«Նա և նրա» գրքից ստացված հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով

29 ապրիլ 2014 13:50
«Նա և նրա» գրքից ստացված հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով

Ի՞նչ խնդիրներն ունեն այսօր գրողները, ի՞նչ են ներկայացնում ընթերցողներին, ինչպիսի՞ն է ընթերցող-գիրք կապը, որքանո՞վ  է մեր օրերում գրքի արժեքը գնահատված: Այս և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ: Ի դեպ, նա օրերս հրատարակել է իր նոր գիրքը, որ կոչվում է «Նա և նրա»:

-Հասարակության շրջանում կա կարծիք, ըստ որի, մարդիկ հեռացել են գրքից: Ձեր կարծիքով ո՞րն  է պատճառը:

-Խորհրդային տարիներին հանգստանալու, առօրյայից կտրվելու, զբաղվելու համար ժամանակ էին հատկացնում գրքին, այսօր գիրք կարդալուն հատկացվում է օրվա չնչին հատվածը: Պատճառները շատ են, նախ ժամանակի սղությունը, մարդիկ աշխատում են ծանրաբեռնված, վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Հոգսերը շատ են, ժամանակ չի մնում դրա համար: Դրանից բացի, իրենց ազդեցությունն են թողել տեղեկատվական տեխնոլոգիաները: Մի ծանոթ աղջիկ կար,16 տարեկան, ես նրան փորձում էի բացատրել գրքի արժեքը, որ նա գիրք կարդա: Իսկ ինքն ինձ ասաց, ինչու ես պետք է օրերով գիրք կարդամ, եթե այդ գրքի ֆիլմը կարող եմ դիտել ժամ ու կեսում և ամբողջ իմաստը հասկանալ: Կարծես, ավելի շատ պարզունակ է դարձել գրքից տեղեկատվություն վերցնելը:

-Այսինքն, գրքի արժեքն իրապես չի՞ գնահատվում կամ տեխնոլոգիանե՞րն են փորձում փոխարինել:

-Իրական գրքասերի համար գիրքն իր արժեքը միշտ ունենում է: Բայց, որ ընդհանուր հասարակությունն ես դիտարկում, տեսնում ես, որ այլ պատկեր է: Մի հետաքրքիր միտում է նկատվում: Մարդը կարող է իր ընկերների հետ մի սրճարանում ամենաքիչը 3 հազար դրամ գումար վճարել, բայց  գրախանութից  չգնել 1000 դրամանոց գիրք, որը կարող  է իր կյանքի համար ավելի օգտակար լինել, քան, ասենք, այդ խմած մեկ բաժակ սուրճը :

-Այ, խորհրդային տարիներին, մեր ծնողները ժամերով հերթ էին կանգնում գիրք ձեռքբերելու համար, այսօր ի՞նչ փոխվեց կամ ի՞նչը փոխեց:

-Խորհրդային տարիներին մարդիկ հեռուստատեսությունից չէին ստանում ցանկալի ինֆորմացիան: Գիրքն էր այդ աղբյուրը: Այսօր հասարակությունն ավելի շատ տեղ է տալիս վիզուալին: Որպես օրինակ, վերցնենք մուլտֆիլմը: Խորհրդային տարիներին ստեղծված արտադրանքի բովանդակությունն էր կարևոր, այսօր մուլտֆիլմը դարձել է ավելի գունեղ, լավ ձևավորված, բայց տուժել է  բովանդակությունը: Մարդկանց այսօր տեսողականն է գրավում, նրանց տեսողականի վրա են ազդում: Հասարակությունն էլ թեթև է նայում ամեն ինչին, խորանալու ցանկություն էլ չունի:

-Իսկ, միգուցե, ժամանակին համահունչ, նոր  սերնդի մտածելակերպին համարժեք գրականություն չկա:

-Չէի ասի, համամիտ չեմ: Կարդալ ցանկացողի համար միշտ էլ գիրք կգտնվի: Թող կարդան Պաուլո Կուելո, Գարսիա Մարկես, Քամյու: Որ ասես առաջարկ չկա, ճիշտ չէ:

-Դուք օրինակ ներկայացրեցիք արտասահմանցի գրողներին, մեր օրերի հայ գրողներն ինչ են առաջարկում:

-Գռեհիկությունից սկսած, մինչև չափած-ձևած խոսք: Կան, լավ ստեղծագործություններ, առաջարկվում են, ընտրության հնարավորություն տեսնում եմ, պարզապես խորհրդային տարիների այդ բումը չկա: Հետաքրքիրը գիտեք որն է, մեզ մոտ գրաքննության մակարդակը զրոյի է հասցված, կա խոսքի ազատություն, բայց այդ բումը չկա:

-Խոսենք քո նոր գրքի մասին, որը կոչվում է «Նա և նրա»: Ի՞նչ ես փորձել քո ընթերցողին հասցնել:

-Դերանունը և դրա հոլովումը դարձավ գրքի վերնագիր: Գիրքը նվիրվում է նրանց, ովքեր մեզ համար դարձել են անանուն: Լինում է, երբ չենք ուզում  նրանց անունը հիշել, սակայն միշտ նրանց հիշում ենք որպես նա: Առաջին գրքիս միջոցով ընթերցողներին իմ բանաստեղծություններն եմ ներկայացրել, երկրորդում անցում կատարեցի արձակի: Սկզբում բանաստեղծություն էի գրում, հետո հասկացա, որ ասելիքս շատ է և չեմ կարողանում հանգավորեմ, պահ  է լինում պոռթկում ես ու էլ չես նայում քանի տող ես գրել, ուզում ես ազատ լինել: Գիրքը տպագրվել  է հովանավորությամբ, աջակցել են իմ ընկերները, ծանոթները, պարզապես անծանոթ մարդիկ:  Գալիս է մի պահ, երբ քեզ ծանոթ մարդիկ դառնում են անծանոթներ և հակառակը, բոլորովին անծանոթ մարդիկ դառնում են ծանոթներ: Այս գիրքը հրատարակելիս ես դա զգացի: Ի դեպ, գրքից ստացված հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

-Իսկ ստեղծագործելիս ի՞նչն է քեզ ոգեշնչում:

-Ամենատարբեր երևույթները, իրավիճակները ինձ կարող են ոգեշնչել, լինի լավ, թե վատ: Բայց պետք է ասեմ, որ ամենաշատը ինձ ոգեշնչում է լռությունը:

-Կարծում եմ շարունակում ես ստեղծագործել, սպասե՞նք քո նոր ստեղծագործություններին:

-Այո, անպայման, սպասեք: Երկու նոր նախագիծ առաջիկայի համար նախատեսում եմ:

Հեղինակ Աննա Գզիրյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ