Ես փորձում եմ իմ երգացանկը համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին՝ ապահովելով որակը. «Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակից Արմեն Հովհաննիսյան

22 սեպտեմբեր 2015 11:30
Ես փորձում եմ իմ երգացանկը համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին՝ ապահովելով որակը. «Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակից Արմեն Հովհաննիսյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երիտասարդ երգիչ Արմեն Հովհաննիսյանը, ով հայտի դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից, իսկ այսօր երգիչը իր ողջ ուժերն է կենտրոնացրել, որպեսզի ակտիվորեն ներկայանա իր երկրպագուներին:
 

-Վերջին օրերին թողարկեցիք Ձեր նոր տեսահոլովակը, կպատմե՞ք մտահղացումների եւ համագործակցությունների մասին:

- Այո, օրեր առաջ իմ լսարանին ներկայացրի նոր տեսահոլովակս, որը կոչվում է «Մի գնա»: Այս տեսահոլովակի համար համագործակցել եմ Նիկ Եգիբյանի հետ: Մենք նպատակ ունեինք հանդիսատեսին ներկայացնել մի հետաքրքիր, պարային ռիթմերով թեթեւ երգ եւ այդպիսով կյանքի կոչեցինք «Մի գնա» տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն է Իրինա Հարությունյանը, իսկ խոսքերը Ռուզաննա Անդրեասյանինն է: Այս տեսահոլովակում շեշտը դրել ենք մինիմալիզմի մեջ, որը կհամապատասխաներ երիտասարդության ճաշակին եւ ցանկություններին:

-Դուք առաջին քայլերն եք կատարում ոլորտում, չկա՞ր մտավախություն, որ նոր երգի ոճի հետ կապված կլինեն քննադատություններ:

- Նման մտավախություն չի եղել, քանի որ կարծում եմ, որ ես դեռ առաջին քայլերն եմ կատարում եւ ամեն ոճում էլ պետք է փորձեմ, որպեսզի հասկանամ, թե որ ուղղությունն է ինձ ավելի հարազատ եւ որ ոճում պետք է խորանամ: Իսկ ինչ վերաբերվում է  քննադատություններին, կարծում եմ, առանաց դրա հնարավոր չէ, յուրաքանչյուրն էլ ունի իր կարծիքը, որ ուզում է արտահայտել, բայց ես էլ ավելի կարեւորում եմ մասնագիտական եւ տեղին կարծիքները: Կոնկրետ ես աշխատում եմ համագործակցել միայն պրոֆեսիոնալ մարդկանց հետ:
-Կոմերցիոն երգ ներկայացնելը նոր բան փորձելո՞ւ, թե դրանով նաեւ գումար վաստակելու ցանկություն էր, քանի որ գաղտնի չէ, որ կոմերցիոն երաժշտությամբ ավելի շատ է հնարավոր մեր օրերում գումար աշխատել:

- Իմ առաջին գործից նոր երգս բավականին տարբերվում է, ցանկություն ունեի նաեւ այս ոճում ներկայանալ, օրինակ հիմա պատրաստում եմ իմ 3-րդ երգը, որն էլ կտրուկ կտարբերվի թե առաջինից, թե երկրորդից: Նաեւ պետք է հաշվի առնել այն փաստը, որ եթե այսօր աշխատում ես ակումբներում, ուրեմն հանդիսատեսի պահանջից ելնելով՝ պետք է կարողանալ երգել ամեն ինչ: Թե որքանո՞վ է սա ցավալի եւ վատ, չեմ կարող ասել, բայց եւ փաստը փաստ է: Ես փորձում եմ իմ երգացանկը համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին՝ ապահովելով որակը:

-Նկատո՞ւմ եք, որ Ձեր երկրպագուները նոր երգի եւ տեսահոլովակի են սպասում:

- Այո, բայց այս առումով շատ մանրամասներ չեմ ուզում հաղորդել, քանի որ լավ կլինի, եթե նաեւ անակնկալներ լինեն: Միայն կնշեմ, որ կրկին կաշխատեմ Նիկ Եգիբյանի հետ, ով երաժշտության հեղինակն է, իսկ խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը: Նկատեմ նաւե, որ մեր թիմը առանձնապես չի փոխվել, բայց կփոխվեն ոճային դրսեւորումները: Տեսահոլովովակի մասին դեռ չեմ մտածել, դեռ չգիտեմ էլ երբ այն կկարողանանք կյանքի կոչել, ամեն բան անում եմ, որպեսզի այս տարի հասցնեմ այն ներկայացնել:

-Եթե մի պահ հետ նայեք եւ հիշեք նախագծից առաջ Ձեր ունեցած երազանքները, հույսերն ու պատկերացումները, հետաքրքիր է՝ այդ ամբողջը իրականություն դարձա՞ն:

- Ես շատ պատահական մասնակցեցի նախագծին, հույսեր էլ չունեի, որ մի օր հնարավոր է հայտնվեմ այն կետում, որտեղ այսօր եմ կանգնած (իհարկե, ես դեռ ճանապարհի սկզբին եմ միայն): Ինձ մոտ ամեն բան շատ անսպասելի տեղի ունեցավ, նույնիկս անհնար էր թվում, որ կարող է այդքան ճանապարհ անցնեմ այդ մրցույթում:  Ամեն դեպքում, իմ պատկերացումներն ու հույսերը նախագծի հետ կապված իրականացան, ինձ համար իսկապես հաղթանակը կարեւոր չէր: Այդ մրցույթն ինձ համար կարեւորվեց ոչ թե փուլերը հաղթահարելով, այլ լավ ընկերներ ձեռք բերելով, որոնք դարձան իմ կյանքի ըներները: Մրցույթը ինձ որոշ չափով ճանաչում տվեց, որը հիմք հանդիսացավ, որպեսզի այսօր կարողանամ արտահայտվել եւ քայլել այս ճանապարհով:

-Նախագծի ընթացքում եւ մինչ օրս աչքի եք ընկնում Ձեր համեստությամբ, զսպվածությամբ, դա անվստահությա՞ն, թե տեսակի խնդիր է:

- Այո, դա իմ տեսակի խնդիրն է, ես փակ մարդ եմ: Անվստահություն երբեք չի եղել, այն, ինչ արել եմ, շարժվել եմ միայն սրտիս թելադրանքներից ելնելով, արել եմ այն, ինչ զգացել եմ: Ես տեսակով ամաչկոտ մարդ եմ, այսօր անգամ, երբ դրսում ինձ ճանաչում են, անասելի հաճույքի հետ միասին նաեւ խիստ ամաչում եմ:

-Մարզիչները մշտապես խոստանում են, որ նախագծերի ավարտից հետո մշտապես կլինեն իրենց մասնակիցների կողքին, բայց շատ հաճախ նրանց կապն ավարտվում է նախագծի հետ միասին: Հետաքրքիր է՝ Ձեր պարագայում ինչպե՞ս է դասավորվել:

- Իմ պարագայում այդպես չէ: Հայկոյի հետ մշտապես շփում ունեմ եւ նրան շատ հարցերում եմ շնորհակալ, շնորհակալ եմ այն հիմքի համար, որ նա ինձ տվեց: Այսօր էլ, երբ որեւէ երգի վրա եմ աշխատում, անպայման, կապնվում եմ իր հետ եւ պարտադիր իր կարծիքը հաշվի եմ առնում: Հայկոն ինձ շատ է օգնել եւ շարունակում է օգնել: 

-Ունե՞ք հատուկ սկզբունքներ, ըստ որոնց դուք պարզապես կհրաժարվեք երգել այս կամ այն ոճում:

- Եթե այդ հարցը տայիք մինչ նախագծին մասնկացելը, ապա կպատասխանեի, որ այո, ունեմ նման մտքեր ունեմ, բայց հիմա ոչ, նման մտքեր չկան, աշխատանքը ամեն բան փոխեց: Պետք է հավասար քայլել տենդեցներին, հակառակ դեպքում 2-3 քայլով հետ կընկնես: Եթե աշխատում ես ակումբներում ու դրանով էլ գումար ես վաստակում, ապա նման սկզբունքները կխանգարեն:

-Արմեն երբեւէ մտածե՞լ եք Հայաստանից դուրս գործելու մասին:

- Նախ պետք է ասեմ, որ ինձ համար գլխավորը իմ երկրում եւ իմ ժողովրդի կողմից գնահատված լինելն է:  Այստեղ մենք տանն ենք, դրանով ամեն բան ասված է: Կարծում եմ, դրսում շատ դժվար է թեկուզեւ նրա համար, որ մենք օտարերկրացի ենք, պետք է տարիներով ապրել այնտեղ, շնչել այդ օդը, որպեսզի ինտեգրումն էլ հեշտ լինի:

-Մեր այսօրվա հայկական երգարվեստում ինչ-որ բան կցանկանայի՞ք փոխել:

- Ես դեռ շատ կարճ ճանապարհ եմ անցել, որպեսզի կարողանամ այդ հարցին պատասխանել: Գուցե անցնի ժամանակ եւ դրա պատասխանը ունենամ:

-Այս ոլորտում ունե՞ք նպատակային երազանք, որի մասին կբարձրաձայնեք:

- Երազանքների մասին չեմ խոսի, միայն կասեմ, որ ցանկությունս մեկն է, որպեսզի իմ արած աշխատանքը, որը ես անում եմ շատ սրտանց, գնահատվի եւ սիրվի հանդիսատեսի կողմից. երեւի դա յուրաքանչյուր երգչի համար ամենամեծ երազանքն է, որի մասին կարելի է բարձրաձայնել:

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ