Ստեփան Ղամբարյանը` առաջիկա մեծածավալ աշխատանքների, «Ստեպ»-ի և ընտանիքի մասին

18 մայիս 2015 17:11
Ստեփան Ղամբարյանը` առաջիկա մեծածավալ աշխատանքների, «Ստեպ»-ի և ընտանիքի մասին

Դերասան եւ բալետմաստեր Ստեփան Ղամբարյանը հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերեց հատկապես «Եղբայրներ» հեռուստասերիալից հետո, եւ չնայած այդ հեռուստասերիալից հետո դերասանը մասնակցեց մի շարք այլ նախագծերի, միեւնույն է, նա շարունակեց հիշվել հենց այդ հեռուստասերիալով:

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակից՝ Ստեփան Ղամբարյանը, պատմեց առաջիկա ծրագրերի, «Ստեպ» պարի հայկական ֆեդերացիայի հիմնման, նոր ֆիլմերի, իր մասնակցությամբ ֆիլմերից մեկի հաջողված եւ չհաջողված լինելու պատճառների եւ ընտանիքի մասին:

Զրույցի սկզբում դերասանը պատմեց, որ շուտով նրան հեռուստադիտողը կտեսնի միանգամից մի քանի գեղարվեստական ֆիլմերում. «Արդեն վերջացնում ենք Կարեն Մարտիրոսյանի ռեժիսորությամբ հայ-ռուսական ֆիլմի նկարահանումները, որտեղ մասնակցություն ունեցա, վերջերս նկարահնվեցի նաեւ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում, որտեղ մարմնավորեցի Կոմիտաս Վարդապետի ընկեր, համախոհ Արմենակ Շահմուրադյանին, ու նաեւ շատ շուտով կավարտվի «Շանթ հեռուստաընկերության» արտադրության «Որոգայթ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որտեղ դարձյալ ունեցել եմ իմ մասնակցությունը, իսկ հունիսի 2-ից էլ պետք է Խաչիկ գյուղում մասնակցեմ Սերժ Ավետիքյանի կինոկատագերկությունում, որտեղ նկարահանվում են այնպիսի հայտնի ու տաղանդավոր դերասանուհի, ինչպիսիք է Արսինե Խանջյանը, իսկ ես էլ կմարմնավորեմ գլխավոր դերակատարներից մեկին»,- նշեց դերասանն ու հավելեց, որ վերջին շրջանում միայն դերասանությամբ չէ զբաղված:

 Բալետմաստեր Ստեփան Ղամբարյանը պատմեց, որ ինքն ու ընկերները  ձեռնամուխ են եղել «Դոփապարի»՝ «Ստեպ»-ի հայկական ֆերդերացիայի բացմանը. «Արդեն ընկերնեիս հետ բացել ենք «Ստեպ»ի հայկական ֆեդերացիան, եւ ֆիլմերում նկարահանվելուց հետո մի փոքր ժամանակի դեպքում ավելի խորը կզբաղվեմ ֆեդերացիայի խնդիրներով, որի նպատակն է զարգացնել այս պարը նաեւ Հայաստանում: Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի «Ստեպ»-ի մշակույթը, իսկ ես նպատակ ունեմ, որ մեր երկրում էլ զարգանա այս արվեստը,- նշեց նա ու հավելեց, որ այս պարատեսակի տարածման նպատակով առաջիկայում աշխատանքներ կտարվեն,- նպատակ ունեմ ընկերներիս հետ նկարահանել տեսահոլովակ, որը միտված կլինի «Դոփապարի» շուրջ մարդկանց ներգավվելուն եւ այս արվեստի նկատմամբ ուշադրություն գրավելուն: Բացի այս, հավանաբար աշնանաը «Ստեպ»-ի հայկական ֆեդերացիային կից խումբ կբացվի, որտեղ ես կլինեմ խմբի ղեկավարը, իհարկե, ընկերներիս հետ միասին»:

Վերջին շրջանում հայկական հեռուստասերիալներում դերասանին չտեսնելու հարցում, ըստ Ստեփան Ղամբարյանի, ոչ մի դիտավորություն չկա: Իսկ անդրադառնալով «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խաչվող հետքեր» հեռուստասերիալին եւ քննարկելով այդ սերիալի սպասվածին հակառակ ոչ վարկանիշային լինելը՝ Ստեփանը նկատեց. «Պետք է պարտադիր շեշտեմ, որ «Խաչվող հետքեր» հեռուստասերիալը ինձ համար այսքան ժամանակ հեռարձակվող հայկական ամենաորակյալ հեռուստասերիալներից մեկն էր, որը ուներ փայլուն սցենարական լուծում, գլխավորը նկարահանումները դեռ սկսելուց առաջ ուներ ավարատված սցենար, ինչը հայկական հեռուստասերիալենրի շրջանում գրեթե չի լինում, հավաքված էր հրաշալի թիմ, այս ֆիլմը ես համարում եմ իմ կարիերայի ամենաստացված ֆիլմերից մեկը: Պարզապես այն մեծ տարածում եւ սպասված արձագանքները չունեցավ, քանի որ, իմ սուբյեկտիվ կարծիքով, կար հեռուստաընկերության խնդիր. այդ շրջանում «ATV» հեռուստաընկերությունը երեւի չուներ մեծ վարկանիշ, եթե այս սերիալը հեռարձակվեր Հայաստանի առաջատար որեւէ հեռուստաընկերությամբ, գուցե արձագանքները այլ լինեին: Միաժամանակ պետք է շեշտեմ, որ «ATV»-ին այսօր ձեռք է բերել մեծ վարկանիշ, ինչի հարցում, կարծում եմ, իր դերը ունեցավ նաեւ «Խաչվող հետքեր»-ը»,- նշեց դերասանն ու պատմեց, որ մտադրություն կա այս հեռուստասերիալը շուտով ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ, բացի այդ կա միտք նաեւ, որ այս հեռուստասերիալը 65 սերիայից կդարձնեն 10-15 սերիա եւ կվաճառեն ռուսասատանյան շուկային:

Սերժ Ավետիքյանի ղեկավարությամբ շուտով նկարահանվող կատագերկական ֆիլմի վերաբերյալ Ստեփանը նշեց. «Ես շատ եմ տեղ տալիս կատագերկական ժանրին, ներքին մասնագիտական վստահություն կա, որի հարցում իր դերն ունեցավ նաեւ ռեժիսորի հետ երկար աշխատանքները, որ ինձ մոտ այս ֆիլմում մարմնավորածս կերպարը կստացվի: Պետք է շեշտեմ, որ դերասանի համար ավելի բարդ է ծիծաղեցնելը, քան հուզելը»:

Դերասանը պատմեց, որ առաջիկայում հեռուստասերիալներում հեռուսատդիտողը նրան չի տեսնի: Հեռուստասերիալներում թիմային աշխատանքի վերաբերյալ էլ դերասանը նկատեց. «Ես մի տեսակ արդեն սովորել եմ աշխատել իմ թիմի հետ, որը հավաքվեց «Եղբայրներ» հեռուստասերիալից: Իրենց հետ աշխատելը շատ հեշտ է: Ինձ համար որպես դերասան շատ կարեւոր է իմանալ, թե ով է գրել սցենարը, ով է ռեժիսորը, ովքեր են իմ խաղընկերները, ինձ համար կարեւորը էկրանին հայտնվելը չէ, շատ կարեւոր է նաեւ ասելիք ունենալ եւ որակ ներկայացնել»:

Անդրադառնալով իր ընատնիքին՝ վերջին շրջանում խիտ գրաֆիկով աշխատող դերասանը նշեց. «Ցավոք այս պահին երկար ժամանակ չեմ կարողանում հատկացնել դստերս հետ շփմանը: Այս պահին մոտ 10 օր դադար ունեմ, որը կօգտագործեմ իմ եւ աղջկաս հարաբերությունների վերականգման համար, քանի որ, երբ երկար ժամանակ ինձ չի տեսնում, սկսում է խանդել եւ նեղանալ: Այնուհետեւ դարձյալ մեկ ամսով ստիված պետք է մեկնեմ նկարահանումների»: Իսկ ահա կնոջ՝ երգչուհի, հաղորդավարուհի Անի Ամիրյանի, հետ հարաբերությունների մասին խոսելիս զրույցը եզրափակելով՝ Ստեփան Ղամբարյանը նշեց. «Այո իսկապես բարդ է լինել դերասանի կին: Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մեր ընտանիքում եւս կան դրա հետ կապված խնդիրները, բայց ես շատ շնորհակալ եմ Անիին, որ նա ինձ ճիշտ է հասկանում եւ ընկալում իմ գործերը»:

 

 

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ