Իմ ապագա կնոջ բախտը բերել է. Ռոման Բաբայան

03 օգոստոս 2015 13:27
Իմ ապագա կնոջ բախտը բերել է. Ռոման Բաբայան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Կյանքի կարուսել» մանրապատումներից, ինչպես նաև տարբեր հեռուստասերիալներից:

յս շրջանում Հայաստանում չեք գտնվում, հետաքրքիր է՝ որտե՞ղ եք գտնվում և ի՞նչ նպատակներով:

- Այժմ գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում, բայց կոնկրետ գտնվելուս վայրը չեմ ասի, դեռ գաղտնիք թող մնա նաև այն, թե ինչու եմ եկել այստեղ:

-Որքանով տեղյակ եմ՝ շուտով Ձեզ կտեսնենք գեղարվեստական ֆիլմում, մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

- Այո, առաջիկայում կներկայանամ նոր գեղարվեստական ֆիլմում, որի մասին շատ մանրամասներ հաղորդելու իրավունքը չունեմ, միայն կարող եմ ասել, որ այն հայկական արտադրության ֆիլմ չէ:

-Գրեթե բոլոր հեռուստատեսությունները արդեն զբաղված են նոր եթերաշրջանի ծրագրերով: Որևէ հեռուստատեսային առաջարկ արդեն ունե՞ք:

- Ոչ, առայժմ ոչ մի առաջարկ չունեմ:

-Ռոման, երբ առաջարկ եք ստանում, ի՞նչն եք ամենաշատը կարևորում այն ընդունելու հարցում:

-Ինձ համար կերպարը պետք է անելիք ունենա, լինի խաղարկային, և ամենակարևորը, իմ կերպարը պետք է լինի այնպիսին, որ ես իմ կատարած գործից հաճույք ստանամ:

-Իսկ գումարային կողմը ինչքանո՞վ նշանակություն ունի:    

- Գումարը շատ կարևոր տեղ է զբաղվեցնում, բայց առաջնությունը, բնականաբար, տալիս եմ մասնագիտությանս:

-Կա՞ դեր, որի մասին երազում եք:

- Այո, շատ եմ ուզում մարմնավորել Արա Գեղեցիկի կերպարը, հույս ունեմ, որ այդ առումով մի օր երազանքս կիրականանա:

-Ասում են՝ բոլորս լույս աշխարհ ենք գալիս հատուկ առաքելությամբ, հատուկ «դերով», ո՞րն է Ձեր դերը այս կյանքում:

-Իմ կյանքի գլխավոր առաքելությունը լավ մարդ լինելն է, ամեն բան անելը դրան լիարժեք հասնելու համար, իսկ ամենագլխավոր առաքելությունը ընտանիք կազմելն է՝ իմ երազած ընտանիքը:

*Կա մեկը, ում խորհուրդները ամենաշատն եք կարևորում:

- Այո, մայրիկիս խորհուրդները աշխարհում ամենաշատն եմ կարևորում, ինձ համար շատ թանկ է նրա ամեն մի խոսքը:

-Ռոման սիրելի դեռ չունեք, (որքանով տեղյակ եմ), այդ հարցում շա՞տ բծախնդիր եք, ինչպիսի՞ն եք պատկերացնում նրան, հնարավո՞ր է, որ Ձեր ապագա կինը լինի Ձեր երկրպագուներից մեկը:

-Իհարկե, շատ բծախնդիր և հետևողական եմ այդ հարցում, իսկ թե ով կլինի իմ ապագա կինը չգիտեմ, միայն կարող եմ ասել, որ բախտը բերել է:

 

 

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ