Հայկոն, Դեր Հովան և այլոք՝ Not Alone երգի մասին

15 մարտ 2014 15:37
Հայկոն, Դեր Հովան և այլոք՝  Not Alone երգի մասին

Երեկ հանրությանը հայտնի դարձավ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող երգը: Եվ այսպես, Արամ MP3-ը կկատարի «Not Alone» երգը։ Երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը` Vitamin club-ից, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, տեսահոլովակը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը։

Երգը հանրությանը ներկայացնելուց վայրկյաններ անց այն բուռն քննարկումների առիթ տվեց Youtube-ում, Facebook-ում և այլ սոցցանցերում: Ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում երգի, դրա գործիքավորման, տեսահոլովակի վերաբերյալ, քննարկում էին՝ որքանով է «Not Alone»-ը եվրատեսիլյան երգ և այլն: Պետք է նկատել, որ կարծիքների մեծ մասը դրական էին, այնուամենայնիվ, որոշները ունեին իրենց բացասական նկատառումները:

Life.panorama.am-ը զրուցել է հայ հայտնիներից ոմանց հետ և պարզել նրանց կարծիքը «Not Alone»-ի վերաբերյալ:
 

Հայկո

«Այս տարի մենք շատ ճաշակով երգ ենք ներկայացնում «Եվրատեսիլին», ասեմ, որ այն ինձ շատ է դուր եկել: Բացի այն, որ ներկայացվում է գեղեցիկ սիրո պատմություն, նաև երգն իր մեջ ունի մեծ էներգետիկա: Շատ ուրախ եմ, որ տեսահոլովակի վրա աշխատել է իմ մտերիմ ընկերը՝ Գրիգոր Գասպարյանը, և նման արդյունք է ստացել: Այս եվրատեսիլյան տարին շատ լավն է լինելու, քանի որ մասնակցում են լավ արստիստներ, ներկայացնում են գեղեցիկ երգեր, որոնց կողքին իր յուրահատկությամբ աչքի է ընկնում է «Not Alone»-ը»:

 

Հասմիկ Կարապետյան

«Ասեմ, որ առաջին իսկ հնչյուններից երգը շատ է դուրս եկել: Չեմ թաքցնի, որ ես Արամից ակնկալում էի լսել ավելի ռիթմիկ երգ և անակնկալի եկա, երբ լսեցի այդ պարզ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր, մեղեդային «Not Alone»-ը: Հպարտ եմ, որ երգի հեղինակը հենց ինքն է: Արդյունքում ստացվել է ազդեցիկ, հուզիչ երգ, որը պարունակում է շատ կարևոր մեսիջ»:

 

ԴերՀովա

<Ճիշտն ասած, է «Not Alone»-ը ես ավելի շուտ էի լսել. դեռ մի քանի ամիս առաջ Արամն ինձ ծանոթացրեց երգին, որն ինձ շատ դուր եկավ: Զարմացա, որ դանդաղ երգ է ընտրել. մենք իրեն սովոր ենք տեսնել մի քիչ ավելի խենթ, աշխույժ կերպարում: Ինչ վերաբերում է գործիքավորմանը, նկատեցի, որ սկիզբը շատ լավ էր արված, իսկ ահա երբ երգի զարգացումը եղավ, որոշ էժան հնարքներ նկատեցի, որոնք ես նրանց փոխարեն կփոխեի: Այս մասին ես Արամին էլ եմ ասել, հուսով եմ՝ կփոխեն: Շատ դուրս եկավ նաև նվագախմբի առկայությունը: Ասեմ, որ ես հասցրել եմ լսել մրցույթին մասնակից այլ երկրների ներկայացուցիչների երգերը և պետք է ասեմ, որ մեր «Not Alone»-ը անհամեմատ ուժեղ է>:

 

Գոռ Սուջյան

«Իմ կարծիքը միանշանակ շատ դրական է: Շատ հավանել եմ երգը, թե´ երաժշտությունն ու տեքստը, թե´ գործիքավորումը: Վստահ եմ, որ այն կընդունվի Եվրոպայի կողմից և, բնականաբար, դրական արձագանք կգտնի»:

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: 

 

 

Հեղինակ Աննա Բաբաջանյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ