Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է. Շառլ Լուի Մոնտեսքյո (ցիտատներ)

03 հուլիս 2014 19:03
Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է. Շառլ Լուի Մոնտեսքյո (ցիտատներ)

Շառլ Լուի դը Սեկոնդա, բարոն լա Բրեդ և դը Մոնտեսքյոն ծնվել է ծնվել է 1689 թ.-ի հունվարի 18-ին: Եղել է գրող, իրավագետ և փիլիսոփա: Համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ: Դը Մոնտեսքյոն սերում է ազնվական ընտանիքից: Ստացել է փայում կրթություն 1714 թ.-ին դարձել է Բորդոյի խորհրդարանի անդամ` երկու տարի անց` նախագահ: Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը: «Պարսկական նամակներում» նա խստորեն քննադատում է ֆեոդալական կարգերը, տիրող անարդարությունները, որը բնականաբար դարձավ խոշոր իրադարձություն ֆրանսիական հասարակական-քաղաքական կյանքում։ Շառլ Լուի Մոնտեսքյոն մահացել է 1755 թ.-ի փետրվարի 10-ին:

 

1. Չկա ավելի վրդովեցնող բան, քան տեսնել, թե ինչպես է հաջող ասված խոսքը մահանում այն հիմարի ականջում, ում այն ասել ես:

 

2. Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է:

 

3. Ես դեմ չեմ ծիծաղել ինձ հանդիպող մարդկանց վրա` ենթադրելով, որ ցանկության դեպքում նրանք էլ ինձ վրա կարող են ծիծաղել:

 

4. Օրենքները սարդոստայն են. մեծ ճանճերը կարողանում են այն ճեղքելով անցնել, իսկ մանրերը` խրվում են:

 

5. Կարդալ սիրել նշանակում է ձանձրույթի ժամերը, որոնք կյանքում անխուսափելի են, փոխել մեծ բավականության ժամերի հետ:

 

6. Ֆինանսիստները երկիրը պահում են ճիշտ այնպես, ինչպես պարանն է պահում կախվածին:

 

7. Մարդկանց ճնշող մեծամասնությունն ավելի շուտ ունակ է մեծ, քան բարի գործերի:

 

8. Անձի ազատությունը և քաղաքացու ազատությունը ոչ միշտ են համընկնում:

 

9. Կնոջ կյանքում կա երեք շրջան. առաջինում նրանք ազդում են հոր նյարդերի վրա, երկրորդում` ամուսնու, երրորդում` փեսայի:

 

10. Մեզ երջանիկ դարձնող բաների մեծ մասը ողջամիտ չեն:

 

11. Ինձ մեծապես վնասում է այն, որ շատ եմ թերագնահատում նրանց, ում չեմ հարգում:

 

12. Բարեպաշտությունն այնպիսի արդարացումներ է գտնում վատ արարքներին, որ հասարակ պարկեշտ մարդը չէր կարող գտնել:

 

13. Մեծ գործեր անելու համար անհրաժեշտ չէ մեծագույն հանճար լինել, անհրաժեշտ չէ մարդկանցից վեր լինել, անհրաժեշտ է նրանց հետ լինել:

 

14. Պետք է շատ սովորել` գոնե մի չնչին բան իմանալու համար:

 

15. Պարապ մարդիկ միշտ մեծ շատախոսներ են: Որքան քիչ ես մտածում, այնքան շատ ես խոսում:

 

16. Անբախտ է մարդկանց ճակատագիրը: Հենց խելքը հասնում է իր հասունությանը, մարմինը սկսում է թուլանալ:

 

17. Օրենքների խստությունը խանգարում է դրանց կատարմանը:

 

18. Ծաղրը խոսք է` հոգուտ քո ուղեղի և ընդդեմ քո սրտի:

 

19. Հմայքն ավելի շատ խելքի, քան դեմքի մեջ է, քանի որ դեմքի գեղեցկությունը բացահայտվում է միանգամից և ոչ մի անակնկալ չի թաքցնում, իսկ խելքը բացվահայտվում է աստիաճանաբար` այն ժամանակ, երբ մարդ ինքն է ուզում, և այն չափով, որքան ինքն է ուզում:

 

20. Բոլոր տղամարդիկ տգեղ են:

 

21. Կանայք գեղեցիկ լինելու ընդամենը մեկ հնարավորություն ունեն, սակայն գրավիչ լինելու հարյուր հազար հնարավորություն կա:

 

22. Ես միշտ նկատել են, որ այս աշխարհում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հիմար տեսք ունենալ և խելացի լինել:

 

23. Եթե եռանկյունիներն իրենց համար աստված ստեղծեին, այն երեք կողմ կունենար:

 

24. Ժողովրդավարության սկզբունքը քայքայվում է ոչ միայն այն ժամանակ, երբ վերանում է հավասարության ոգին, այլև այն ժամանակ, երբ հավասարության հոգին հասնում է ծայրահեղության, և յուրաքանչյուրը ցանկանում է հավասար լինել նրան, ում ինքն ընտրել է որպես ղեկավար:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ