Հաճոյապաշտությունը հին հունական փիլիսոփայության մեջ

19 նոյեմբեր 2013 00:42
Հաճոյապաշտությունը հին հունական փիլիսոփայության մեջ

 

Հայտնի է, որ հելլենիստական շրջանի հունական փիլիսոփայության ազդեցիկ ուղղությունների շարքում (սկեպտիցիզմ, ստոիցիզմ) ուրույն տեղ է զբաղեցրել էպիկուրականությունը, որի հիմնադիրն էր հայտնի մտածող Էպիկուրը: Այս ուղղություններից յուրաքանչյուրը հաճախ ներկայացվում է իրենց բնորոշող նշանաբաններով.

1. Սկեպտիցիզմ – Չգիտեմ, հետևաբար ձեռնպահ եմ մնում, կամ ապրում եմ այնպես, ինչպես ստացվում է 

2. Ստոիցիզմ – Գիտեմ, հետևաբար ենթարկվում եմ

3. Էպիկուրիզմ – Գիտեմ, հետևաբար խուսափում եմ:

 

Նշված ուղղություններից թերևս էպիկուրականությունն է, որ ինչպես հելլենիստական շրջանում, այնպես էլ միջնադարում արժանացել է խիստ քննադատության: Ավելին, էպիկուրականությունը այսօր էլ քննադատների պակաս չի զգում, ինչը, համոզված ենք, հիմնականում հետևանք է այս ուղղության բարձրաձայնած գաղափարների սխալ հասկացման: Բանն այն է, որ Էպիկուրի բարոյագիտությունն ունի հեդոնիստական կամ հաճոյապաշտական բնույթ, հույն մտածողը հաճույքը համարում է բարձրագույն բարիք (Էպիկուրի հիմնադրած և «Էպիկուրի այգի» կոչվող փիլիսոփայական դպրոցի դարպասներին գրված էր. «Անցո'րդ, այստեղ դու քեզ լավ կզաս: Այստեղ  է բարձրագույն բարիքը` հաճույքը»): Իրողություն, որը հասկանալի է դարձնում այն, թե ինչու միջնադարում, կրոնական գաղափարախոսության դոմինանտության շրջանում էպիկուրականը դիտվում էր անառակաբարո, անժուժկալ, որովայնամոլ, խոզաբարո էակ: Այսինքն՝ էպիկուրական հաճոյապաշտությունը նաև միջնադարում համարվում էր անառակաբարոյություն:

Հարկ է փաստել, որ Էպիկուրին հասցեագրված մեղադրանքներն արդարացի չեն, քանզի մարդիկ առանց ծանոթանալու հաճույքի էպիկուրյան ըմբռնմանը՝ սեփական ըմբռնումն են պարտադրել հույն մտածողին: «Երբ ասում ենք, որ հաճույքը վերջնական նպատակ է, - «Նամակ Մենեքեյին» գործում գրում է Էպիկուրը, - մենք նկատի չունենք անբարոյականների և զգայական վայելքներ հանդիսացող հաճույքները, ինչպես որոշները մտածում են, ովքեր չգիտեն, չեն համաձայնում, սխալ են հասկանում, այլ նկատի ունենք ազատությունը մարմնական տառապանքներից և հոգեկան տագնապներից»: Հասկանալի է, որ հաճույքի այսօրինակ ըմբռնման տակ հանգիստ կարող էին ստորագրել նաև միջնադարյան հոգևորականաց դասի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանք, ովքեր մարդու բարոյական կատարելագործման գործի ջատագովներ էին: Ավելին, հույն մտածողի համար ակնածանքի առարկա էր իմաստունի կերպարը, ով ապրում էր սակավապետի կյանքով կամ նվազագույն պահանջմունքների բավարարման սկզբունքով: Իմաստունը հաճախ գերադասում էր տառապանքը, որպես հետագա տառապանքներից ազատագրման միջոց: էպիկուրի համոզմամբ կան հաճույքներ, որոնցից պետք է հրաժարվել և կան տառապանքներ, որոնցից չպետք է խուսափել:  

Խնդիր չունենալով Էպիկուրի բոլոր գաղափարներին անդրադառնալ՝ նշենք միայն, որ հույն  մտածողի հետ կապված իրողությունները փաստումն են այն բանի, որ մարդիկ հաճախ քննադատում են ոչ թե դիմացինին, այլ՝ իրենց պատկերացումներում տրված դիմացինին: Պատահական չէ ասված, որ դժբախտություն է ոչ թե քննադատված լինելը, այլ՝ չհասկացված մնալը: Էպիկուրը, ցավոք, քննադատվեց՝ հիմնականում մնալով չհասկացված:

 

Հեղինակ Արմեն Սարգսյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ