայում պլանները շատ են. նպատակ ունեմ հաջորդ տարվա սկզբին մոնոներկայացմամբ հանդես գալ: Իհարկե, շատ եմ վախենում, որովհետեւ որքան էլ պրոֆեսիոնալ լինես, մի փոքր ծանր եւ դժվար է միայնակ լինել բեմում եւ մի ամբողջ հանդիսատես կառավարել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մոնոներկայացման գաղափարին ես շատ լուրջ եմ վերաբերվում, պետք է շատ վստահ լինեմ, որ կկարողնամ շատ լավ գործ ներկայացնել, այլապես չեմ անի,- նշեց նա ու հավելեց,- ուզում եմ հատուկ շեշտել, որ մոնոներկայացման միտքը այսօրվա տենդեցներին համապատասխան քայլելու միտում չունի, չեմ ուզում նեղացնել որեւէ մեկին, բայց այսօր շատերը բեմում կարգին չեղած արդեն մոնոներկայացում են խաղում, իսկ ինձ համար դա շատ լուրջ աշխատանք է,  եւ խոսք եմ տալիս, որ եթե դա լինի, ուրեմն կամ շատ լավն ու յուօրինակն է լինելու, կամ առհասրաակ չի լինելու: Ընդ որում, այն վերցված չի լինի ինչ-որ դրամատուրգից, այլ  հատուկ գրված կլինի, որի ստեղծմանը ես էլ կմասնակցեմ»:

Անդրադառնալով  խաղացանկին եւ նկատելով, որ Անին այն քիչ դերասանուհիներից է, ով հանդես է եկել եւ կատագերկական եւ դրամատիկ ժանրերում, եւ երկու ժանրերում էլ ընդունվել է եւ սիրվել, հարցին, թե ինչպե՞ս է հաջողվում  հավասարաչափ սիրվել տարբեր ժանրի դերերում, դերասանուհին պատասխանեց.

«Այո, շատերն են դա նկատում, բայց ես չգիտեմ այդ հարցի պատասխանը: Երեւի թե դա իմ ճակատագիրն է, ինչի համար ես փառք եմ տալիս Աստծուն: Ինձ բախտ է վիճակվել երկու ժանրերում էլ հանդես գալ եւ երկու ժանրերում էլ հաղթահարել դժվարությունները եւ սիրվել, ինչի համար ես շատ ուրախ եմ: Ինձ էլ է հետաքրքիր այդպես աշխատելը»:

Հարցին, թե դերասանուհին ո՞ր ժանրին է իր ներսում առավել նախապատվություն տալիս, Անի Պետրոսյանը նկատեց. «Չեմ կարող ասել, միայն կարող եմ նկատել, որ երկու ժանրներն էլ հավասարաչափ դժվար են. ես ծիծաղի մեջ լաց եմ դնում, լացի մեջ՝ ծիծաղ եւ ստացվում է հետաքրքիր կերպար: Պետք է նկատեմ, որ դրաման միայն լաց լինելը չէ, դրամայի մեջ թախծոտ ժպիտ էլ կա»:

Այն նկատառմանը, թե Անի Պետրոսյանին խանգարո՞ւմ են արդյոք ոլորտում հայտնված մասնագիտությամբ ոչ դերասանները, նկատեց. «Յուրաքանչյուր պարագայում հաճելի է, երբ գործ ունես պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ինչպես ժամանակին եմ ասել, իմ մասնագիտությունը սկսել եմ չգնահատել, որովհետեւ փողոցից եկած մարդիկ էլ են իմ մասնագիտությամբ զբաղվում, այսինքն ստացվում է, որ անիմաստ էր ուսումս եւ մինչ այսօր կրթվելս: Միաժամանակ պետք է նկատեմ, որ դեպքեր են լինում, որ չունենալով դերասանական կրթություն, նրանց շարքում կան բավականին լավ դերակատարներ, որոնց հետ դժվար չէ խաղալ: Ամեն դեպքում, իսկական մասնագետների հետ ավելի հաճելի է խաղալ, բայց քանի որ մենք այլ տարբերակ չուենեք, ուստի մենք՝ դերասաններս, պետք է փորձենք նրանց ձգենք այս գործի մեջ»:

Անի Պետրոսյանը կարելի է ասել, որ հայկական սերիալների ստեղծման օրվանից աշխատել է տարբեր հեռուստասերիալներում, մեր այն հարցին, թե իր գնահատմամբ տարիների ընթացքում ի՞նչ էվոլյուցիայի են ենթարկվել հայկական հեռուստասերիալները, դերասանուհին նշեց. «Կարծում եմ, որոշ սերիալներ ռեժիսուրայի իմաստով ավելի որակով են դարձել, իսկ այ դերասանական իմաստով մինչեւ վերջ չեմ ցանկանա խոսել եւ կգերադասեմ լռել: Այսօր կարող ենք տեսնել լավ սցենար, բայց վատ նկարահանում, ու լավ նկարահանում, բայց վատ դերասանական կազմ: Այնպես որ, էվոլյուցի ապրե՞լ են մեր հեռուստասերիալները, թե ոչ, կածիքս միանշանակ չէ»:

Իսկ վերջում հարցին, թե փոփոխություն կա՞ արդյոք դերասանուհու անձնական կյանքում, Անի Պետրոսյանը պատասխանեց. «Այդ թեմայով չեմ ուզում խոսել, երբ ցանկանամ խոսել, ինքս կհրապարակեմ դրա մասին»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ