Ստեփան Ղամբարյանը՝ ընտանիքի, մասնագիտական գործունեության և դոփապարի դպրոց հիմնելու մասին

01 մայիս 2015 12:49
Ստեփան Ղամբարյանը՝ ընտանիքի, մասնագիտական գործունեության և դոփապարի դպրոց հիմնելու մասին

Դերասան, պարող Ստեփան Ղամբարյանն այսօր դասվում է ամենազբաղված արտիստների շարքում. գործունեություն թատրոնում, նկարահանում՝ միանգամից 4 գեղարվեստական ֆիլմերում: «Նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության արտադրության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոման Մուշեղյանը: Իհարկե, մի փոքր փոփոխված կլինի, քանի որ բոլոր գործողությունները մեկ գեղարվեստական ֆիլում են կատարվելու: Գոքորի և Գարիկի կերպարում հանդես կգան Սոս Ջանիբեկյանը և Գրիշա Աղախանյանը, ես կլինեմ նրանց երրորդ ընկերոջ՝ Տիկոյի դերում: Նկարահանվում եմ նաև Վիգեն Չալդրանյանի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմում՝ «Վարդապետի լռությունը», որը Կոմիտաս վարդապեստի կյանքի վերջին տարիներն է արտացոլում, երբ նա գտնվում էր հոգեբուժարանում: Ես կերպարանավորելու եմ Կոմիտասի ընկեր, աշակերտ, նրա երգերը կատարող աշխարհահռչակ տենոր Արմենակ Շահմուրադյանին: Հունիսի 1-ից կնկարահանվեմ նաև Սերժ Ավետիքյանի կինոկատակերգությունում, որի նկարահանումները կկատարվեն Խաչիկ գյուղում: 4-րդ ֆիլը ևս Եղեռնի մասին է և Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրվելու: Ռեժիսորը ռուսաստանաբնակ Կարեն Մարտիրոսյանն է: Այն կոչվում է «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ստեփան Ղամբարյանը:

Դերասանը նշեց, որ տարեվերջին բոլոր ֆիլմերն էլ կհասնեն հանդիսատեսին. «Կարծում եմ, Վիգեն Չալդրանյանի ֆիլմը պատրաստ կլինի նոյեմբեր ամսին, Որոգայթը՝ հոկտեմբեր: Կարեն Մարտիրոսյանի ֆիլմը փառատոնային է, հավանաբար կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Իսկ կատակերգությունը՝ հաջորդ տարեսկզբին»:

Ի դեպ, դերասանը չի մոռացել նաև պարի նկատմամբ իր սերն ու առաջնակարգ պարող լինելը. բոլորովին վերջերս ստեղծել է դոփապարի (Step) հայկական ֆեդերացիան. «Ցանկանում եմ այդ պարաձևը տարածել Հայաստանում, հիմնել իմ ստուդիան և մասնակցել դոփապարի համաշխարհային փառատոններին: Շատ նպատակներ ունեմ այս ասպարեզում, հուսամ՝ կիրականացնեմ»:

 Life.Panorama.am-ը դերասանից հետաքրքրվեց, թե արդյոք այս զբաղվածության մեջ հասցնո՞ւմ է ընտանիքի, փոքրիկի կողքին լինել. «Ցավոք սրտի՝ վերջերս չեմ հասցնում, ինչն ինձ համար չափազանց մեծ խնդիր է: Բայց, ինչ արած… Կարծում եմ, ամռան վերջ կավարտեմ նկարահանումները և հնարավորինս շատ ժամանակ կհատկացնեմ ընտանիքիս»:

Յուրաքանչյուր մասնագետի համար կարևոր է իր մասնագիտական զբաղվածությունը, պահանջվածությունը. մինչ դերասաններից շատերն այսօր բողոքում են մասնագիտական պարապուրդից, Ստեփան Ղամբարյանը փորձում է կերպարից կերպար անցման մեջ որակական կորուստ չկրել: «Իրականում, բոլոր դերասանների մոտ էլ լինում է էտապ, երբ ստեղծագործական բուռն գործունեությունից հետո խաղաղ վիճակ է առաջանում, պարապուրդ: Ես էլ նման վիճակում հայտնվել եմ: Ասեմ նաև, որ ժամանակ առ ժամանակ պետք է ինքդ հրաժարվես, որպեսզի վերականգնվես: Օրինակ, ես հիմա մի քանի կերպար եմ խաղում միևնույն ժամանակահատվածում ու անընդհատ պետք է կերպարանափոխվեմ. Արմենակ Շահմնուրադյանը պատմական կերպար է՝ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, մյուս ֆիլմում ժամանակակից երիտասարդ եմ, ով իր համար բոլորովին այլ աշխարհ է ընտրել, ռուսական ֆիլմը մի ընտանիքի մասին է, որը երկար տարիներ Հայաստան չի եկել, օտարացել է: Կինը հայ լինելով՝ այլևս չի կարողանում Հայաստանում ապրել… Շատ բարդ է նույն ժամանակահատվածում կերպարից կերպար փոխվել: Պարզապես, այս բոլոր կերպարներն էլ ինձ շատ հոգեհարազատ էին, այդ պատճառով չկարողացա հրաժարվել»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞ւ նրան չենք հանդիպում սերիալներում, դերասանը պատասխանեց. «Պատահել է, որ հրավիրել են նկարահանվելու այս կամ այն սերիալում, սակայն, հրաժարվել եմ, քանի որ սերիալային ռիթմը տվյալ ժամանակահատվածում ինձ հարմար չէր: Նաև, որակական առումով չէի հավանում»:  

 

 

Հեղինակ Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ