«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻ» ծննդյան օրն է

20 հունվար 2014 10:54
«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻ» ծննդյան օրն է

1919 թ. հունվարի 20-ին Երևանում` Վանից գաղթած և Երևանում ընտանիք կազմած տարագիրների հարկի տակ ծնվել է բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր   գործիչ Սիլվա Կապուտիկյանը:

Այս տարվա ընթացքում՝ նվիրված բանաստեղծուհու 95-ամյակին,  կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ. բանաստեղծությունների ընթերցումներ, բաց դասեր, ֆիլմերի և հեռուստահաղորդումների ցուցադրություններ, հրատարակչական աշխատանքներ, շնորհանդեսներ:

Այսօր ժամը 12.30-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին կայցելեն արվեստագետներ, մտավորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: Տեղի կունենան նաև ընթերցումներ Կապուտիկյանի ստեղծագործություններից: Այնուհետև Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի կունենա «Կապուտիկյանը մեզ հետ է» խորագրով հուշ երեկո:

«Շատ սիրելի Սիլվա, Ժողովուրդը գիտի, թե ում է մեծարում, ում է հարգում ու սիրում` անկախ տարիքից: Նա իր զավակներին գնահատում է նրանց գործով: Մանավանդ մենք մեր ակադեմիայում, խորապես գիտակցում ենք Ձեր մեծ ավանդը հայ բանաստեղծության գանձարանում և Ձեր դերը հասարակական կյանքում: Ակադեմիայի և հենց իմ անունից Ձեզ եմ հղում մեր ամենաջերմ, անկեղծ շնորհավորանքները: Մեր գլխից միշտ անպակաս լինեք»,- բանաստեղծուհու մասին ասել է Վիկտոր Համբարձումյանը (1994 թ. հունվար):

«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻՆ. Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու, Սիլվա Կապուտիկյան` երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով, Սիլվա Կապուտիկյան` Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով. Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից»,- Ս. Կապուտիկյանի մասին ասել է Կաթողիկոս Ամենայն Հայոց Վազգեն Առաջինը (1994 թ. 20 հունվարի):

«Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը»,- ասել է Համո Սահյանը:

1933 թ. դեկտեմբերի 24-ին «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել Ս. Կապուտիկյանի առաջին բանաստեղծությունը`«Պատասխան Թումանյանին» վերնագրով: 1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-50 թթ. սովորել է Մոսկվայում, ավարտել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացը: 1941 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ էր: 1948 թ. ընդունվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերը: 1945 թ. լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների 1-ին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952 թ. «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թ.` ՀԽՍՀ պետական մրցանակներին, նույն թվականին ստացել նաև իտալական «Նոսիդիե» կոչվող գրական մրցանակը:

1998 թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով,

Ս. Կապուտիկյանը մահացել է 2006 թ. օգոստոսի 25-ին:

«Մինչև վերջին պահը նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն, մնացածը, փառքի ընձեռած հնարավորություններից օգտվելով` ծախսեց ուրիշների համար, ծառայեց իր ժողովրդին և երկրին: Ահա այսպես նա «շահագործեցե իրեն: … Սիլվա Կապուտիկյանը նախ և առաջ հրաշալի բանաստեղծ էր, չմոռանանք, որ քաղաքացիական իր արու կեցվածքը «թույլատրվածե էր նրա տաղանդի շնորհիվ և միայն տաղանդի: Ինձ հարազատ է հատկապես նրա նուրբ քնարերգությունը, նրա ես-ի պատմությունը, թեև մենք-ի մեջ էլ հրաշալի ու շիկացած շատ էջեր կան»,- ասել է Պերճ Զեյթունցյանը (2006 թ.):

 

 

 

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ