Կամչատկայի «մահվան հովիտը» (ֆոտո)

01 նոյեմբեր 2014 12:05
Կամչատկայի «մահվան հովիտը» (ֆոտո)

Կամչատկայում կա մի զարմանալի, սարսափելի վայր` այսպես կոչված մահվան հովիտ, որ գտնվում է Կիխլինիչ հրաբխի ստորոտում:

1970-ական թվականներին իրենց անհետացած լծկան շներին փնտրող որսորդները դեմ են առել մի սարսափելի պատկերի. լայն հովիտ` լցված կենդանիների  կմախքներով: Որսորդների շները նույնպես այնտեղ էին:

Մահվան հովտում սատկում են բոլոր կենդանիները` ինչպես մանր կրծողները, այնպես էլ հսկա արջերը: Այս վայրով անցնող մարդկանց մոտ զգացվում է հոգնածություն, ճնշվածություն, գլխապտույտ, ուժեղ գլխացավ: Արձանագրվել են նաև մահվան դեպքեր:

Այս ամենի վերաբերյալ հորինվել է առասպել լեռների հոգու մասին, որը սպանում է կենդանի ամեն շունչ, որ իրեն  հյուր է գալիս: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ բացատրություն ունի: Մահվան հովիտը գտնվում է խզումային խախտումների գոտում, իսկ նման վայրերում հաճախ է թունավոր գազերի արտանետում արձանագրվում:

Սովորաբար դրանք շուտով տարրալուծվում են և կենդանի օրգանիզմներին չեն վնասում, սակայն այս հովտում կան բազմաթիվ ճեղքեր, խորություններ և ոլորաններ, որոնք ծանր գազերը պահում են մակերեսին:

Մահվան հովտում գիտնականները հայտնաբերել են ոչ միայն ծծմբաջրածին և ածխաթթու գազ, այլև ցիանիդ և սնդիկ պարունակող ծանր գազեր: Այստեղ կենդանիները սատկում են սովորաբար գարուն-աշուն ընկած ժամանակահատվածում, երբ հովտում հալչում է ձյունը:

Սկզբում սատկում են մանր կրծողները և թռչունները, նրանց մահը գրավում է լեշակերներին և ավելի խոշոր գիշատիչներին: Ընդ որում, կենդանիների դիերը` գազերի ներգործության հետևանքով, երկար ժամանակ պահպանվում են` առանց քայքայվելու` դրանով իսկ ավելի մեծ քանակությամբ կենդանիներ գրավելով: Եվ այս սարսափելի շղթան չունի ավարտ:

 

мистика долины

 

Земля_Долина смерти

 

долина смерти на Камчатке

 

газы в долине смерти

 

таинственные места на Земле_Долина смерти


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ