Շատ մեծ առողջական խնդիրներ եմ ունեցել, բայց Աստված ինձ պահեց. Դինա Ակոպովնա

15 հունվար 2015 12:58
Շատ մեծ առողջական խնդիրներ եմ ունեցել, բայց Աստված ինձ պահեց. Դինա Ակոպովնա

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը հաղորդավարուհի Դինա Ակոպովնան է, ով, ի դեպ, մասնագիտությամբ պարուհի է: Ժամանակին հանդես է եկել Արայի դանս խմբում: Ինչպես եթերից, այդպես էլ կյանքում անկեղծ է, էմոցիոնալ ու ժպտերես:

-Ժամանակին քննադատվող հաղորդավարուհինների շարքին էիք պատկանում, դա ինչի՞ արդյունք եք համարում:

-Այսօր մեր ասպարեզում յուրաքանչյուրին էլ քննադատում են: Բայց դրանք հիմնականում ոչ թե քննադատություններ են, այլ ինձ ուղղված չարախոսություններ՝ չկամեցող ու չար մարդկանց կողմից: Ես ընդունում եմ միայն մասնագետների կողմից արվող քննադատությունները՝ փորձելով լսել ու շտկել սխալներս:

-Վերջին անգամ ե՞րբ եք Ձեր մասին չարախոսություն լսել:

-Այն օրը, երբ ինձ տեսան Հ3 հեռուստաընկերությունում: Անմիջապես քաղաքականացրեցին: Միշտ ասել եմ ու նորից կասեմ. երբեք ոչ մի կուսակցության շարքում չեմ եղել ու չեմ սատարել:

-Դինա, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ այդքան չարախոսներ ունեք:

-Մեր ասպարեզի մարդկանց  «մեղավորությունը»  եթերային կյանքն է, մեր հագուստը, սանրվածքները, ներաշխարհը… Բայց որքան չարախոս ունեմ, եռակի անգամ էլ գնահատող ու հարգող հեռուստադիտող ունեմ: Ես առանց իմ լսարանի, հանդիսատեսի ոչինչ եմ: Մեղավոր չեմ, որ գործս եթերային է: Եթե իմ մասնագիտությամբ նոր գործ ունենամ ու եթերում չլինեմ, չեմ նեղվի: Ու ավելին՝ կսկսեմ գոնե նորմալ ապրել:

-Ըստ Ձեզ՝ որպես հաղորդավարուհի, ինչո՞վ եք տարբերվում պահպանվող ստանդարտներից:

-Անկեղծ ասած՝ չգիտեմ… Հավանաբար նրանով, որ և՛ եթերում, և՛ առօրյայում նույնն եմ: Անկեղծ եմ ու ինտրիգներով:

-Որքանով, որ զգացել եմ, ինչքան էմոցիոնալ եք, այնքան էլ հավասարակշռված: Ճի՞շտ եմ նկատել:

-Կյանքը ստիպեց այդպիսին դառնալ: Շատ մեծ առողջական խնդիրներ եմ ունեցել, բայց Աստված ինձ պահեց, որպեսզի աղջկաս կողքին լինեմ ու նրան հասցնեմ իր երազանքներին: Կյանքը ստիպեց լինել հավասարակշռված, արհամարհել քարկոծողներին ու ապրել սեփական էմոցիաներով ու երազանքներով:

-Դինա, ժամանակին նաև  «DOCANDO FEDERACIA»մամլո քարտուղարն էիք: Հիմա, կարծես, պասիվ եք այդ հարցում, խնդիրնե՞ր են ծագել Գոռ Վարդանյանի հետ:

-Արդեն ուղիղ 9 տարի է՝ ֆեդերացիայի և Գոռ Վարդանյանի կողքին եմ: Առաջին քայլերս եղել է հենց այս ֆեդերացիայի օգնությամբ: Մինչև օրս այս ֆեդերացիայի հաղորդավարուհին եմ: Երբեք խնդիրներ չեմ ունենա Գոռ Վարդանյանի հետ, որովհետև նրան հարգել եմ, հարգում եմ ու կհարգեմ: Շուտով նոր գործեր կլինեն ու մենք նորից յուրովի կներկայանանք:

-Ձեզ հանդիպում էինք նաև ֆիլմերում, սերիալներում:

-Այո, նկարահանվել եմ մի քանի ֆիլմերում ու սերիալներում: Վերջինը եղել է նախորդ տարի՝ ԱՄՆ-ում նկարահանած «Թուղթ ու գիր» սերիալը: Ցուցադրվել է Շանթ հեռուստաընկերությամբ: Այժմ դեռ առաջարկներ չունեմ, բայց սպասում եմ (ժպտում է):

-Ձեր ոլորտում կարծեք թե շատ լավ ընկերներ ունեք: Օգնո՞ւմ են «առաջ գնալու» հարցում, թե՞ սիրում եք ամեն ինչին ինքներդ հասնել:

- Իհարկե, ունեմ ընկերներ, որոնք շատ հարցերում ինձ օգնել են, բայց ես ամեն ինչի հասել եմ իմ ուժերի և աշխատասիրության շնորհիվ: Այսօր ես այնքան լավ վիճակում եմ, որ ինքս եմ ընտրում՝ ով կարող է լինել կողքիս, ինձ հետ հաց կիսել կամ ուղղակի մնալ ծանոթ: Ընդհանրապես, ես սիրում եմ ընկերություն անել այն մարդկանց հետ, ովքեր կապ չունեն շոու-բիզնեսի հետ:

-Մի պահ Հայաստանից բացակայում էիք: Ընդմիշտ հեռանալու որոշմա՞մբ էիք մեկնել:

-Ես հաճախ եմ բացակայում: Միացյալ Նահանգներ եմ մեկնում, քանի որ այնտեղ գործունեություն եմ ծավալում. համերգներ եմ վարում, պարահանդեսներ, նաև՝ եթեր: Սակայն տեղափոխվելու մտադրություն չունեմ: Ընտանիքս, աղջիկս Երևանում են… Թեև, եթե չստեմ, պետք է ասեմ, որ հիմա հաճախ եմ մտածում երկրից հեռանալու մասին:

-Ինչո՞ւ:

-Այնտեղ քո սահմաններում գնահատվում ես, ժամանակին վարձատրվում ես ու քեզ լիարժեք մարդ ես զգում:

-Գո՞հ եք այսօրվա հայկական մեդիադաշտից:

-Գո՞հ եմ (ծիծաղում է): Այդ հարցի պատասխանը հեռուստադիտողը կարող է տալ…

-Ձեր դուստրն ինչո՞վ է զբաղվում:

-Իննա Արմանի Կարապետյան. նա 20 տարեկան գեղեցկուհի է, իմ կյանքի միակ լույսը, հույսն ու ապագան: Ապրում, աշխատում ու ստեղծագործում եմ միայն իր համար: Ապագա դերասանուհի է, սովորում է Թատերական ինստիտուտում: Երրորդ կուրս է, Նիկոլայ Ծատուրյանի կուրսից է:

-Նրան դեռ չե՞նք հանդիպել էկրաններին, ֆիլմերում:

-Էպիզոդիկ դերերում նկարահանվել է: Բայց ինքը հետևում է մի օրենքի, որը Ն. Ծատուրյանինն է. մինչև չավարտել, ֆիլմի մասին չմտածել:

-Միայնակ կնոջ համար դժվար է շատ հարցեր լուծել, որքան էլ ուժեղ ու անկախ լինի: Չե՞ք մտածում տղամարդու  «ամուր թիկունքի»  մասին:

-Աղջիկս վեց ամսական էր, որ բաժանվեցի ամուսնուցս: Նրան մեծացրել եմ ծնողներիս օգնությամբ: Մինչև օրս մենակ եմ, չեմ ամուսնացել միայն այն բանի համար, որ երեխա չունենամ ու խորթություն չլինի: Մտածել եմ, որ երբեք խորթ հայրը չի կարող ճիշտ ու մաքուր հայրություն անել:

-Արդեն Ձեր աղջիկը մեծացել է, գուցե շուտով իր ընտանիքը կազմի: Միգուցե ժամանա՞կն է մտածեք երկրորդ կեսի մասին:

-Իսկապես, արդեն մեծանում եմ, սկսել եմ շատ լուրջ մտածել. Երբ աղջիկս ամուսնանա, ես մենակ կմնամ, ինչից շատ եմ վախենում: Իմ կողքին պետք է լինի այնպիսի տղամարդ, ով կկարողանա  «քար սիրտս»  փափկեցնել, գնահատել ու թիկունք լինել ինձ: Ընդունել այնպիսին, ինչպիսին կամ:

-Ինչի՞ց եք կյանքում հաճախ հիասթափվում:

-Վերջերս հիասթափություններիս շարանը շատ երկարեց: Հիմնականում հիասթափվում եմ շրջապատողներից, ԵՍ չունեցող մարդկանցից, սեփական ստին հավատացողներից ու սրբի դեմքով աղանդավորների շարքերում պարփակվածներից, ովքեր լավ ապրելու համար դառել են…

-Ի՞նչը չեք ների դիմացինին:

-Բնավորության մի վատ գիծ ունեմ, որն ինձ հետ մեծանում է. հիասթափություն ապրելով՝ չեմ ներում… Չեմ ների ինձ «օգտագործողին», մեջքիցս խփողին: Բայց չեմ էլ վիճի, կթողնեմ Աստծո հույսին: Կյանքը ցույց է տվել, որ ստանում են իրենց պատիժը:

-Ինչպիսի՞ արժեքներով եք առաջնորդվում:

-Գիտեք, կցանկանայի մի քիչ էգոիստ լինել ու ոմանց նման պնդերես… Բայց առաջնորդվում եմ սեփական ես-ով, դաստիարակությունս շատ քայլերի թույլ չի տալիս գնալ:

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

-38 տարեկան եմ և ունեմ շատ ձեռքբերումներ: Բայց իմ կյանքի միակ գլխավոր ձեռքբերումն իմ աղջիկն է ու ինչ անում եմ, ինչից ինձ զրկում եմ, հանուն իրեն է: Պետք է մաքուր ապրել ու դիմացինին չճանաչելով՝ չքննադատել:

-Ինչպե՞ս պետք է ապրել ամեն մի օրը:

-Ապրենք սեփական կյանքով ու քայլենք բաց ճակատով:

-Որքան զգացի, շփվող մարդ եք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում, երբ նոր միջավայրում եք հայտնվում:

-Ես շուտ մերվող եմ, ու ժամանակի ընթացքում նոր միջավայրը դառնում է հարազատ:

 

 

 

Հեղինակ Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ