Չնայած Հայաստանը բոլորիս տունն է, բայց կյանքս դասավորել եմ Ամերիկայում. Ռազմիկ Մանսուրյան

24 նոյեմբեր 2014 11:13
Չնայած Հայաստանը բոլորիս տունն է, բայց կյանքս դասավորել եմ Ամերիկայում. Ռազմիկ Մանսուրյան

Երգիչ-դերասան Ռազմիկ Մանսուրյանին, կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիքում բոլոր սերունդներն են ճանաչում. «Երջանկության Մեխանիկա» ֆիլմից տարածում գտած «պիոս» արտահայտությունն այսօր շատերն են օգտագործում, թեև, երբեմն էլ չիմանալով, թե որտեղից է գալիս: Տարիներ առաջ ճակատագիրը նրան հեռացրեց հայրենիքից: Դերասանն այսօր ապրում ու ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Չի մտածում երբևէ Հայաստան վերադառնալու մասին, բայց կապը հայրենակիցների հետ միշտ կա ու կմնա: Life.panorama.am-ի հետ զրույցում Ռ. Մանսուրյանն անկեղծացավ ստեղծագործական ուղղու, կինոարվեստի, ընտանիքի և Մանսուրյան տոհմածառի մասին:

-Պարոն Մանսուրյան, ինչպե՞ս եք զգում Ձեզ Միացյալ Նահանգներում:

-Գերազանց:

-Արդեն քանի՞ տարի է, որ այդտեղ եք ապրում:

-24 տարի:

-Դուք և երգում եք, և դերասան եք: Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Ասեմ այսպես. ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերայի երգի բաժինը: Ուստի, նախ՝ երգիչ եմ, հետո՝ կինոդերասան:.

-Այդ դեպքում, ինչո՞ւ ենք երգարվեստում Ձեզ ավելի քիչ տեսնում:

-Որովհետև կինոն խանգարեց:  Քանի որ այն ինձ անմիջապես ճանաչում բերեց, ոգևորվեցի և ավելի շատ տարվեցի ֆիլմով, քան երաժշտությամբ:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը կինոասպարեզում:

-Ճանաչում ձեռք բերեցի 1982 թվականին. աշխատում էի օպերայի թատրոնում: Կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանն ինձ հրավիրեց «Երջանկության մեխանիկա» ֆիլմում նկարահանվելու: Այստեղից էլ ամեն ինչ սկսվեց:

-Հետաքրքիր է, հետևո՞ւմ եք հայաստանյան կինոշուկային, ինչպե՞ս եք գնահատում:

-Հետևում եմ, իհարկե, բայց, ցավոք սրտի, առաջխաղացում չեմ նկատում:

-Այդտեղ՝ Ձեզ մոտ, ամեն ինչ ա՞յլ է, թե՞…

-Ձեր հարցին մի այսպիսի պատմությամբ պատասխանեմ. մի անգամ Երևանում, դուրս գալով «Անի» ռեստորանից, տաքսի կանգնեցրեցի: Վարորդը հարցրեց. «Ուղի՞ղ, թ՞ե ոնց»: «Թե ոնց» վարորդին պատասխանեցի ես… այնպես որ՝ թե» (ծիծաղում է):

-Փաստորեն այնքա՞ն էլ չենք զիջում ամերիկյան կինոարվեստին:

 -Ոչ, ոչ, ասածս ամերիկյան կինոարվեստին չէր վերաբերում: Եթե խոսքը դրա մասին է, միլիոնավոր կիլոմետրերով ենք զիջում, իսկ եթե այստեղի հայկական կինոշուկայի, ապա ամեն ինչ նույնն է, մեկը մյուսին չի գերազանցում:

-«Երջանկության մեխանիկա» ֆիլմում Ձեր «պիոս» արտահայտությունը թևավոր խոսք դարձավ: Հետաքրքիր է արտահայտության պատմությունը. իմպրովիզացիա էր, թե՞ սցենարում ներառված խոսք:

-Հավատացեք, որ բոլոր այն արտահայտությունները, որոնք ֆիլմերում արել եմ և հետո թևավոր խոսքեր են դարձել, բոլորն էլ իմպրովիզացիայի արդյունք են:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Խորհրդային Միության տարիներին, երբ գրաքննությունն արդիական էր, արտահայտությունը դուրս չմնաց ֆիլմից:

- Որոշողը Մոսկվան էր. լսեցին, հավանեցին և ընդունեցին (ծիծաղում է):

-Պարոն Մանսուրյան, ե՞րբ եք վերջին անգամ Հայաստանում եղել, ի՞նչ առիթով:

-Անցյալ տարի իմ մենեջերի՝ Հակոբ Թանգաբեկյանի հետ գնացել էի Ռոստով՝ համերգների: Բնականաբար, եկա նաև Հայաստան, մասնակցեցի մի քանի միջոցառումների:

-Այդտեղ ունե՞ք ընկերներ Ձեր ոլորտից:

-Իհարկե ունեմ, և բոլորի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ:

-Համախմբվա՞ծ են տեղի հայերը:

-Այո, շատ: Եթե համախմբված չլինեն, չեն կարող հայրենիքին օգտակար լինել:

-Մտածո՞ւմ եք երբևէ Հայաստան վերադառնալու ու մնալու մասին:

-Ոչ: Չնայած Հայաստանը բոլորիս տունն է, բայց այնպես է ստացվել, որ կյանքս դասավորել եմ Ամերիկայում:

-Այդտեղ ինչո՞վ եք զբաղվում:

-Նկարահանվում եմ ֆիլմերում, մասնակցում եմ համերգների: Ապրիլ ամսին պատրաստվում եմ ունենալ իմ տարեկան մենահամերգը:

-Ներկա պահին ֆիլմում զբաղվածություն ունե՞ք:

-Այո, նկարահանվում եմ «Կտակով թագուհին-2» ֆիլմում:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Շատ լավ ընտանիք ունեմ: Կինս՝ Լուսինեն, ինձ պարգևել է երկու գեղեցիկ և խելացի դստրիկներ՝ Երանուհուս և Վարդուհուս, որոնցով հպարտանում եմ ոչ միայն ես, այլ նաև ինձ շրջապատող մարդիկ:

-Ընտանիքի մյուս անդամները կապ ունե՞ն արվեստի աշխարհի հետ:

-Ոչ, նրանք բոլորովին այլ մասնագիտություններ ունեն:

-Ձեր աղջիկներն ամուսնացա՞ծ են:

-Ոչ:

-Ինչպե՞ս կվերաբերեք, եթե նրանց ընտրյալները հայեր չլինեն: Դա կարևորո՞ւմ եք:

-Աղջիկներս հայկական դպրոց են հաճախել, հիմա ուսանում են բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ե՛վ ընտանիքում, և՛ դպրոցում հայեցի դաստիարակություն են ստացել: Համոզված եմ, որ իրենց համար այլազգի կյանքի ընկեր չեն ընտրի:

-Այս հարցը, հավանաբար, Ձեզ հաճախ են տվել: Ամեն դեպքում, պատասխանը, կարծում եմ, քչերը գիտեն. Տիգրան և Արաքսյա Մանսուրյանների հետ ազգակցական կապ ունե՞ք:

-Ես միշտ Արաքսյա Մանսուրյանին քրոջ պես եմ վերաբերել, համարել եմ ինձ քույր: Մի քանի տարի առաջ, երբ այստեղ էր, պատմեց, որ տեսել է Մանսուրյանների տոհմածառը, և մենք նույն տոհմից են:  Այնպես որ, կարելի է ասել՝ այո, մենք ազգականներ ենք:

-Պարոն Մանսուրյան, գիտեմ, որ Հայաստանում Ձեզ շատ են կարոտում: Թեկուզ համացանցի միջոցով՝ հայաստանցի հանդիսատեսի հետ կապը պահո՞ւմ եք: Շփում կա՞:

-Այո, շատ-շատ Ֆեյսբուքյան ընկերներ ունեմ, ովքեր ամբողջ աշխարհում են՝ նաև Հայաստանում: Միշտ սիրով պատասխանում եմ նրանց հարցերին: 

Հեղինակ ` Նելլի Մարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ