Սվալբարդ՝ համաշխարհային սերմնապահեստարան (ֆոտո)

15 նոյեմբեր 2013 15:01
Սվալբարդ՝ համաշխարհային սերմնապահեստարան (ֆոտո)

Անհետացման շեմին գտնվող այնպիսի տեսակներ, ինչպիսիք են սապատավոր կետերը և ռնգեղջյուրը, հաճախ են հայտնվում համաշխարհային նորությունների կիզակետում, սակայն բուսականության որոշ տեսակների գոյությունը ևս վտանգված է, ավելին վերջիններս արդեն գտնվում են անհետացման շեմին:

Հետազոտություններից մեկի արդյունքներով 1903թ-ին Ամերիկայում աճեցված 80.000 բուսատեսակներից միայն 600 են մնացել մինչև 1983թ-ը: Այս համատեքստում էական է դառնում այն հարցը, թե համաշխարհային աղետների դեպքում հնարավոր է արդյոք պահպանել որոշ բուսատեսակներ, որոնք հետագայում կապահովեն քաղաքակրթական բազմազանությունը: Որպես այդ խնդրի լուծում՝ աշխարհում կա  «սերմերի Նոյյան Տապանը» կամ նույն ինքը՝ Սվալբարդ համաշխարհային սերմանպահեստարանը:

Հյուսիսային բևեռից 1300 կմ դեպի հարավ՝ նորվեգական Շպիցբերգեն կղզում է գտնվում սերմերի համաշխարհային պահոցը: Այն, ըստ էության, իրենից ներկայացնում է հսկայական ամրոց, որը կարող է պահպանել ավելի քան 4,5 մլն տեսակ բուսականության սերմեր: Այս պահեստարանի շնորհիվ, մեծագույն աղետից հետո, երբ բուսականությունը կվերանա, հնարավոր է երկրագնդի ցանկացած կետում նոր բուսականություն աճեցնել:

Չնայած վերը արտահայտված միտքը առավել հաճախ կարելի է լսել, սակայն պետք է նշել, որ այս հսկայական պահեսատարանը օգտագործվում է նաև այն դեպքերում, երբ ոչ ճիշտ գործունեության հետևանքով որոշակի բուսատեսակներ են անհետանում:

Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում կա ավելի քան 1400 սերմնապահեստարաններ, սակայն դրանց գերակշիռ մասը տեղեկայված են քաղաքականապես անկայուն տարածաշրջաններում, հետևաբար այս սերմնապահեստի կարևորությունը էլ ավելի է մեծանում:

Սվալբարդը կառուցված է լեռան մեջ 120 մետր խորությամբ: Նման տեղանքի ընտրությունը պայմանավորված է այդ հատվածի՝ տեսանելիության տեսանկյունից որոշակի գաղտնիության և մշտական սառնության գոյության հետ: Բացի այդ, այն գտնվում է ծովի մակարդակից 130 մետր բարձրության վրա, հետևաբար ենթադրվում է, որ այն անխոցելի կմնա նաև սառցե բեկորների հալվելու ժամանակ: Սերմապահեստարանի բացումը տեղի է ունեցել 2008թ-ին: Ներկայումս այնտեղ պահվում է ավելի քան 770.000 հատուկ տեսակ սերմեր:




Սերմերը փաթեթավորվում եմ ավելի քան 4 շերտերով, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը: Պահպանման միջին ջերմաստիճանն էլ -18 է, ընդ որում համակարգը այնպես է կառուցված, որ նույնիսկ դրա խափանման դեպքում ավելի քան մեկ շաբաթյա ժամկետում ջերմաստիճանը չի գերազանցում -3 աստիճանը: Անվտանգությունն էլ ապահովված է տեսախցիկների հատուկ համակարգի միջոցով:    

 

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ