Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա ծրագիրը կվերսկսվի սեպտեմբերից

07 հուլիս 2014 11:26
Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա ծրագիրը կվերսկսվի սեպտեմբերից

Հայաստանում 18-30 տարեկան երիտասարդների շրջանում տնտեսապես ոչ ակտիվ է 32.6 տոկոսը: Այսինքն՝ երիտասարդների մի զգալի հատվածը ոչնչով չի զբաղվում: Ի՞նչ խնդիրներ են ծառացած երիտասարդների առջև, դրանց լուծման ուղղությամբ պետությունն ի՞նչ քաղաքականություն է իրականացնում և ի՞նչ արդյունքների մասին կարելի է խոսել: Այս և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ:

-Պարոն Քարամյան, Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի տվյալներով երիտասարդների 32,6 տոկոսը ոչ ակտիվ է: Ինչի՞ մասին է խոսում այս ցուցանիշը:

-Նախ ասեմ, որ Հայաստանում բնակվում է մոտ 800 հազար երիտասարդ: Ցուցանիշը, որ ստացել ենք զեկույցի շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, բնականաբար մտահոգիչ է: Տնտեսական ակտիվության այդ ցուցանիշը պայմանավորված է  օբյեկտիվ պատճառներով, միջազգային տենդենցներով: Համեմատության համար ասեմ, որ տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների քանակը Ուկրաինայում կազմում է 51.2 տոկոս: Այսինքն՝ խնդիրը միայն տարբեր պետություններում է առկա: Եթե համեմատում ենք հետխորհրդային երկրների հետ,  տեսնում ենք, որ մեր ցուցանիշը միջին վիճակագրական տիրույթում է, բայց առանձին վերցրած, բնականաբար մեզ համար մտահոգիչ է:

-Իսկ որո՞նք են պատճառները:

-Պատճառները շատ տարբեր են և փոխկապակցված մեր հասարակության առջև ծառացած խնդիրների հետ: Դրանք են՝ աշխատատեղերի բացակայություն,  սպառման շուկայի խնդիր: Դրանք խնդիրներ են, որոնք միայն երիտասարդները չեն վերաբերում, ծառացած են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների առջև: Իսկ երիտասարդը չի կարող անմասն մնալ: Եթե երկրում կա գործազրկության բարձր մակարդակ, աշխատատեղերի ճգնաժամ, տնտեսական դանդաղ զարգացման տեմպ, բնականաբար դա ազդում է նաև երիտասարների գործունեութան վրա:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում  իրավիճակը մեղմելու ուղղությամբ:

-Մենք որոշակի անելիքներ ունենք երիտասարդներին տնտեսական ակտիվության մեջ ներգրավելու համար, մասնավորապես մեր նախարարության նախաձեռնությամբ կառավարությանն է ներկայացվել երիտասարդներին արտոնյալ պայմաններով բիզնես վարկ տրամադրելու որոշման նախագիծը: Այն առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կառավարության որոշման տեսք կստանա: Դա լրացուցիչ խթան է հանդիսանալու երիտասարդների տնտեսական ներգրավվածության մակարդակը բարձրացնելու գործում: Ինչպես գիտենք, խնդիրները սոցիալ- տնտեսական, կրթական, բնակարանային ապահովման բնույթի են: Սոցիալ տնտեսական խնդիրների շարքում բնականաբար զբաղվածության հարցն է, կրթականում մենք խնդիր ունենք որակյալ և ամենակարևորը մրցունակ կրթություն ապահովելու, որպեսզի բոլոր շահառուները ունենան շուկային համարժեք որակավորում և մրցունակ լինեն: Եվ երրորդը բնակարանային ապահովման խնդիրն է:

-Բնակարանային ապահովման ծրագիրն ի՞նչ փուլում է:

-Բնակարանային ծրագիրը լայն թափով ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ, եթե ոչ ամբողջ ծավալով, գոնե մասամբ մեղմել ենք առկա պահանջարկը: Հույս ունենք առաջիկա տարիներին այն ծավալուն կլինի և շատ ավելի մարդկանց կներգրավենք ծրագրի մեջ: Արդեն շահագործման ենք հանձնել համաբուհական շենքը, մեկ ամիս հետո կունենանք լրագրողների, սպորտսմենների, բժիշկներ, մանկավարժներ համար նախատեսված շենքի պաշտոնական բացումը, այս պահին հանձնման ընդունման արարողությունն է: Արդյունքում 338  երիտասարդ ընտանիք բնակարան է ձեռք բերելու: 2015 թվականի օգոստոսին կհանձնենք երիտասարդ մասնագետների՝ այն  է տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի աշխատակիցների համար նախատեսված շենքը: Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել, կարծում եմ գործընթացն առաջիկա 2 տարվա ընթացքում կշարունակվի:

-Նախատեսված էր մատչելի պայմաններով երիտասարդներին ավտոմեքենաների ձեռբերման հնարավորություն տալ: Այդ գործընթացն ի՞նչ փուլում է:

-Ծրագիրը շարունակվում է, պարզապես այս պահին մի փոքր դադար ենք վերցրել վերախմբագրման նպատակով: Նախատեսում ենք աշխատել մի շարք ավտոներկրող ընկերությունների հետ ի տարբերություն նախորդ շրջափուլի, երբ աշխատում էինք «Կիա մոթորս»-ի հետ: Ստացել ենք առաջարկներ, դրանք հիմա ամփոփվում ենք և մոտ ապագայում՝ սեպտեմբերից ծրագիրը կվերաբացվի:

-Իսկ երիտասարդների ակտիվ գործունեությունը ո՞ր ոլորտներում է առավել նկատելի:

- Ավելի շատ ներգրավված են հասարակական-քաղաքական գործընթացներում, այնուհետև մշակութային, հետո տնտեսական: Սովորաբար եվրոպական երկրներում պատկերը լինում է մշակութային, տնտեսական նոր վերջում հասարակական քաղաքական:

-Կարծիք կա, որ հիմնականում երիտասարդական միջոցառումներն առավել կենտրոնացված են Երևանում, իսկ մյուս մարզերն այդ տեսանկյունից պասիվ են: Մարզերում ակտիվություն ապահովելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

-Գիտեք, նման տպավորություն կա, բայց վերջին 2 տարում պատկերը փոխվել է: Մենք մեր գործունեության զգալի հատվածը տեղափոխում ենք մարզեր: Սկիզբ ենք դրել երիտասարդական մայրաքաղաք մրցույթին: 2014 թվականին երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել Սիսիանը, իսկ դա նշանակում է, որ հիմնական միջազգային, տեղական միջոցառումները կյանքի են կոչվում հենց Սիսիան քաղաքում: Նախարարության կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում էլ էապես բարձրանում է դրամաշնորհ ստանալու հավանականությունը, եթե ծրագիրն իրականացվում է Սիսիան քաղաքում: Ընդհանուր առմամբ երիտասարդական քաղաքականության ծանրությունը տեղափոխել ենք մարզեր:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ