«Մեր կինոն». «Թթենին»՝ մի բակի, մի տան ընդհանուր ուրախությունների առիթն ու ջերմության խորհրդանիշը

06 սեպտեմբեր 2014 11:23
«Մեր կինոն».  «Թթենին»՝  մի բակի,   մի տան  ընդհանուր ուրախությունների առիթն ու  ջերմության խորհրդանիշը

Life.panorama.am-ն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում «Մեր կինոն» խորագրով շարքը, որի շրջանակներում անդրադառնում է հայկական ֆիլմերի ստեղծման պատմությանը, դրանց առանձնահատկություններին: Երբեմն, հերոսներն իրենց շուրթերով կպատմեն մինչ այժմ անհայտ դրվագներ: Կներկայացնենք  նաև բացառիկ, առ այսօր չհրապարակված լուսանկարներ: Խորագիրը կշարունակենք`անդրադառնալով  «Թթենի» ֆիլմին:

Գեղեցիկ, փոքրիկ, բարի ֆիլմերը հայկական կինոինդուստրիայում քիչ չեն, սակայն դրանցից ոչ բոլորն են երկար կյանք ունեցել: Իսկ մարդկային  ջերմ հարաբերությունների, ընդհանուր ուրախություններով, երբեմն էլ գժտություններով  լի կյանքի մասին «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը, ինչպես տեսնում ենք, ապրում է, և վստահ ենք՝ դեռ երկար կապրի: Սա ռեժիսոր Գենադի Մելքոնյանի՝ որպես ռեժիսոր  առաջին ինքնուրույն աշխատանքն է: Ֆիլմում Շուշանի դերակատարուհին՝ Թամար Հովհաննիսյանը, հիշում է իր և ռեժիսորի մի երկխոսություն, որը հատկապես տպավորվել է:

«Ես Գենադիին հարցրի՝ ինչի մասին է ֆիլմը, երևի՝ որ կյանքը կարճ է, կարիք չկա մանր-մունր պատճառներով կռվել, չնչին հոգսերով իրար մաշել, պետք է սիրել, իրար հետ լավ լինել: Լռեց-լռեց, ապա ժպտալով ասաց. «Իսկ եթե՝ հակառա՞կը. որ կյանքը հենց դա է՝ մանր-մունր վեճերով, թթի ծառի համար կռիվ տալով…Որ պետք է  կռվեն, որպեսզի հետո հաշտվեն…»,-պատմում է նա:

Դերասանուհին փաստում է,  որ Գենադի Մելքոնյանն իր հանդիպած ամենաինտելիգենտ մարդն է, հին երևանցին. «Ինձ  կինո տարել է  Գենադիի սուր աչքը.  դեռևս «Երկունք» ֆիլմում Արփենիկ Չարենցի դերի համար նա է առաջինն ինձ նկատել»,-ասում է Թամար Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իրեն՝ որպես դերասանուհի, նախևառաջ  ճանաչում են հենց «Թթենիով». «Երևի պատճառն այն է, որ այս ֆիլմը շատ են ցուցադրել…»,-նկատում է նա:

Դերասանուհին հիշում է, թե ինչ ջերմ մթնոլորտում էին անցնում ֆիլմի նկարահանման աշխատանքները. «Շատ հեշտ, արագ, մի բակում, մի տան մեջ նկարվեց «Թթենին», ի դեպ, այդ ծառը Երևանում է՝ Այգեստանի բակերից մեկում,-ասում է նա:

Ով տեսել է ֆիլմը, կհիշի, որ Թամար Հովհաննիսյանն այնտեղ  հղի կնոջ դեր էր խաղում, այնինչ, իրականում նա արդեն երկու տարեկան երեխա ուներ. «Հղի կնոջ փորն այնքան բնական էր ստացվել, որ տանտերը կարծում էր, թե ես իսկապես երեխայի եմ սպասում: Նաշատ հոգատար ու հարգալից էր իմ նկատմամբ: Մի օր, երբ հերթական նկարահանումից հետո գնում էինք տուն՝ նա ինձ տեսավ առանց փորի ու պարզապես սարսափեց, ասաց. «Վա´յ, ես  ձեր կինո կոչվածի ինչն եմ ասել…», մինչև հիմա հիշում եմ այդ պահը, բանից դուրս եկավ, որ այդքան ժամանակ իզուր էր հոգատար եղել»,-ծիծաղելով պատմում է դերասանուհին:

 
 
 
Ֆիլմում տիպական է Սամսոնի դերակատար Ռազմիկ Արոյանի խաղը:  Էմմա Մովսիսյանը՝ նրա նախկին կինը, հավաստիացնում է՝ ֆիլմում կերտած կերպարը՝ այդ ուժեղ, ուրիշի պատճառով տուժող, ասպետ տղամարդը հենց ինքն է՝ Ռազմիկ Արոյանը. «Նա կյանքում էլ հենց այդպիսին էր. ասպետ կար, ասպետ մնաց, ասպետ էլ մահացավ: Ռազմիկը  երկու անգամ բանտ է ընկել հենց այդ ասպետության, ուրիշին պաշտպանելու համար: Նա շատ մեծ էներգետիկա ուներ, որը փոխանցվում էր շրջապատին»,-պատմում է Է.Մովիսիյանը:

Վերջինիս խոսքով՝ ֆիլմում Սամոսանի երեխաների դերակատարներն այնքան են կապված եղել Ռազմիկ Արոյանի հետ, որ  դրսում տեսնելիս անգամ տարիներ անց «հայրիկ» են կանչել. «Նրանց իրական հայրն ասում էր. «Այ Ռազմիկ ջան, բա էսպես ո՞նց կլինի, ախր ամոթ է, մարդիկ ի՞նչ կմտածեն…»,-ծիծաղելով պատմում է տիկին Էմման:

Ով տեսել է «Թթենին», անկասկած կհիշի ամենափոքրիկ հերոսին՝ գանգրահեր ու խաժաչք տղային, ով գիշերանոթի վրայից վեր չէր կենում: Անցել է 35 տարի, իսկ Արթուր Աճեմյանը, թեև մշուշոտ,  բայց հիշում է, թե ինչպես ֆիլմի անձնակազմից մարդիկ եկան իրենց տուն ու իրեն տարան նկարահանման հրապարակ. «Դրանից առաջ քույրս մի ֆիլմում էր նկարահանվել, այդպիսով, անձնակազմը տեղյակ էր մեր մասին»,-ասում է նա:

Արթուրը նաև պատմում է, որ ինքը որոշ տհաճ խոսակցություններ է ունեցել ու անախորժ իրավիճակների մեջ է ընկել ֆիլմի պատճառով. «Երբեմն մարդիկ կատակում են այդ թեմայով, ու դա վերածվում է կռվի»,-ծիծաղելով նշում է նա:

Արթուրի խոսքով՝ «Թթենուց» հետո ինքը մի քանի տարի անց նկարահանվել է կարճ տևողությամբ փոքրիկ ֆիլմերում, և այդպիսով, այլևս երբեք կինոյի հետ առնչություն չի ունեցել. այժմ նա  աշխատում է  ԵՊՀ-ում, Ուսումնական գործընթացի վերահսկողության բաժնում:

«Թթենու» նկարիչ-դիմահարդարը՝ Նելլի Խաչատրյանը, նշում է, որ ֆիլմում ընդգրկված երեխաներն, այսօր, արդեն, մեծ մարդիկ են, ու, սովորաբար, իրենք են հիշում ու ճանաչում անձնակազմի անդամներին:

 
 

Կարդացեք նաև՝ «Մեր կինոն». «Հին օրերի երգը», որ արցունքներ կորզեց ռեժիսորից:

«Երեխաներն այնքան աշխույժ էին, ամեն առավոտ գալիս, բարձրանում էին թթի ծառը, նրանցից մեկն անգամ  ձեռքն էր կոտրել: Իմ աշխատանքի մեծ մասն անցնում էր այդ չարաճճիների վերքերն ու կապտուկները փակելով»,-պատմում է դիմահարդարը, ում համար «Թթենին» եղել է առաջին ֆիլմը, որի շրջանակներում ինքն աշխատել է:

Այգեստանի այդ թթենին, որի շուրջ ընթանում էին անչափ ջերմ մթնոլորտում անցկացվող նկարահանումները, միավորում էր ոչ միայն ֆիլմի հերոսներին, այլև՝ մարդը մարդուն: Եվ պատահական չէ, որ «Թթենու» գլխավոր հերոսը՝ Ռազմիկ Արոյանը, ֆիլմի մասին խոսելով՝ մի առիթով նշել է. «Ի՜նչ լավ օրեր էին... Մեկ ամիս տևեցին նկարահանումները, և կարծես մի ընտանիք լինեինք: «Թթենին» սկսվում ու ավարտվում է բարությամբ` մարդկանց ասելով` բարի´ եղեք միմյանց նկատմամբ. ապրե՛ք, էլի, թթի ծառը կա, միասին նստե՛ք, թո՛ւթ կերեք, ինչո՞ւ եք կռվում...»:

Հ.Գ.- 1979թ., ՀայֆիլմՄոսֆիլմ» կ/ս «Դեբյուտ» ս/մ հետ համատեղ, ըստ Զ. Խալափյանի համանուն պատմվածքի), 19 րոպե (527 մ), գուն., պրեմիերան` 03.05.1980թ.: Սց. հեղ. Է. Ակոպով, բեմ. ռեժ. Գ. Մելքոնյան, բեմ. օպեր. Մ. Վարդանով, բեմ. նկ. Գ. Թորոսյան, կոմպոզ. Ա. Բոյամյան, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, ռեժ. Լ. Դավթյան, զգ. նկ. Գ. Մանուկյան, նկ. դիմ. Ն. Խաչատրյան, ռեժ. աս. Ժ. Բարսոյան, մոնտ. Ս. Գաբրիելյան, խմբ. Վ. Մալիգին, Մ. Ստամբոլցյան, տն. Կ. Գալոյան: Դերերում. ՍամսոնՌ. Արոյան, ԳասպարԼ. Սարկիսով, ԱելիտաԷ. Պետրոսյան, ՇուշանԹ. Հովհաննիսյան, երեխաներ` Ն. Ալավերդյան, Մ. Պողոսյան, Ա. Ալավերդյան, Տ.Նուրբեկյանց, Բ. Անանյան, Ա. Աթաբեկյան, Ա. Աճեմյան, Ա. Հայրումյան:

Ֆիլմը հարեւանությամբ ապրող բազմազավակ երկու ընտանիքների մասին է, որոնց կապում, միաժամանակ եւ բաժանում է ընդհանուր ուրախությունների առիթ հանդիսացող մեծ թթենին:

Կարդացեք նաև՝ «Մեր կինոն». «Աշնան արև»՝ ֆիլմ, որ գժտեցրեց սցենարիստին ու ռեժիսորին, բայց ամուսնացրեց գլխավոր դերակատարին:

 

 

 

Հեղինակ ՝ Աննա Բաբաջանյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ