«Մեզ պետք չէ դիպլոմավորված գործազուրկների բանակ». Արսեն Քարամյան

02 ապրիլ 2015 09:20
«Մեզ պետք չէ դիպլոմավորված գործազուրկների բանակ». Արսեն Քարամյան

Որո՞նք են երիտասարդության առաջնահերթ խնդիրները, որտե՞ղ են բացթողումները, ի՞նչ քայլեր կամ բարեփոխումներ պետք է պետությունը կատարի դրանց լուծման ուղղությամբ: Այս և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ:

-Պարոն Քարամյան, ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս, որո՞նք են երիտասարդության առաջնահերթ խնդիրները:

-Նախ ասեմ, որ վերջին 2-3 տարիներին փորձում ենք վարել փաստարկված քաղաքականություն: Ցանկացած խնդրին անդրադառնալու համար ունենում ենք բավարար գիտական հիմքեր, այն համակողմանի ուսումնասիրված պետք է լինի: Հայաստանի երիտասարդների շրջանում խորքային կերպով ուսումնասիրել ենք զբաղվածության հիմնախնդիրները:  Ասեմ, որ զբաղվածության հարցը սուր է դրված: Իհարկե, զբաղվածության խնդիրը առկա է ամբողջ հանրապետությունում և առնչվում է հասարակության լայն շերտերին, երիտասարդությունն էլ դրանից անմասն չէ:  Աշխատաշուկայի ճգնաժամի պատճառով երիտասարդներն ավելի շատ են տուժում, որովհետև շատ խոցելի են, ունենալով տեսական բարձր մակարդակի գիտելիքներ, աշխատանքի շուկայում նրանց կողմնորոշման ունակությունները բավական ցածր են:

-Խնդրի լուծումը ո՞րն եք համարում:

-Սա բացառապես տնտեսական իրավիճակի հետ կապ ունեցող խնդիր է, որևէ մեկը չի կարող որպես գերատեսչություն, այդ թվում մենք, որպես լիազոր մարմին մեր իրավասության շրջանակում ազդել խնդրի լուծմանը: Այսինքն, լուծումը պետք է ընդհանուր աշխատաշուկայի զարգացման հետ դիտարկել: Դա էլ համաշխարհային տենդենցների հետ է կապված:

-Պարզապես տեսնում ենք, որ աշխատաշուկայում կան աշխատատեղեր, որոնք պարբերաբար թափուր են մնում: Մյուս կողմից էլ գործազուրկ երիտասարդների թիվն է մեծ: Միգուցե մասնագետների որակավորմա՞ն խնդիր կա:

-Ճիշտ, այդ խնդիրն էլ կա: Մենք պետք է բարձրագույն կրթության կազմակերպման գործի մեջ փնտրենք խնդրի լուծումը: Հայաստանի տնտեսության ընդհանուր ծավալային միտումները չեն կարող նույնիսկ լավագույն դրական զարգացման դեպքում ապահովել  այն չափով շրջանավարտների զբաղվածությունը, ինչ չափով, որ տալիս է մեր բարձրագույն կրթական համակարգը: Ես կողմնակից եմ, որ միջին մասնագիտական շերտը էապես զարգացվի, ինչպես նաև կրճատվի բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների թիվը: Ես հասկանում եմ, որ մեր ազգը առանձնահատուկ սեր ունի բարձրագույն կրթության նկատմամբ, դա լավ է, բայց կարծում եմ, ժամանակն է, որ հայ երիտասարդները մտածեն հետևյալ բանաձևով՝ աշխատանքն է իրեն ապահովելու արժանապատիվ, արժանավայել կյանք, աշխատանքն է հնարավորություն ստեղծելու, ապահովելու իր ընտանիքի բարեկեցությունը: Այսօր մեր տնտեսության մեջ կան պահանջարկված այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջում են միջին մասնագիտական որակավորում: Այդ հատվածի կրթական շերտը բավական թույլ է զարգացած:

-Այսինքն, բարեփոխումնե՞ր սկսել բարձրագույն ուսումնական հաստատությունում:

-Բարձրագույն կրթության ոլորտում խնդրի լուծման համար կարևոր եմ համարում հետևյալ մոտեցումը: Այն պետք է լինի թանկ, որակով և, իհարկե, մատչելի առանձնահատուկ շնորհ ունեցող երեխաների համար: Լավ ապրանքը չի կարող էժան լինել: Կրթության կազմակերպումը պետք է ենթարկել էական ռեֆորմացիայի: Բացի կրթականից, մեր բուհերն այսօր իրականացնում են սոցիալական ֆունկցիա, նաև զբաղվածության խնդիր ենք լուծում, որը բնավ բուհի խնդիրը չէ: Շատ դեպքերում ֆինանսական վիճակը շտկելու առումով բուհերը ուսանողներ են ներգրավում՝ նոր տարատեսակ մասնագիտությունների ներմուծմամբ: Բուհերում բարեփոխումներին զուգահեռ  միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետք է նաև տեղեր ավելացնել:

-Բայց այսօր միջինի մասնագիտական հաստատությունները շատ թույլ են:

-Իսկ մենք ե՞րբ ենք լրջագույնս անդրադարձել այդ խնդրին: Այսօր կարո՞ղ եք հանրապետությունում ինձ ցույց տալ որակավորված կռունկավարներ, զոդողներ: Սոցիալական ծրագրերի շրջանակներում, երբ ես շփվում եմ կապալառու կազմակերպությունների հետ,  անընդհատ լսում եմ որակյալ մասնագետների բացակայության մասին: Հետևաբար` մասնագիտական կողմնորոշման հարցում մեր շրջանավարտները շատ ավելի շրջահայաց  պետք է գործեն, խորքային մտածեն: Մեզ պետք չէ ունենալ դիպլոմավորված գործազուրկների բանակ: 

Հեղինակ ` Աննա Գզիրյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ