Եվրատեսիլն այն բեմահարթակը չէ, որտեղ պետք է կամ կարելի է աղաղակել մեր ցավը. Ինգա Արշակյանն առաջին անգամ մեկնաբանում է «Եվրատեսիլ 2015»-ը

25 հունիս 2015 22:25
Եվրատեսիլն այն բեմահարթակը չէ, որտեղ պետք է կամ կարելի է աղաղակել  մեր ցավը. Ինգա Արշակյանն առաջին անգամ մեկնաբանում է «Եվրատեսիլ 2015»-ը


Life.panorama.am «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանի մասնակցության մասին զրուցել է այս տարվա մասնակիցներից երգչուհի Ինգա Արշակյանի հետ:

«Եվրատեսիլ 2015»-ը հայերս մեզ համար շատ կարեւոր էինք դարձրել, քանի որ մեծ վստահություն ունեինք առավել գնահատված լինելու: Բայց վերջնական պատկերն ավելի քան զարմացնող էր, որպես մրցույթի մասնակից եւ մեկը, ով այս մրցույթում իր յուրահատուկ տեղն ուներ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ բարձր հորիզոնականի առումով մեր սպասելիքնեը այդպես էլ չիրականացան այս մրցույթում:

- Իսկապես, «Եվրատեսիլ 2015»-ին մեր մասնակցությունն իր առաքելությունն ուներ: Ամենակարեւորը՝ շուրջ 7 երկիր մեր ելույթի ժամանակ իր մեկնաբանություններում բարձրաձայնեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեր խոնարհումը: Երկու Ճանապարհ կար՝ կամ պետք է գրավեինք առաջին երեք տեղերից մեկը, որին եւ հատկապես այս տարի սպասում էինք բոլորս, կամ հայտնվեինք տասնյակից դուրս: Բայց քանի որ եվրոպական երիտասարդությունը նախընտրեց պարել եւ ուրախանալ եւ ականջ չդնել, թե ինչ ենք ուզումմ հասցնել նրանց հուգուն, ստացվեց այն, ինչ ստացվեց:

Այո, որոշ իմաստով գլխավորը ոչ թե հորիզոնականն է, այլ նախատեսված մեսսիջը ողջ աշխարհին հասցնելը, բայց եթե մասնկացում ենք մրցույթի, բնականաբար, հաղթանակելը կամ գոնե հաղթանակին մոտ կանգնելը կարեւոր է, այս պարագայում ի դեմս Ձեզ՝ մեր մասնակիցներն ամեն բան արեցին երգը լավ կատարելու հետ կապված, բայց հաղթանակից այդպես էլ հեռու մնացինք, ի՞նչ եք կարծում, Սփյուռքը նեղացա՞ծ է մեզանից, կամ ի՞նչն է հետ պահում Սփյուռքին այս մրցույթում ավելի ակտիվորեն մեզ սատարելու համար:

- Ավելի քան վստահ եմ, որ ամբողջ Սփյուռքը սրտատրոփ հետեւել եւ քվեարկել է մեզ համար, բայց կա նաեւ ժյուրի (մրցատյան), որն իրավասու է իր կարծիքը հայտնել եւ գնահատել՝ ինչպես ինքն է հարմար գտնում: Այնպես որ, ամեն ինչ չէ, որ սփյուռքի ակտիվություինից է ախված: Եթե հետեւենք Եվրատեսիլի պատմությանը, 2006թ-ից, երբ Հայաստանը սկսեց մասնակցել այս մրցույթին, ապա կարելի է նկատել, որ առաջին երեք տարիների ընթացքում Հայաստանը բարձր հորիզոնականներում էր, քանի որ սփյուքռի լուման մեծ էր, բայց 2009թ-ից, երբ ես եւ քույրս հանդես էինք գալիս  «Ջան-ջան» երգով, մրցույթի կանոնները փոխվեցին, քվեարկության արդյունքներին միավորվում էին նաեւ ժյուրիի գնահատականները. այդպես Հայաստանի ներկայացուցիչները սկսեցին հայտնվել ցածր հորիզոնականներում:

Ամեն անգամ այս մրցույթից հետո սկսում են քննարկվել, թե սա քաղաքական մրցույթ է, այո, բոլորն էլ համաձայն են դրա հետ, եւ արդեն բազմիցս ենք համոզվել, որ հենց քաղաքական նկրտումների արդյունքում մեզ հազիվ թե շատ միավորներ տան, ի վերջո, նաեւ այս փաստը հաշվի առնելով, ի՞նչ եք կարծում ամեն տարի արժե նման ոգեւորությամբ մասնակցել այս մրցույթին եւ ամեն անգամ հուսահատվել, կամ առհասարակ, արժե այսուհետ շարունակել մեր մասնակցությունը ցուցաբերել այնտեղ:

- Չեմ կարծում, որ այս մրցույթին պետք է այդքան լուրջ վերաբերվել եւ գնահատականը դարձնել գերնպատակ եւ գերխնդիր: Ի վերջո, սա ուղղակի փառատոն է՝ թեթեւ փոփ երաժշտության տոն: Իսկ մասնակցել պետք է լավագույն ձեւով՝ ստեղծելով եւս մեիկ առիթ եվրոպական հանրության համար՝ ճանաչելու դարավոր պատմամշակութային արժեքների օրրան Հայաստանը:

 «Եվրատեսիլ 2015» մրցույթին Հայաստանի մասնակցության շրջանակներում այս տարի ամենաշատը քննարկումների կիզակետում հայտնվեց երգը, որպես ստեղծագործություն այն միանշանակ չընդունվեց, շատերը հայերի 100-ամյա վշտի մեղեդիները այդպես էլ չգտան այս երգում: Ինգա՛, անկեղծորեն, եթե խոստովանեք, դուք համաձա՞յն էիք երգի հետ, գուցե իսկապես այլ երգով այլ արդյունք կունենայինք:

- Ըստ իս, երգը հետաքրքիր էր եւ յուօրինակ իր երաժշտամտածողությամբ. այն ասես ռոք օպերայից մի հատված լիներ, որը մեկտեղում է ժող. գործիքներ եւ բազմաոճ երգիչներ, ու նաեւ այնպիսի տեքստով, որն ակնարկում է մեր վիշտը եւ չի խախտում Եվրատեսիլի կանոննները: Բավականին մեծ աշխատանք էր տարվել եւ ստեղծագործական, եւ կազմակերպչական թիմի կողմից, որպեսզի գեղեցիկ ու ներկայանալի ելույթ ապահովվի: Կարծում եմ՝ Եվրատեսիլն այն բեմահարթակը չէ, որտեղ պետք է, կամ կարելի է աղաղակել  մեր ցավը, այդ հարցը լրջորեն բարձրաձայնելու համար այլ հարթակներ կան:

 Ինգա, հետաքրքիր է՝ հնարավո՞ր է, որ այս մրցույթը խթան հանդիսանա, եւ դուք ավելի հաճախ ներկայանաք մեներգերով:

- Ինչու՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, մեր մենահամերգների ժամանակ թե ես, թե քույրս միշտ ներկայանում ենք նաեւ մեներգերով:

 

Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրերի սպասի հանդիսատեսը Ինգա և Անուշ Արշակյաններից:

-  Այս պահին չեմ ցանկանա լուսաբանել մեր առաջիկա ծրագրերը, քանի որ դրանք դեռ սկզբնական փուլում են: Մենք սկսել ենք նաեւ նոր գործունեություն՝ խոսքը դասավանդման մասին է: Բացել ենք երգի դասարան, որտեղ Անուշն արդեն իր աշակերտներն ունի, իսկ իմ դասարանը կբացեմ սեպտեմբերից, մանրամասները կարող եք գտնել ֆեյսբուքյան մեր պաշտոնական էջում:

Հանդիսատեսին մշտապես հետաքրքրում են նաեւ իրենց սիրելի արտիստների անձնական կյանքում կատարվող փոփոխությունները: Վերջին շրջանում տեսախցիկները Ձեզ ֆիքսել են մի տղամարդու հետ, հետաքրքիր է՝ Ինգա Արշակյանի սիրտը այլեւս զբաղվա՞ծ է

-       Այո:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ