«Անգլիական քրտինք» խորհրդավոր համաճարակը

28 հոկտեմբեր 2014 10:14
«Անգլիական քրտինք» խորհրդավոր համաճարակը

XV-XVI դարերում Եվրոպայում բարձրացել է համաճարակի մի խորհրդավոր ալիք, որը կոչվել է «անգլիական քրտնքոտ տենդ» կամ ուղղակի «անգլիական քրտինք»: Համաճարակը բռնկվել է մի քանի անգամ` 1485-1551 թվականներին: Այն ուղղորդվում էր մահացության չափազանց բարձր մակարդակով:  

Հիվանդությունն առաջին անգամ գրացնվել է Անգլիայում: Այն իր հետ բերել է Բրետանում բնակվող Հենրիխ Թյուդորը` Անգլիայի ապագա թագավորը, երբ ժամանել է Ուելս: Նրա զորքի մեծ մասը` հիմնականում կազմված բրետոնցի և ֆրանսիացի վարձկաններից, վարակված էր անգլիական քրտինքով, որը նոր-նոր սկսել է արտահայտվել Ուելս ժամանելուց հետո: Երբ Հենրիխ Թյուդորը թագադրվել է և հաստատվել Անգլիայում, հիվանդությունը սկսել է տարածվել տեղացիների մոտ, և մեկ ամսում մահվան պատճառ է հանդիսացել մի քանի հազար մարդկանց համար: Ապա համաճարակը հանդարտվել է` մի քանի տարի անց Իռլանդիայում բռնկվելու համար:

1507-1517 թվականներին հիվանդությունը մի քանի անգամ բռնկվել է երկրի տարբեր շրջաններում: Օքսֆորդի և Քեմբրիջի բնակչությանը կեսը մահացել է անգլիական քրտնքից: 1528 թվականին համաճարակը վերադարձել է Լոնդոն, որտեղից էլ տարածվել է ողջ երկրով մեկ: Հենրիխ VIII արքան ստիպված էր լքել մայրաքաղաքը և տեղից տեղ փոխադրվել, որպեսզի չվարակվի:

Որոշ ժամանակ անց անգլիական քրտինքը թափանցում է մայրցամաք` խոցելով սկզբում Համբուրգը, ապա Շվեյցարիան, ապա անցնելով ողջ Սուրբ Հռոմեկան կայսրությամբ: Ավելի ուշ հիվանդության օջախներ են հայտնվում Լեհաստանում, Լիտվական Մեծ դքսությունում, Մոսկովյան Մեծ դքսությունում, Նորվեգիայում և Շվեդիայում: Ինչ-ինչ պատճառներով Ֆրանսիայում և Իտալիայում համաճարակը չի հայտնվում:

Բոլոր շրջաններում էլ տարօրինակ համաճարակը տևում է երկու շաբաթից ոչ ավելի: Այն չափազանց ցավոտ էր ընթանում. հիվանդի մոտ ուժեղ դողէրոցք էր սկսվում, ցավում և պտտվում էր գլուխը, ապա ցավում էին պարանոցը, ուսերը և վերջույթները: Մի քանի ժամ անց ծարավի ուժեղ զգացում էր սկսվում, տենդ և ամբողջ մարմինը պատվում էր գարշահոտ քրտինքով: Հետո արագանում էին սրտի զարկերը, սիրտը սկսում էր ցավել և հիվանդը սկսում էր զառանցել:

Հիվանդությանը բնորոշ էր ուժեղ քնկոտությունը: Համարավում էր, որ եթե հիվանդը քնի, այլևս չի արթնանա: Հետաքրքիր է, որ ի տարբերություն, օրինակ` այտուցային ժանտախտի, հիվանդի մարմնին որևէ ցան կամ խոցեր չէին առաջանում: Անգլիական քրտինքով մեկ անգամ վարակվելու դեպքում հիվանդության նկատմամբ դիմադրողականություն չէր առաջանում և դրանով կարելի էր կրկին վարակվել:

Շատ բժիշկներ, պատմաբաններ և գիտնականներ են փորձել բացատրություն տալ անգլիական քրտինքին: Ոմանք այն տիֆի այլ տեսակ են համարել, ոմանց կարծիքով այն առաջանում էր կեղտոտությունից, ոմանք կարծում էին, որ հիվանդությունը փոխանցում են միջատները, սակայն հիվանդների մոտ խայթոցի հետքեր չեն հայտնաբերվել, և առաջարկվող մյուս տարբերակներից ոչ մեկն էլ որևէ ապացույց չի գտել: Անգլիական քրտնքի առեղծվածն առ այսօր չի բացահայտվել:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ