Հետաքրքիր փաստեր Բրեժնևի մասին

11 ապրիլ 2015 17:12
Հետաքրքիր փաստեր Բրեժնևի մասին

Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը ԽՍՀՄ բարձրագույն պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1964 – 1982 թվականներին: Հետաքրքրական է, որ անձնական գործի նրա բնութագրում 1942 թվականին ասվել է. «Խուսափում է սև աշխատանքից, տիրապետում է ռազմական բավականին թույլ գիտելիքների...»:

ԽՍՀՄ ղեկավարության կողմից խորհրդային բնակչությանն առաջին ամանորյա հեռուստատեսային մաղթանքը հղել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը՝ 1970 թվականի դեկտեմբերի 31-ին:

Բրեժնևը շատ էր սիրում համբուրվել և բացառություն չէր անում նաև տղամարդկանց համար: Այդ պատճառով եռակի համբույրը բնակչության շրջանում սկսում են կոչել բրեժնևյան: Իմանալով գենսեկի թուլությունը՝ երկրում նրա ուղևորությունների ժամանակ տեղական իշխանությունները հատուկ աղջիկներ էին ընտրում, ում վստահվում էր Լեոնիդ Իլյիչին աղուհաց մատուցելը: Ասում են, որ Կիևում աղջիկներից, արտաքին տվյալներից բացի, պահանջվում էր նաև քաղցր համբուրվել իմանալ: Բրեժնևին նաև ուրախացնում էին նրա սիրային նախկին նվաճումների մասին հիշատակումները: 

Ծեր հասակում Բրեժնևը սկսել է զառանցել և քնել բանակցությունների և ելույթների ժամանակ: 1976 թվականին նա կլինիկական մահ է տարել: Ապացուցված է, որ Բրեժնևը կախվածություն է ունեցել «Նեմբուտալ» քնաբեր դեղամիջոցից: Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը վերջին անգամ հանրության առջև հայտնվել է 1982 թվականի նոյեմբերի 7-ին և մահացել է մի քանի օր անց՝ 75-ամյա հասակում:

Բրեժնևը ԽՍՀՄ պատմության մեջ միակ մարդն է եղել, ով հերոսի 5 ոսկե աստղի է արժանացել. մեկ անգամ նա պարգևատրվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղով և 4 անգամ Խորհրդային միության հերոսի աստղով: Մարշալ Ժուկովն արժանացել է Խորհրդային միության հերոսի 4 աստղի, իսկ Բրեժնևին նախորդող Նիկիտա Խրուշչովը Սոցիալիստական աշխատանքի հերոսի 3 աստղի և Խորհրդային միության հերոսի մեկ աստղի: Խորհրդային միության մյուս հերոսներից ոչ մեկը 3 ոսկե աստղից ավելիին չի արժանացել:

Բացի այդ՝ Բրեժնևը «Հաղթանակ» շքանշանի արժանացած միակ մարդն է եղել, ում պարգևը չեղարկվել է՝ շքանշանի կանոնադրությանը չհամապատասխանելու պատճառով: «Հաղթանակ» շքանշանը կարող էր տրվել միայն նրանց, ովքեր պատերազմի ժամանակ ռազմաճակատում հրամանատար են եղել և ինչ-որ գործողության ժամանակ ռազմավարական բեկում են իրականացրել կամ դաշնակից բանակների գլխավոր հրամանատարներին, ովքեր զգալի ավանդ են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում: Բրեժնևը, ով պատերազմի տարիներն անցկացրել է բանվորագյուղացիական կարմիր բանակի քաղաքական մարմնի կառավարչական պաշտոններում, այդ շքանշանին արժանանալու ոչ մի իրավունք չի ունեցել, այն էլ՝ 1978 թվականին, երբ տեղի է ունեցել պարգևատրումը:

Խորհրդային առաջնորդների թաղման արարողությունների ժամանակ ընդունված էր տանել նրանց պարգևները՝ ամրացված առանձին փոքրիկ բարձիկների վրա: Սակայն Բրեժնևն ունեցել է ավելի քան 200 մեդալ և շքանշան: Ստիպված ամեն բարձիկի վրա մի քանի մեդալ և շքանշան են ամրացրել և պատվո պահակախումբը սահմանափակել են 44 ավագ սպաներով:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ