«Ավարտական խնջույքը դպրոցի ճաշարանում նշեցինք». Անաիս Սարդարյանի, Շուշան Երիցյանի և Աննա Գրիգորյանի դպրոցական հուշերից

22 մայիս 2015 17:24
«Ավարտական խնջույքը  դպրոցի ճաշարանում նշեցինք». Անաիս Սարդարյանի, Շուշան Երիցյանի և Աննա Գրիգորյանի դպրոցական հուշերից

Մի քիչ շփոթմունք, մի քիչ հուզմունք, մի քիչ կարոտ, բայց, միաժամանակ, անբացատրելի ուրախություն, ահա այս զգացողությունները այսօր ապրում է յուրաքանչյուր շրջանավարտ: Այս զգացողությունը վերապրում են գրեթե բոլորը: Life.panorama.am-ի հետ Վերջին զանգի մասին իրենց հուշերով այսօր կիսվեցին մի շարք հայտնիներ, ովքեր վաղուց ավարտել են դպրոցը:

 Դերասանուհի Անաիս Սարդարյանն ուղիղ տասը տարի է, ինչ ավարտել է դպրոցը. «Այսօր, երբ առավոտյան կենտրոնով անցնում է, շատ փուչիկներով մեքենաներ նկատեցի և միայն այդ ժամանակ հիշեցի, որ այսօր «Վերջին զանգ»-ն է, միանգամից տրամադրությունս բարձրացավ,- նշեց դերասանուհին ու պատմեց,- ես սովորել եմ Աբովյան քաղաքի թիվ 7-րդ դպրոցում: Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր «Վերջն զանգ» ենք ունեցել, քանի որ մեր տարիներին դեռ պահպանվում էր այն ավանդույթը, ըստ որի՝ «Վերջին զանգ»-ը պարտադիր բեմի վրա էր անցնում, հետո դրան հաջորդեց մեր խնջույքը, որը դպրոցի ճաշարանում նշեցինք, հետո ավելի ուշ նաև՝ ավարտական երեկո: Այսինքն՝ իրար հաջորդող երևույթներ, որոնք այդ ժամանակ չգրված օրենքներ էին, իսկ ես շատ ուրախ եմ, որ հենց այդ շրջանում եմ սովորել»: 2015-ի շրջանավարտներին շնորհավորելով՝ Անաիսը կարոտով լի խոսքերով նշեց. «Բոլոր շրջանավարտներին մաղթում եմ, որ նոր կյանքում շատ լինեն ուրախ պահեր, որպեսզի ճիշտ մասնագիտություն ընտրեն, ու կյանքում առաջին լուրջ քայլը ճիշտ անեն: Ես շատ եմ կարոտում դպրոցական տարիներս, դասընկերներիս հետ ժամանակ առ ժամանակ շփվում եմ, բայց ցավով պետք է ասեմ, որ շփումը գնալով պակասել է, քանի որ նրանցից շատերը այլևս Հայաստանում չեն բնակվում, հենց սրանից էլ ելնելով մեր շրջանավարտներին մաղթում եմ, որ այնպիսի մասնագիտություն ընտրեն և մեր պետության վիճակն էլ այնպիսին լինի, որ ոչ մեկ չցանկանան հեռանալ մեր հայրենիքից, որպեսզի ուրիշ երկրների փոխարեն հենց մեր Հայաստանը շենացնենք»:

 Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն էլ պատմեց,  որ սովորել է Երևանի թիվ 189 դպրոցում, և շատ հետաքրքիր դպրոցական տարիներ է ունեցել: Նա նշեց, որ իր  դպրոցական տարիների շրջանավարտների և այսօրվա շրջանավարտների միջև շատ մեծ տարբերություն է տեսնում. «Իմ վերջին զանգը կյանքիս ամենահիշարժան օրերից մեկն է եղել, ու հիմա, երբ համեմատում եմ այսօրվա սերնդի շրջանավարտներին մեր ժամանակահատվածի շրջանավարտների հետ, նկատում եմ, որ մեծ առաջընթաց կա, երիտասարդությունը ավելի գեղեցկացել է, ավելի առաջադեմ է դարձել, տեսնում եմ ավելի խելամիտ, ավելի հասուն երիտասարդություն, քան մենք էինք այդ տարիքում: Սա իր դրական և բացասական կողմն ունի, - նշեց դերասանուհին ու հիշեց իր «Վերջին զանգ»-ի միջոցառման մանրամասները,- այդ օրը ես այնքան հուզված էի, հիշում եմ, որ անգամ ամիսներ շարունակ սովորած երկտողը այդ օրը հուզմունքից շփոթեցի և չկարողացա արտասանել, այն ժամանակ չէի պատկերացնում, որ տարիներ հետո այսքան անկաշկանդ կարող եմ աշխատել տեսախցիկների առջև»:

 Հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանն էլ արդեն յոթ տարի է, ինչ ավարտել է դպրոցը: Life.panorama.am-ի հետ զրույցում Աննան պատմեց, որ ի տարբերություն շատերի, նա վայելել է դպրոցական տարիները. «Սովորել եմ Երևանի Ս.Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում: Եղբայրս դեռ սովորում է այս նույն դպրոցում ու հիմա, երբ իրեն մեկ-մեկ ուղեկցում եմ դպրոց, բակի կողքով անցնելիս ամեն անգամ վերապրում եմ այդ տարիները:  Սովորաբար ավարտում են դպրոցը, հետո նոր միայն հիշում, ափսոսում ու գնահատում, բայց ինձ մոտ երբեք այդ զգացողությունները չեն եղել, որ շուտ մեծանամ, շուտ ավարտեմ դպրոցը, ես իսկապես վայելել եմ դպրոցական կյանքն ու տարիները: Շատ լավ հիշողություններ ունեմ այդ տարիների  հետ և այսօր էլ կցանկանամ, որ բոլոր շրջանավարտները ոչ թե շտապեն որևէ հարցում, այլ իսկապես վայելեն այս ամենը: Նրանք մտնում են նոր կյանք, այս պահին նրանց կյանքի կարևոր էտապներից մեկն է, և ես կցանկանամ, որ բացի այսօրվա տոնից և դրա հետ կապված հաճույքից, զգան նաև այս շրջանի լրջությունը և շատ մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն: Այսօրվա հետ կապված առաջարկում եմ շատ ալկոհոլ չօգտագործել»,- նկատեց Աննան:

 

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ