Իմ ապրած սերը եղել է բանականության շրջանակում. Էռնա Էլիզբարյան

06 ապրիլ 2015 13:37
Իմ ապրած սերը եղել է բանականության շրջանակում. Էռնա Էլիզբարյան

Life.panorama.am-ը այսօր հյուրընկալել է «Արմենիա»  հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Էռնա Էլիզբարյանին: Չարախոսություններ, բամբասանքներ, մասնագիտական ընտրություն, սեր և ամուսնություն. ահա այն թեմաները, որ փորձել ենք շոշափել մեր զրուցակցի հետ:

-Եթե չեմ սխալվում, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եք: Ձեզ չգրավե՞ց այդ աշխարհը:

-Այո, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող: 2000 թվականին, որպես «Քրեական ժամ»  հաղորդաշարի մեկնաբան աշխատանքի անցա Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, երբեմն թղթակցում էի «02»  շաբաթաթերթին: Այդ ժամանակ կարծում էի, որ հետո կտեղափոխվեմ մեկ այլ բաժին և կաշխատեմ իմ մասնագիտությամբ, բայց, ինչպես ասում են՝ մենք ծրագրում ենք, իսկ Աստված՝ տնօրինում: Այդպես էլ չստացվեց: Հենց այս ծրագիրն էլ ինձ մեծ ճանաչում բերեց՝ ապագայում «Ժամը»  լրատվականի հաղորդավարի հավակնորդ դառնալու համար;

-Էռնա, Ձեր ժպտերես, էմոցիոնալ տեսակից ելնելով՝ շատերը կարծում են, որ լուրերի «սառը»  հաղորդավարի պաշտոնն այնքան էլ Ձերը չէ: Ձեզ ավելի շատ ժամանցային հաղորդումներ վարելը կսազի: Մտածե՞լ եք երբևէ այդ մասին:

-Գիտենք, որպես հաղորդավար իմ առաջին քայլերը սկսել եմ 17 տարեկանից՝ Ազգային հեռուստատեսությունում՝ վարելով «Այլ ալիք» զվարճալի ծրագիրը: Հետո առաջարկ եմ ստացել վարել «Կիրակի»  երաժշտական ծրագիրը: Այնուհետև հրավիրեցին «Մշակույթ»  հեռուստաալիք՝ վարելու «Կիրակի»  մշակութային լրատուն: Հետագայում «02»-ից տեղափոխվեցի «Արմենիա» հեռուստաընկերություն և արդեն 12 տարի «Ժամը»  լրատվականի մեկնաբան եմ: Կարծում եմ՝ իմ անցած ճանապարհի և վարած ծրագրերի տրամաբանությունը հուշում է արդեն իսկ լուրջ ծրագրեր վարելու կարողության մասին: Բայց ասեմ, կենսախինդ ու ժպտուն լինելու հանգամանքն էլ ինձ օգնում է աշխատանքային փոխհարաբերություններում գոյատևել: 

-Բավական երիտասարդ տարիքում եք այս ոլորտ մուտք գործել: Գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ:

-Ժամանակին հեռուստատեսություն մուտք գործել (այն էլ Ազգային հեռուստատեսություն) և դառնալ հաղորդավար, մեղմ ասած, իսկապես բարդ պրոցես էր: Կարծում եմ, իմ առաջին հաղթաթուղթը ոչ հայկական արտաքին էր, ինչն էլ գրավեց խմբագրերին ու տնօրենին: Նաև ուղղախոսությունը, առոգանությունը, խոսքի արտաբերման հստակությունը: Այս ամենի առկայություն էլ, երևի, ինձ օգնեց մուտք գործել հեռուստաշխարհ: Այն ժամանակ չափանիշներն ուրիշ էին, հիմա, ցավում եմ, այդպես չէ: Ով ուզի, ոնց ուզի, երբ ուզի կհայտնվի մեծ լսարանի առջև: Բայց ուրախ եմ, որ հեռուստադիտողները խստապահանջ են և իրականում գնահատում են լավագույներին:

-Ի դեպ, Ձեր սլավոնական արտաքինը երբեմն տեղիք է տալիս մտածելու, որ արմատներով հայուհի չեք: Ումի՞ց եք ժառանգել այն:

-Հիշո՞ւմ եք հայտնի երգը. «Կապույտ աչքեր է ունեցել հայը, ոսկե վարսեր է ունեցել հայը, պայծառ ժպիտ է ունեցել հայը»: Այ, երևի, երգն իմ մասին է (ծիծաղում է): Իսկ եթե ավելի անկեղծ, ապա ընտանիքում միայն ես եմ սլավոնական արտաքինով:

-Էռնա, ճանաչված մարդկանց դժվար է հանրության ուշադրությունն իրենց վրայից շեղել, բամբասանքներից ու չարախոսություններից խուսափել: Ինչպե՞ս եք վերաբերում նման խոսակցություններին:

-Կարծում եմ, բամբասանքը հոգեվիճակ է: Մյուսին վիրավորելը համարում եմ տվյալ մարդու ինքնարժեքի անվստահության արտահայտություն: Հիմնականում քմծիծաղով եմ մոտենում նմանատիպ խոսակցություններին: Հետևաբար, ոչ պայքարում եմ դրանց դեմ, ոչ էլ վհատվում, քանի որ գիտեմ՝ բամբասանքի հզոր ուժը բումերանգի տեսք ունի, այն «փչացնում»  է նաև հենց բամբասող մարդուն:

-Վերջերս ֆեյսբուքում գրառումներ տարածվեցին, որ դուք այն գեղեցկուհի հայուհիներից եք, ովքեր «տանն են մնացել»: Ըստ Ձեզ, «տանը մնալ»  հասկացությունն այսօր արդիակա՞ն է:

-Նայած ում համար: Ինձ համար արդիական է եղել ուսումն ու մասնագիտության մեջ հմտանալն ու ինքնահաստատվելը: Ստացվում է, եթե մինչև 30 տարեկանը չեմ ամուսնացել, ուրեմն այլևս հույս չունենա՞մ: Եվրոպայում մարդիկ 40–ում են մտածում ամուսնության մասին: Մեզ մոտ հակառակն է. արագ ամուսնանում են արագ՝ ամուսնալուծվում: Բայց ես կայուն ու հաստատուն ընտանիքի մասին եմ երազում:

-Կարելի՞ է ենթադրել, որ արդեն իսկ ընտանիք ստեղծելու մասին մտածում եք:

-Այո, մտածում եմ:

-Ի՞նչ եք կարծում, նրա համար կայացած կնոջ, իրավաբան և լրագրող կնոջ հետ դժվար կլինի՞, թե մասնագիտական «չորությունը»  չի փոխանցվել Ձեր բնավորությանը:

-Կարծում եմ՝ հեշտ կլինի: Իմ բնավորության մեջ կա ընդգծված պահանջկոտություն այս կամ այն հարցերի վերաբերյալ, որը, չեմ կարծում, որ «չորություն» է: Ուղղակի զույգերի մեջ պետք է լինի ներդաշնակություն, մեկը մյուսին լրացնելու ցանկություն, ոչ թե պարտադրված հանդուրժողականություն:

-Դրսում գարուն է, սիրահարվելու ամենագեղեցիկ շրջանը: Ձեր սիրտը զբաղված չէ՞:

-Այս հարցի շուրջ ես համեստորեն կլռեմ:

-Խանդո՞տ եք:

-Ոչ, վստահող եմ:

նավորությամբ բռնկուն և էմոցիոնալ եք թվում, այդպե՞ս է:

-Ավելի շուտ՝ զգացմունքային եմ: Չեմ հանդուրժում անարդարությունը, մարտնչող ու պայքարող տեսակ եմ:

-Երբևէ ապրե՞լ եք սեր, հանուն որի պատրաստ էիք ամեն ինչ թողնել

-Ոչ, իմ ապրած սերը եղել է բանականության շրջանակում:

-Ի՞նչը կարող է հիասթափության պատճառ դառնալ:

-Սուտը և կեղծ բարեպաշտությունը:

-Իսկ ի՞նչը չեք ների երբեք դիմացինին:

-Դավաճանությունը:

-Էռնա, շփվո՞ղ մարդ եք:

-Այո, նաև հարգալից բոլորի նկատմամբ:  

-Մե՞ծ է Ձեր ընկերների շրջապատը: Ովքե՞ր են նրանք:

-Ընկերներս քիչ են, բայց շատ հարազատ:

-Որտե՞ղ եք սիրում հանգիստն անցկացնել:

-Ծովում:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ես լակոնիկ կպատասխանեմ, ինչպես Չեխովն է ասել. «краткость сестра таланта». իմ ընտանիքում ես երջանիկ եմ, իսկ դա ամենակարևորն է:

Հեղինակ ՝ Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ