Այսօր Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան օրն է

13 փետրվար 2014 13:09
Այսօր Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան օրն է

Ծնվել է 1965թ. փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ողջ գերդաստանը (ընդհանուր թվով` 27 ընտանիք), տեղափոխվել էր Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի մի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը, իսկ մյուս պապը, մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։

Խիզախությունն ու արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվում էր բռնցքամարտով նախ Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև` Դինամո մարզական ընկերությունում: Ստացել է սպորտի վարպետի կոչում, բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող։

1984թ. մեկնում է ծառայության խորհրդային բանակ, որտեղ ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան շարժմանը։ Արայիկը իր մարտական մկրտությունը ստացել էր Սովետաշենում, իսկ Բագրատը հիմնականում զբաղված էր հայկական ֆիդայական խմբերի համար զենք հայթայթելով։

1990թ. ապրիլին Արայիկն իր ընկերների հետ միասին տիրանում է Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն են սկսում և շրջափակում են Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվում են Խուստուփի ծերպերում: Գագիկը շտապ օգնության մեքենայով ներխուժում է շրջան, շրջափակումից ազատում եղբորը, ընկերներին և զենքը։

Գագիկն ու իր եղբայրներըը մասնակցում են հայ-ադրբեջանական ճակատում ընթացող պարտիզանական պատերազմին։ 1992թ. Գագիկն ընդգրկվում է «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում, մասնակցում Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը: Մասնակցում է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհին, Ղուբաթլի և Ֆիզուլիի (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մոտ մղված մարտերին, հասնում մինչև Քարվաճառ։
Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսությանը, որի համար էլ ստանում է «Հեթանոս» մականունը։

1994թ. փետրվարի 13-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը տուն է գնում։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը, սակայն չի կարողանում հեռու մնալ մարտական գործողություններից և հաջորդ օրն իսկ վերադառնում է ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի լեռնանցքի դիրքերից մեկը:

1994թ. մարտի 13-ին ադրբեջանցիները զանգվածային գրոհ են սկսում, սակայն չեն կարողանում ճեղքել պաշտպանությունը և ծանր կորուստներ կրելով՝ մարտի 14-ի առավոտյան հետ են քաշվում։
Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիները նոր հարձակում են նախաձեռնում։ Թեժ կռիվներում նրանց հաջողվում է գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Հեթանոս Գագոն` վիրավոր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայում է իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեն շրջափակումից, իսկ ինքը` վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում են, սակայն Գագոն շարունակում է պաշտպանվել: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ է անցնում՝ ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Չդիմանալով թշնամին դադար է առնում։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում է մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները գործի են դնում իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվում է ու թողնում գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկում է նրան հանձնվել։ Գագիկը շարունակում է կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Ուժասպառ ընկնում է, և դիմադրությունը դադարում է։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցում են խրամատներին։ Չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Հակառակորդի հրամանատարը որոշում է տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջում է ընկած Գագոյին։ Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացում է աչքերը և քաշում նռնակի օղը։ Հեթանոս Գագոն զոհվում է` իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ են գրավում երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած գտնում են նաև Գագիկին։ Հարգելով Գագոյի խիզախությունը` թշնամին նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

1995թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

1999թ. Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Գագիկ Ստեփանյանի անվան:

Աղբյուր Facebook

Հեղինակ Անմահ Հերոսներ


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ