Իմ ստացած էներգիան կբավականացնի մեկ տարի նույն լիցքերով ապրելու համար. Հասմիկ Կարապետյանը՝ System Of A Down-ի համերգի մասին

25 ապրիլ 2015 19:52
Իմ ստացած էներգիան կբավականացնի մեկ տարի նույն լիցքերով ապրելու համար.  Հասմիկ Կարապետյանը՝ System Of A Down-ի համերգի մասին

Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում System Of A Down խմբի «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգի էներգիան դեռ շրջում է մեր քաղաքում: 50.000 եւ ավելի հանդիսատեսի շարքում համերգը վայելել են նաեւ հայ հայտնիներից շատերը:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատմեց, որ համերգին ներկա է գտնվել սիրելիի հետ ու դեռ տպավորված է. «Տպավորություններս մեծագույն էին: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական էր հենց այս շրջանում իրականացած System Of A Down խմբի համերգը: Այն ամբողջ էներգիան, որ հաղորդեցին տղաները հանդիսատեսին, նույնիսկ հորդ անձրեւը չստիպեց հեռանալ բազմահազարանոց հանդիսատեսին: Այո, արժեր թեկուզ հինգ ժամ անձրեւի տակ մնալ, բայց ստանալ այն էմոցիաները եւ դրական լիցքերը: Իմ ստացած էներգիան կոնկրետ ինձ երեւի կբավականացնի մեկ տարի նույն լիցքերով ապրել: Եթե մի կողմ թողնեմ համերգի մասին իմ սուբյեկտիվ կարծիքը եւ գլոբալ դիտարկեմ այս հարցը, ապա պետք է հատկապես շեշտել, որ տղաները եկել էին այն ժամանակ, երբ մեզ շատ էին պետք: Նրանք շատ հայրենասեր չորս երիտասարդ են, ովքեր իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում տպավորված են իրենց պայքարով հանուն արդարության, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հանուն հայ ժողովրդի: Սա մեծ քայլ էր մեզ համար»,- պատմեց երգչուհին:

Մեր այն հարցին, թե նման էներգիա կարող են փոխանցել արդյոք հայաստանաբնակ մեր արտիստները, երգչուհին նշեց. «Սա իրականում բարդ հարց է: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ System Of A Down խմբի մասշտաբները շատ մեծ են, նրանք միջազգային ճանաչում ունեցող խումբ են եւ շատ ազդեցիկ են բոլորիս համար: Ես շատ կցանկանայի, որ մեր երկրի խմբերից կամ անհատ կատարողներից  կարողանային պահել այդ էներգիան, որ 50.000-ից ավել հանդիսատեսը չհեռանային: Ես կարծում եմ, որ մատների վրա հաշված, բայց մենք ունենք այդ արտիստներին, սակայն պետք է նշեմ նաեւ, որ մի կողմ դնելով նրանց թե տաղանդը, թե կարողությունը, նրանց պետք է ահռելի աշխատանք եւ գումարներ. եթե միայն  մեր անհատական երգիչները դրանով զբաղվեն, ապա չի ստացվի, քանի որ նույն System Of A Down խմբի հետ միասին մի ամբողջ խումբ է աշխատում, դա պրոֆեսիոնալիզմի գագաթնակետն է: Կարծում եմ, որ եթե որեւէ երգչի վրա էլ նույնքան աշխատեն, ապա կստանան նման արդյունքներ»:

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ