Ջրհոսներին խորհուրդ է տրվում ցանկացած իրադրությունում իրատես մնալ. Հուլիսի 5-ի աստղագուշակ

05 հուլիս 2015 00:06
Ջրհոսներին խորհուրդ է տրվում ցանկացած իրադրությունում իրատես մնալ. Հուլիսի 5-ի աստղագուշակ


Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում կորցնել լավատեսությունը, սակայն արժե հրաժարվել պատրանքներից և քննադատական հայացքով նայել ապագայի հետ կապված ծրագրերին: Հնարավոր է, որ դուք ինչ-որ բան բաց եք թողնում, չեք նկատում ակնհայտը: Կարող է սառեն հարաբերությունները մարդկանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, վեճ սիրելի անձնավորության հետ: Չարժե լուռ կուտակել վիրավորանքները և պահանջները, այդ թվում` խանդի առաջացրած:

Ցուլ

Այս օրը կընդգծի ոչ միայն դրական միտումները, այլև ձեր թույլ տված սխալները: Շատ Ցուլերի համար ներկայացուցչական կլինի զուգընկերոջ արձագանքը: Խաղաղասիրությունը և շփվողականությունը լավ նշան կլինեն: Փոխադարձ դժգոհությունը խոսում է այն մասին, որ ձեր միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները, որոնց վրա չի կարելի աչք փակել: Ներընտանեկան խնդիրների լուծման համար ավելի լավ է սպասել երեկոյին:

Երկվորյակ

Երկվորյակներին թույլ չեն տա ընկճվել բնածին հետաքրքրասիրությունը և շփվողականությունը: Այս որակների շնորհիվ ցանկացած իրադրությունում դրական կողմեր կտեսնեք, կլինեք հետաքրքիր զրուցակից, մեկնաբան: Լավ օր է սիրային նամակագրության մասին: Օրվա պատկերը կարող է փչացնել ինչ-որ հնարավորության բացակայություն, արգելք, սպասում: Հնարավոր է, որ չկարողանաք հանդիպել ընկերներից մեկին, կամ ձեզ համար փակ լինի ինչ-որ տեղեկատվական աղբյուր:

Խեցգետին

Խեցգետինների համար օրվա ամենաարդյունավետ շրջանը կլինի երեկոն: Հենց այդ ժամանակ կուժեղանա ձեր ինտուիցիան, անհրաժեշտ արդյունքը կտա անձնական նախաձեռնությունը: Ցերեկային ժամերը կարելի է հատկացնել զբոսանքներին, մարդկանց հետ փոխգործակցությանը, տվյալների հավաքագրմանը: Օրվա առաջին կեսին հնարավոր է ձեզ ձգեն փորձարկումները, նոր մարդիկ և վայրերը, շփման անսովոր սցենարները: Որոշ փոփոխություններ պարտադրված կլինեն: Բացառված չէ ժամանակավոր սիրային հետաքրքրությունը:

Առյուծ

Այսօրվա միջոցառումներն Առյուծներին հաճույք կպատճառեն, եթե երկար չձգձգվեն և հստակ կազմակերպված լինեն: Այս օրերին չարժե դուրս գալ իրադրության թելադրած շրջանակներից: Սահմանափակողի դերում կարող է հանդես գալ շրջակա իրադրությունը, ընտանեկան դրությունը, ինչպես նաև ձեր սեփական տրամադրությունը, ժամանակացույցը կամ ինքնազգացողությունը: Չարժե ամեն ինչում վեճի առիթ տեսնել, ավելի լավ է իրավիճակից կառուցողական ելք գտնել:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում հուսալ, որ շրջապատողներն իրենց ամեն հարցում ընդառաջ կգնան, իսկ հանգամանքներն ինքնըստնինքյան կդասավորվեն լավագույն ձևով: Որպեսզի այսօրվա իրադարձություններից հաճույք ստանաք, նախևառաջ անհրաժեշտ է հարմարվել իրավիճակին: Կարող է իր մասին հիշեցնել ընտանեկան հին վեճը կամ անուշադրության մատնված քրոնիկ հիվանդությունը: Հնարավոր է, որ որոշ հույսերում չիրականանան: Չարժե որոշումներ կայացնել և խոշոր գնումներ կատարել:

Կշեռք

Կշեռքներին աստղերը հիշեցնում են, որ նրանց հնարավորություններն անսահման չեն: Օրվա սահմանափակումները կարող են վերաբերել և՛ ներկա պահին, և՛ ապագային: Կապերը, ծրագրերը, միջացառումները կարող են սպասելիից ցածր էֆեկտ ունենալ: Չարժե հույսն ամբողջությամբ բախտի վրա դնել: Անցանկալի են խոշոր ֆինանսական ներդրումները, բարեգործական ժեստերը, ինչ-որ խմբի, միության անդամակցելը: Սիրո ասպարեզում ուժերի ճիշտ հավասարակշռությունը պահելու համար, ձեզ և սիրելիին անհրաժեշտ է կառուցողական քննարկել ձեր միության բոլոր առանցքային խնդիրները:

Աղեղնավոր

Օրը հանգիստ կանցնի, եթե դրա վրա մեծ հույսեր չեք դնում և ամեն ինչ սովորակի պես եք ընդունում: Չնայած ձեր հաջողակությանը` ուղիների, կապերի, հնարավորությունների մի մասը կարող են փակ լինել: Որոշ Աղեղնավորներ կբախվեն սեփական անփութության և սխալ քաղաքականության հետևանքների հետ: Բացառված չէ, որ նախկինում տեղ գտած տարաձայնությունների պատճառով որոշակի սառեցում լինի ընկերական, սիրային, ազգակցական փոխհարաբերություններում: Երեկոյան չարժե ռիսկային գործերի մեջ մտնել, եթե չունեք հուսալի աջակցություն և պաշտպանություն:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին պետք կգա ինքնակարգապահություն: Չի խանգարի զսպվածությունը սննդում, ֆինանսական ծախսերում, զգացմունքների արտահայտման մեջ: Բացառված չեն վատ տրամադրության և ապագայի նկատմամբ անհավատության րոպեները: Դա հատկապես հավանական է, եթե ձեզ ինչ-որ բան չի հաջողվում կամ ակտիվ գործողությունների փոխարեն ստիպված եք համբերատար սպասել: Հնարավոր են տարաձայնություններ համախոհների հետ: Երեկոյան իրադրությունը ձեզ համար դեպի լավը կթեքվի:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ցանկացած իրադրությունում իրատես մնալ: օգտակար կլինի ձեզ հաշիվ տալ ստեղծված իրավիճակում և ճակատագրից չպահանջել այն, ինչ նա ի զորու չէ այժմ տալ ձեզ: Ցանկությունների իրականացումը հետաձգվում է կամ տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես կկամենայիք: Անձնական հարաբերություններում ավելի լավ է հանդուրժող լինել: Նույնիսկ լուրջ տարաձայնությունների դեպքում չարժե լիովին հրաժարվել շփումից, զրույցը կարող է ինչ-որ բան հստակեցնել: Չարժե շտապել ճակատագրական որոշումներում:

Ձկներ

Ցերեկային ժամերը Ձկները կարող են համարձակ անցկացնել մենության մեջ: Մինչ երեկո հնարավոր են խնդիրներ համացանցային կապի, կարևոր տեղեկատվություն ստանալու հետ: Ձեր կողքին կարող են չլինել անհրաժեշտ մարդիկ: Բացառված չէ վատ ինքնազգացողությունը: Ավելի լավ է ակտիվ գործողությունները թողնել երեկոյին: Այդ ժամանակ սրված ինտուիցիան կհուշի ձեր ցանկությունների և մտադրությունների իրագործման լավագույն ճանապարհը, իսկ որպես բոնուս կստանաք էներգիա, հաջողություն և աջակցություն:
 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ