«Հուզմունքս այնքան մեծ է, որ խոսքեր չեմ գտնում». «Պրեմիերա-2»-ի հաղթողը Լենա Ղազարյանն է (լուսանկարներ, տեսանյութ)

20 ապրիլ 2014 11:01
«Հուզմունքս այնքան մեծ է, որ խոսքեր չեմ գտնում». «Պրեմիերա-2»-ի հաղթողը Լենա Ղազարյանն է (լուսանկարներ, տեսանյութ)

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ամփոփվեց  «Պրեմիերա» երաժշտական  նախագծի երկրորդ եթերաշրջանի արդյունքները: Արդեն պարզ դարձավ, թե  sms-քվեարկության արդյունքում 6 մասնակիցներից՝ Սուրեն Առուստամյանից, Արթուր Ալեքից, Արմեն Եդիգարյանից, Լենա Ղազարյանից, Նարեկ Մակարյանից և Սուսաննա Պետրոսյանից ում երգն է հավաքել ամենաշատ ձայները, եւ ով է  դարձել հաղթող: Բայց, մինչև վերջինիս անունը հայտարարելը,  նախ ներկայացվեցին  «Ռադիո Վանի», «Հանրայի ռադիոյի» ունկնդիրների և Lime TV-ի հեռուստադիտողների քվեարկության արդյունքները:

Այսպիսով, «Ռադիո Վանի» լսարանի կարծիքով` երրորդ հորիզոնականում է Արմեն Եդիգարյանի «Քեզնով հարբած» երգը (խոսք եւ երաժշտություն` Սամվել Ծովակի), երկրորդում Լենա Ղազարյանի «Փակուղի»-ն է (խոսք եւ երաժշտություն՝ Տիգրան Աթայանի), և վերջապես առաջին  հորիզոնականում Սուսաննա Պետրոսյանի  «Գիտե´ս, ես կգամ» երգն է(երաժշտությունը՝ Լիանա Թորոսյանի, խոսքերը՝ Սերոժ Սարգսյանի):

Այլ էր «Հանրային ռադիոյի» ունկնդիրների ընտրությունը: Նրանց քվեարկության արդյունքում երրորդ հորիզոնականում հայտնվել էին  միաժամանակ երկու մասնակից՝  Արթուր Ալեքը՝ իր «Դու կաս» երգով (երաժշտությունը՝ Գևորգ Բարսամյանի, խոսքերը՝ Էլիտա Հարությունյանի) և Լենա Ղազարյանը: Հանրայինի լսարանի կարծիքով երկրորդ տեղում Սուրեն Առուստամյանի «Հայրենիք»-ն է (Խոսք եւ երաժշտություն՝ Սամվել ծովակի) իսկ ահա առաջինում Նարեկ Մակարյանի «Կարոտ»-ն է (խոսք եւ երաժշտություն Աննա Գզրարյան):

«Lime TV»-ի հեռուստադիտողների կարծիքով` երրորդ հորիզոնականում Արթուր Ալեքն է, երկրորդում՝ Լենա Ղազարյանը, իսկ ահա առաջինում՝ Սուսաննա Պետրոսյանը:

Սակայն մասնակցի համար  մի բան է գրավել ունկնդրին, մեկ այլ բան՝ ստիպել նրան քվեարկել իր օգտին: Այսպիսով, «Շանթ» հեռուստաընկերության sms քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ ստացած երկու մասնակիցներն էլ պրոդյուսեր Անդրեի թիմից էին, ընդ որում,  երկուսն էլ՝ իգական սեռի ներկայացուցիչ: Սուսաննա Պետրոսյան, թե՞ Լենա Ղազարյան. երկար ժամանակ պահանջվեց, մինչև  որ հաղորդավար Ավետ Բարսեղյանը հայտարարեց  «Պրեմիերա» երաժշտական  նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողի անունը՝ Լենա Ղազարյան:  Այսպիսով, նախագծի շրջանակներում ներկայացված երգերից  ամենաշատ ձայները հավաքեց «Փակուղի»  երգը:

«Երբ  արտիստն ի սրտե է կատարում երգը, հաղթանակն ապահովված է, իմ փորձից եմ ասում: Մինչ «Պրեմիերան» ես մասնակցել եմ եւս երկու մրցույթների, երրորդ արդեն ինձ հաղթանակ բերեց, հուզմունքս այնքան մեծ է, որ խոսքեր չեմ գտնում: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ նման ձայն է շնորհել, որ ես հիմա այստեղ եմ: Ասեմ, որ այսօր շատ հիվանդ եմ, ձայնս կտրված է, հազիվ երգեցի, բայց այդ հանգամանքը խոչընդոտ չհանդիսացավ, որ ելույթի ժամանակ բացվեի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում քվեարկության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո իր ուրախությամբ կիսվեց օրվա հերոսուհին՝ Լենա Ղազարյանը:

Վերջինիս  ղեկավար-պրոդյուսերը՝ Անդրեն, մեզ հետ զրույցում  խոստովանեց, որ այսօր հաղթող դարձավ նախագծի իր ամենասիրելի երգը:

«Թերևս, հաղթեցին զգացմունքները և  Լենայի հզոր կատարումը: Իհարկե, հաջողված էր նաև երգը, երբ ես այն առաջին անգամ լսեցի, ասացի, որ մեռոնի նման մի բան դիպավ հոգուս ու սրտիս»,-նշեց Անդրեն՝ հավելելով, որ իր համար ֆավորիտ երգ է եղել նաև Սուրեն Առուստամյանի «Հայրենիքը»:

Պակաս ոգևորված չէր նաև հաղթող երգի՝ «Փակուղու» երաժշտության եւ խոսքերի հեղինակը՝ Տիգրան Աթայանը. «Երգը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ՝ շատ պատահական կերպով. այդ պահին ես մեքենա էի վարում: Ասեմ, որ այսօր ես առանձնահատուկ ուրախ եմ, քանի որ իմ երգը սկզբում մասնակիցներից ոչ ոք չէր ընտրել, հետո Լենան մնացել էր առանց երգի ու «Փակուղին» բաժին ընկավ հենց նրան, դե հիմա պատկերացրեք, թե կոնկրետ ինձ համար որքան կարևոր էր այս երգի հաղթանակը»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ երգի հեղինակը:

Life.panorama.am-ը զրուցեց նաև նախագծի երկրորդ  պրոդյուսերի՝ Գիսանե Պալյանի հետ՝ իմանալու նաև նրա կարծիքը՝ հաղթած երգի մասին. «Ճիշտն ասած՝ ինձ համար առաջին հորիզոնականում Սուրեն Առուստամյանի «Հայրենիք» երգն է. դա մի ստեղծագործություն է, որը կապրի նաև ժամանկից դուրս: Առանձնահատուկ են թե´մեղեդու հայկական երանգները, թե´ թեման ու հայրենիքի մասին  ոչ ստանդարտ խոսքը:  Իհարկե, «Փակուղի» երգը ևս ինձ դուր է գալիս, իդեպ, դրա գործիքավորումն արել ենք ես եւ ամուսինս: Այն  ունի փիլիսոփայություն, կարծում եմ՝  «Փակուղին» մարդու ներքին ազատության  ոչ ստանդարտ արտացոլումն է»,-ընդգծեց Գիսանեն:

Մենք խոսեցինք նաև եզրափակիչ անցած մասնակիցներից երկրորդի՝ Սուսաննա Պետրոսյանի հետ, ով նշեց, որ այդտեղ  հայտնվելն իր համար սպասելի էր.

«Համացանցում երգիս շուրջ ստեղծված հաճելի աժիոտաժը, այն  ջերմ խոսքերով լեցուն նամակները, որ ես ստանում էի, ստիպեցին ինձ, որ ես հավատամ իմ՝ եզրափակչում հայտնվելուն: Պետք է փաստեմ, որ երգն իսկապես սիրվեց. դրանում իր մեծ լուման ունի գործիքավորող Նիկ Եգիբյանը: Իսկ Լենայի համար շատ ուրախ եմ,  «Փակուղի» երգը շատ գեղեցիկ է եւ հուզիչ, գիտեմ, թե որքան կարևոր էր նրա համար այս հաղթանակը, ինքը շատ էր ուզում  հաղթել»,-ասաց Սուսաննան:

«Պրեմիերա-2»-ի մասնակիցներից Նարեկ Մակարյանն ու Արթուր Ալեքը մեզ հետ զրույցում խոսեցին մրցույթի իրենց ձեռքբերումներից. «Իմ կարևորագույն ձեռքբերումը «Կարոտ»  երգն էր, և, իհարկե,  ընկերները,  ինչու ոչ՝ նախագիծը նպաստեց նաև իմ  փիարին, շատ եմ գնահատում նաև Հանրայինի լսարանի մրցանակը»,-նշեց Նարեկը:

«Նախագծից ինձ հետ տանում եմ լավ երգ, լավ հիշողություններ, ուրախ եմ, որ առիթ ունեցա շփվել  որակյալ երաժիշտների հետ, ձեռք բերեցի լավ ընկերներ»,-իր հերթին ասաց Արթուր Ալեքը:

Իր ընկերներին  ոգևորելու էր եկել նաև  «X - Factor»  նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ կիրակոսյանը, ով Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ ինքը հենց սկզբից հավանել է Նարեկի եւ Լենայի երգերը. «Ինձ շատ է դուր եկել նաև Սուրենի երգը, բայց,  ծանոթ լինելով այսօրվա  երաժշտական աժիոտաժներին, ելնելով այն հանգամանքից, թե որ   երգը հաղթեց «Պրեմիերայի» առաջին եթերաշրջանին, արդեն  սպասում էի, որ այս անգամ  կհաղթեր Լենայի երգը»,-ընդգծեց Վրեժը:

Հիշեցնենք, որ  Լենա Ղազարյանի «Փակուղի» երգի հիման վրա «Շանթ»-ը կնկարահանի տեսահոլովակ:   

Հեղինակ Աննա Բաբաջանյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ