Ինչպե՞ս տնային պայմաններում պատրաստել աչքի կրեմ և ազատվել կնճիռներից

04 օգոստոս 2014 17:37
Ինչպե՞ս տնային պայմաններում պատրաստել աչքի կրեմ և ազատվել կնճիռներից


Աչքերի շուրջ մաշկը ամենազգայունն է՝ համեմատ ողջ դեմքի մաշկի հետ։ Աչքերի շուրջ կնճիռների առաջացումը կանխելու կամ արդեն իսկ առկա կնճիռների հարթեցման համար անհրաժեշտ է մշտապես խոնավեցնել մաշկը՝ աչքերի շուրջ մաշկի համար նախատեսված կրեմներով։

Աչքի կրեմը խոնավեցնում է մաշկը, նվազեցնում աչքերի շուրջ առաջացող մուգ շրջանակները և ձգում աչքերի հատվածի մաշկը։

Վաճառքում առկա են աչքերի համար նախատեսված տարատեսակ կրեմներ, որոնք բավական թանկ են և մի մասն անգամ պարունակում են ավելորդ քիմիական տարրեր։

Ներկայացնում ենք աչքերի համար նախատեսված կրեմ, որը շատ հեշտությամբ կարող եք պատրաստել տանը՝ իմանալով նաև, թե ինչ բաղադրություն ունի այն և ձեզ զերծ պահելով ավելորդ քիմիական տարրերի ազդեցությունից։

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է

1․Վիտամին E յուղ

2․կոկոսի մաքուր յուղ

3․ստերիլ տարրա։

Ինչպե՞ս պատրաստել․Կոկոսի յուղը սենյակային պայմաններում լինում է պինդ վիճակում։ Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ կոկոսի յուղը լցնել ստերիլ տարրայի մեջ և մի քանի վայրկյան դնել միկրոալիքային վառարանի մեջ, կամ հալեցնել՝ տարրան դնելով եռացրած ջրով լի մեկ այլ տարայի մեջ։

Կոկոսի յուղը հալեցնելուց հետո ավելացնել 8 դեղապատիճ (կապսուլա) վիտամին E-ի յուղը։ Վիտամին E-ն և կոկոսի յուղը լավ խառնել և դնել սառնարան, որպեսզի այն պնդանա։

Պնդանալուց հետո այլևս կարիք չկա այն սառնարանում պահել, քանի որ սառելուց հետո կրեմն այլևս չի հալվի։

Պատրաստված կրեմը քսել առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ, վերին և ստորին կոպերին։ Կրեմը կետիկներով քսեք կոպերին և ցուցամատով զգուշությամբ մերսեք՝ մինչև այն ներծծվի։

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ