Ստոկհոլմյան համախտանիշ. երբ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ

15 հոկտեմբեր 2014 15:43
Ստոկհոլմյան համախտանիշ. երբ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ

Ստոկհոլմյան համախտանիշը հոգեբանական ֆենոմեն է, որն արատահայտվում է նրանով, որ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ: Օրինակ՝ պատանդները սկսում են կարեկցել իրենց զավթիչներին և բարյացակամ ձգտում են աջակցել նրանց՝ նույնիսկ խանգարելով իրենց ազատման գործողությանը:

«Ստոկհոլմյան համախտանիշ» եզրույթի հեղինակը հայտնի շվեդ քրեագետ Նիլս Բեյերուտն է, ով 1973 թվականին օգնել է ոստիկանությանը Ստոկհոլմում պատանդ վերցվածներին ազատելու գործողության ժամանակ: Բեյերուտը ներդրել է «ստոկհոլմյան համախտանիշ» եզրույթը, երբ ուսումնասիրել է տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ պատմությունն այսպիսին էր.

1973 թվականի օգոստոսի 23-ին, բանտից փախած դատապարտյալ Յան Էրիկ Ուլսսոնը ներխուժում է Ստոկհոլմի բանկ և պատանդ է վերցնում բանկի 4 աշխատակցի՝ 3 կնոջ և 1 տղամարդու (Բրիջիտ Լանդբլեդ, Քրիստին Էնմարկ, Էլիզաբեթ Օլդգրեն և Սվեն Սաֆստրոմ): Կողոպտիչը պահանջում է գումար, զենք, ավտոմեքենա և ազատություն իր բանտակից Կլարկ Ուլաֆսսոնի համար, այլապես սպառնում է սպանել պատանդներին:

Տեղում իրականացվում է կողոպտչի պահանջներից մեկի՝ բանտից բանկ է բերվում Կլարկ Ուլաֆսսոնը: Իսկ պատանդների խումբը ահաբեկիչների հետ ավելի քան 5 օր անցկացնելու էր փոքր տարածքում՝ իրենց պահվածքով շփոթեցնելով հոգեբաններին:

Քանի որ Ուլսսոնի բոլոր պահանջները չէ, որ բավարարվել էին (չկար փող, զենք և ավտոմեքենա), նա սկսում է սպառնալ պատանդներին և խոստանում է, որ ոստիկանության ներխուժման դեպքում նրանց բոլորին կկախի: Իր մտադրությունների լրջությունը նա ցուցադրում է նրանով, որ շենք ներխուժած երկու ոստիկաններից մեկին վիրավորում է, իսկ մյուսին զինաթափում է և, ավտոմատով սպառնալով, ստիպում է երգել: Իրադրությունը լարված էր: Սակայն երկու օր անց կողոպտիչների և պատանդների հարաբերությունները փոքր-ինչ փոխվում են, ավելի ճիշտ՝ բարելավվում են:

Պատնադները հանկարծ սկսում են քննադատել ոստիկանության գործողությունները և հորդորում են դադարեցնել իրենց ազատմանն ուղղված գործողությունները: Պատնադներից մեկը՝ Քրիստին Էնմարկը, Ուլսսոնի և կառավարության միջև լարված բանակցություններից հետո, անձամբ է զանգահարում Շվեդիայի վարչապետ Ուլաֆ Պալմին և հայտարարում, որ ամենևին չի վախենում Ուլսսոնից և Ուլաֆսսոնից, այլ ընդհակառակը՝ համակրում է նրանց, և պահանջում է անհապաղ կատարել նրանց պահանջները և բոլորին բաց թողնել:

Վերջիվերջո, օգոստոսի 28-ին՝ այդ դրամայի 6-րդ օրը, ոստիկանները՝ գազային հարձակման միջոցով, բարեհաջող գրավում են շենքը: Ուլսսոնը և Ուլաֆսսոնը հանձնվում են, իսկ պատանդներն ազատ են արձակվում:

Ազատված պատանդները հայտարարում են, որ ամենևին չեն վախեցել հանցագործներից, ովքեր իրենց ոչ մի վատ բան չեն արել, և ընդհակառակը՝ վախեցել են ոստիկանության ներխուժումից: Արդյունքում նախկին պատանդների և զավթիչների միջև ջերմ հարաբերություններ են պահպանվում: Որոշ տվյալների համաձայն՝ նախկին պատանդները նույնիսկ փաստաբաններ են վարձում Ուլսսոնի և Ուլաֆսսոնի համար:

Դատավարության ընթացքում Ուլաֆսսոնին հաջողվում է ապացուցել, որ Ուլսսոնին չի օգնել և ընդհակառակը՝ փորձել է ազատել պատանդներին: Նրանից հանում են բոլոր մեղադրանքները և բաց են թողնում: Ազատության մեջ նա հանդիպում է Քրիստին Էնմարկին, և ընտանիքներով սկսում են ընկերություն անել:

Ուլսսոնը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման: Այս պատմության շնորհիվ՝ նա բավականին հայտնի է դառնում Շվեդիայում, բանտում հարյուրավոր նամակներ է ստանում իր երկրպագուհիներից, իսկ հետո ամուսնանում է նրանցից մեկի հետ:

Պատանդ վերցնելու ավելի քան 4700 դեպքերի ուսումնասիրությունները, որոնք անցկացրել են ՀԴԲ մասնագետները, ցույց են տվել, որ զոհերի 27%-ի մոտ այս կամ այն չափով արտահայտվում է ստոկհոլմյան համախտանիշը:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ