Ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է երկրորդ անգամ. Իրինա Դանիելյան

05 մարտ 2015 12:37
Ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է  երկրորդ անգամ. Իրինա Դանիելյան

Life.panprama.am-ի զրուցակիցն այսօր միշտ ժպտերես ու լավատես, կյանքով լեցուն ու անկեղծ Իրինա Դանիելյանն է, ով սիրում է կյանքի յուրաքանչյուր նվեր, ապրում ու վայելում է յուրաքանչյուր տարիք: Life.Panorama.am-ի հետ զրույցում կբացայայտենք կին, մայր, դերասանուհի և ընկեր Իրինային:

-Այժմ ինչ եք անում:

-Զբաղված եմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» հեռուստածրագրի շրջանակներում, նաև Կամերային թատրոնում երբեմն ներկայացումներ եմ խաղում:

-Կար մի շրջան, որ բավական ակտիվ բեմական գործունեություն էիք ծավալում, նաև էկրաններին Ձեզ դերասանուհու կարգավիճակում էինք հանդիպում: Ներկայիս համեմատական պասիվությունն ինչի՞ հետ է կապված:

-Պարզապես առաջարկներ չկան: Առաջարկների դեպքում միշտ էլ սիրով համաձայնում եմ: Անտրեպրիզային վերջին ներկայացումը Գրիշա Աղախանյանի և Լևոն Հարությունյանի հետ է եղել: Գրեթե երկու տարի խաղացինք այդ ներկայացումը: Չգիտեմ, արդյոք այն նորից կվերականգնե՞նք, թե՞ ոչ: Այժմ կա մի առաջարկ, որի մասին դեռևս փակագծեր չեմ բացի։

-Իրինա, ե՞ս չեմ մտաբերում, թե՞ Ձեզ ֆիլմերում չենք հանդիպել:

-Հավանաբար այդպես լուրջ, գլխավոր դեր չի եղել, այլապես ինքս էլ կհիշե։

-Որպես հեռուստադիտող՝ իմ աչքերով դուք կոլորիտային դերասանուհի եք ու կարող եք հետաքրքիր կերպարներ մարմնավորել ֆիլմերում:

-Իմ աչքերով էլ դա այդպես է, բայց, հավանաբար, ռեժիսորներն այլ բան են տեսնում:

-Ի՞նչ ժանրի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:

-Չէի ցանկանա շատ շեղվել իմ հիմնական ժանրից: Ես ինձ շատ լավ եմ զգում կատակերգական ժանրի մեջ:

-Ի դեպ, ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հեռուստահումորի մասին:

-Գիտեք, հեռուստադիտողին հումորը միշտ էլ պետք է: Իհարկե, սրա մեջ նաև կոմերցիոն միտում կա: Բայց ցանկալի է, որ բարձրորակ արտադրանք մատուցվի: Անկեղծ ասած՝ շատ չեմ հետևում, բայց վստահ եմ, որ էկրաններին այսօր կա և՛ լավ, և՛ վատ հումոր: Յուրաքանչյուրն իրենն է գտնում: Այն, ինչն ինձ համար լավն է, բոլորովին պարտադիր չէ, որ ուրիշի համար լավը լինի… Եվ հակառակը։

-Հետաքրքիր է, որ Ձեզ չենք հանդիպում նաև սերիալներում ու սիթքոմներում: Ձե՞ր սկզբունքն է:

-Ոչ, նորից առաջարկի խնդիրն է, այնպես չի եղել, որ առաջարկեն, ես էլ այդ ուղղությամբ մտածեմ: Ես նման սկզբունքային բաներ չունեմ, եթե հետաքրքիր առաջարկ լինի, սիրով կհամաձայնեմ:

-Եթե չեմ սխալվում, դուք մասնագիտությամբ նաև երաժիշտ եք ու Երգի պետական թատրոնում աշխատել եք որպես երգչուհի: Չե՞ք մտածել երբևէ Պարոնյանի անվան երաժշտության և կոմեդիայի թատրոնում Ձեր ուժերը փորձելու մասին:

-Նախ ասեմ, որ ես ԵՊԹ-ում աշխատել եմ ոչ թե որպես երաժիշտ-երգչուհի, այլ որպես դերասանուհի. երգել ու համերգներ եմ վարել: Իսկ որպես երաժիշտ աշխատել, դասավանդել  եմ միայն ավարտելուց հետո՝ դպրոցում: Հետագայում ես այն զուգորդեցի իմ երկրորդ՝ դերասանի մասնագիտության հետ: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա ասեմ, որ երբեք մտքովս չի անցել, ես ինձ լավ եմ զգում կամերային թատրոնում:

-Իրինա, «Մեր մեջ ասած »-ի շրջանակներում հյուրերն իրենց անկեղծության պահերին հաճա՞խ են Ձեզ զարմացնում:

-Այո, նման դեպքեր եղել են: Մեզ և հեռուստադիտողին պատմել են իրենց կյանքից այնպիսի դրվագներ, որոնց մասին տեղյակ չենք եղել: Հաճախ պարզում ենք, որ հյուրը, որին մենք ճանաչում ենք այս կամ այն մասնագիտության մեջ, իրականում բոլորովին այլ մասնագետ է, այլ երազանքներ ու նպատակներ է ունեցել, պարզապես կյանքի հունն ամեն ինչ փոխել է:

-Մեր մեջ ասած՝ կվերհիշե՞ք Ձեր՝ դեռևս ապրած կյանքի լավագույն շրջանը:

-Ես իմ կյանքի ամեն վայրկյանը կարող եմ կարոտով հիշել, քանի որ իմ կյանքից բողոքելու ոչինչ չունեմ: Այդ առումով երջանիկ մարդ եմ, հավատացեք:

-Կյանքի դժվար փուլեր, փաստորեն, չեք ունեցել:

-Ունեցել եմ… Հավանաբար, ամուսնալուծության շրջանն է եղել: Բայց երբ կյանքում այն վերանայում ես, հասկանում ես՝ երևի դա պետք էր, ճիշտը դա էր:

-Ընտանիքի բաժանման պատճառ ի՞նչն է դառնում, ինչի՞ց զգուշանան մեր երիտասարդ զույգերը:

-Նման օրենքներ գոյություն չունեն, յուրաքանչյուր ընտանիքում պատճառները տարբեր են: Նմանատիպ խնդիրներ չկան, քանի որ մարդիկ իրենց խառնվածքներով տարբերվում են:

-Բայց Ձեր և Հրանտ Թոխատյանի փոխհարաբերությունները բավական օրինակելի են այսօրվա երիտասարդների համար. թեև նախկին ամուսիններ եք, բայց կարողանում եք լինել հրաշալի գործընկերներ և ընկերներ:

-Իմ փորձից ելնելով՝ հենց դա կարող եմ խորհուրդ տալ մեր այն զույգերին, որոնց կյանքն այս կամ այն պատճառով նույն հունով չի ընթանում: Ոչ թե կարող են լինել, այլ պե՛տք է լինեն լավ հարաբերությունների մեջ, քանի որ կյանքը շարունակվում է, երբեք և ոչ մի հարցում թշնամանալ պետք չէ, առավել ևս, երբ մեջտեղում երեխաներ կան։

-Ի դեպ, Ձեր որդին այժմ ինչո՞վ է զբաղվում: Շարունակո՞ւմ է ծնողների ճանապարհը:

-Ոչ, մեր ճանապարհը չի շարունակում: Ավարտել է Սլավոնական համալսարանի գովազդի բաժինը, հավանաբար, այդ ուղղությամբ էլ կգնա: Բայց արդեն կես տարի է, ծառայության մեջ է:

-Իրեն բարի ծառայություն: Բավական դժվար ժամանակաշրջանում է ծառայում:

-Շնորհակալ եմ: Այո, ես էլ բոլոր մայրերի պես անհանգիստ եմ, ամեն ինչով հետաքրքրվում եմ:

-Իրինա, էկրանից ու բեմից դուք և Հրանտ Թոխատյանը մտերիմ ընկերներ եք: Դա  «խաղո՞ւմ»  եք, թե իրական կյանքում ընտանիքներով էլ պահում եք այդ մտերմությունը: Խանդի տեսարաններ չե՞ն առաջանում:

-Մենք նորմալ, մեր կյանքով ապրում ենք: Երբ կյանքը մեզ դեմ-հանդիման է դուրս բերում, հաճույքով շփվում ենք: Եթե անհրաժեշտ է լինում, հատուկ շփում ենք կազմակերպում: Իմ պարագայում այս հարցը նույնիսկ անհասկանալի ու  «աբսուրդ»  է հնչում: Իսկապես, խնդիրներ չկան:

-Լավատես եք, այո՞:

-Այո, լավատես եմ։

-Եթե չեմ սխալվում, 2015 թվականը Ձեզ համար հոբելյանական տարի է. մարտի 31-ին դառնում եք 50 տարեկան: Զգո՞ւմ եք Ձեզ այդ տարիքում:

-Այո, ես դառնում եմ 50 տարեկան և իմ տարիքը չեմ թաքցնում երբեք: Եթե անկեղծ՝ ապա չեմ զգում տարիքս: Դա երևի այն պատճառով է, որ շատ լավատես եմ ու կյանքը շատ եմ սիրում:

- Տարիները փոխե՞լ են Ձեր հայացքները:

-Շատ բաների տարբեր տարիքում տարբեր կերպ ես նայում ու դա բնական է: Բայց գլխավոր փոփոխությունն այն է, որ տարիքիդ ավելանալով քեզ ավելի ուժեղ ես զգում, վերանայում ու վերագնահատում ես տարիներդ: Դառնում ես ավելի իմաստուն, տարբեր հարցերի այլ կերպ ես վերաբերում:

-Իսկ Ձեր էմոցիոնալ էությունը պահպանվե՞լ է:

-Կարծում եմ՝ այո: Բայց ասեմ, որ ես որքան էլ էմոցիոնալ եմ եղել, իմ էմոցիաները երբեք չեմ արտահայտել: Միայն ինձ շատ հարազատ մարդիկ կարող են իմանալ իմ և՛ դրական, և՛ բացասական ապրումների մասին:

-Վախեցել եք, որ այն կարող են Ձեր դե՞մ օգտագործել:

-Եթե բացասական էմոցիաների մասին է խոսքը, ապա առաջնահերթ չեմ սիրում ծանրաբեռնել դիմացինիս դրանցով: Գերադասում եմ այն իմ մեջ ներփակել… Այնպես որ, զուսպ եմ էմոցիաներիս մեջ:

-Հոբելյանական տարիքի համար հատուկ նախապատրաստությո՞ւն եք տեսելու:

-Գիտեք, նախորդ տարի շատ տրամադրված էի ծնունդս նշելու առումով ու այդպես էլ արեցի…Դրսում նշեցինք, շատ գեղեցիկ ու հիշարժան: Տորթի վրա գրել էի  «50-1 »: Բոլորին ասեցի՝ չգիտեմ, հաջորդ տարի ինչ կանեմ, այս տարի փորձենք մոտենալ իմ 50-ամյակին (ծիծաղում է): Այս տարի հավանաբար տանը կնշեմ՝ ընկերների, հարազատների շրջապատում:

-Իրինա, որքան նկատել եմ, դուք այն քիչ դերասանուհիներից եք, ում անվան շուրջ ասեկոսեներ չեն տարածվում: Ինչպե՞ս եք կարողանում խուսափել:

-Երևի պատճառն այն է, որ քիչ եմ երևում… Բայց, ի միջիայլոց, մի քանի օր առաջ գեղեցկության սրահում շա՜տ հետաքրքիր բամբասանք լսեցի իմ մասին. պարզվեց, որ ամուսնացել եմ Գրիշա Աղախանյանի հետ և երեխա եմ ունեցել: Ռուսերեն մի այսպիսի արտահայտություն կա. «Չկա ծուխ՝ առանց կրակ»: Բայց սա այն դեպքն է, որ նույնիսկ  «ծուխը»  չկա, ինչի՞ց են հորինել, չգիտեմ:

-Միգուցե լավ ընկերներ եք, այդ պատճառո՞վ:

-Ես միայն Գրիշայի հետ չի, որ ընկերություն եմ անում: Շատ ընկերներ ունեմ, հետո՞… Գոնե մարդ իմանար՝ ինչո՞վ են առաջնորդվել:

-Կարծեք թե նման խոսակցություններին ժպիտով եք վերաբերում:

-Ե՛վ ժպիտով, և՛ հաճույքով, և՛ ուրախանում եմ, որ ինձ մեկ-մեկ հիշում են:

-Դե, մի փոքր բամբասելու առիթ էլ մենք տանք. այժմ ո՞ւմ հետ եք ապրում:

-Ընդհանրապես՝ տղայիս, բայց ներկա պահին՝ մենակ:

-Բաժանությունից հետո կյանքը շարունակվում է, դուք էլ երիտասարդ ու կայտառ կին եք: Չե՞ք մտածել նորից ընտանիք կազմելու մասին:

- Ես կասեմ, որ ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է  երկրորդ անգամ: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:

-Ձեր որդին ինչպե՞ս կվերաբերի այդ հարցին, ի՞նչ եք կարծում:

-Իսկ նա դեռ շատ երիտասարդ է, որ դրան ինչ-որ ձև վերաբերի: Ինձ թվում է, որոշում կայացնողն ինքը չէ: Նման ծրագրեր չունեմ, բայց հակառակ դեպքում էլ, կարծում եմ, որ ըմբռնումով կմոտենա:

 

 

 

 

 

Հեղինակ Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ