Վան Գոգի համախտանիշի մասին

18 սեպտեմբեր 2014 14:19
Վան Գոգի համախտանիշի մասին

Շատերին է հայտնի, թե ինչպես է հանճարեղ և կյանքի օրոք չընդունված հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը Պոլ Գոգենի հետ վեճից հետո կտրել իր ականջը: Նկարչի պատվին էլ հոգեկան խանգարումը կոչվում է Վան Գոգի համախտանիշ:

Առաջին անգամ բժիշկները Վան Գոգի համախտանիշը նկարագրել են 1966 թվականին: Նման խանգարման ժամանակ մարդը ինքն իրեն վիրահատում է կամ ցանկանում է դա անել, ինչպես նաև սուր վնասներ է հասցնում իրեն: Համախտանիշը ի հայտ է գալիս նաև այն ժամանակ, երբ հիվանդը պարտադրում է, որ իրեն վիրահատեն, թեև իրականում դրա կարիքը չկա:

Հիվանդությունը հանդիպում է առաջին հերթին շիզոֆրենիայի, դիսմորֆոմանիայի և դիսմորֆոֆոբիայի ժամանակ: Դիսմորֆոմանիայի դեպքում հիվանդը վստահ է, որ իր մոտ ֆիզիկական անբավարարություն կա: Այս հիվանդությունը դիսմորֆոֆոբիայի լուրջ հետևանքն է, որը դրսևորվում է զառանցանքի մակարդակով: Այս հիվանդությունը ի հայտ է գալիս պատանի տարիքում, երբ մարդը չափից շատ է ուշադրություն դարձնում իր արտաքինի շատ չնչին դեֆեկտին:

Գոյություն ունի Վան Գոգի համաշխտանիշի զարգացման մի քանի պատճառ: Դրանցից մեկը վերոհիշյալ դիսմորֆոմանիկ զառանցանքն է, երբ մարդը վստահ է, որ սեփական մարմինը կամ նրա հատվածները շրջապատի մարդկանց մոտ նողկանք են առաջացնում: Հիվանդը անտանելի տառապում է և դրա միակ լուծումը գտնում է այդ դեֆեկտիվ ցանկացած միջոցով ազատվելու մեջ: Մյուս պատճառը իպոխոնդրիկ զառանցանքը, որի ժամանակ մարդուն թվում է, թե իր օրգաններից մեկը անառողջ է, և անհապաղ վիրահատության կարիք կա, ընդ որում մարդը ֆիզիկապես զգում է ցավը:

Հարկ է նշել, որ մինչ այժմ պարզ չէ, արդյոք Վան Գոգը տառապել է այդ հիվանդությամբ: Հայտնի է, որ նկարիչն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից` առողջ լինելու եզրակացությամբ: 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ