Հրանտ Թոխատյանը՝ «Վերջին Մոհիկյանը» ֆիլմի, սպասվող զարգացումների ու իր երեխաների հաջողությունների մասին

05 նոյեմբեր 2013 15:59
Հրանտ Թոխատյանը՝ «Վերջին Մոհիկյանը» ֆիլմի, սպասվող զարգացումների ու իր երեխաների հաջողությունների մասին

Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց «Վերջին Մոհիկյանը» ֆիլմի, իր զավակների և առաջիկա ծրագրեի մասին: Նա տեղեկացրեց, որ ֆիլմը բաղկացած է լինելու մի քանի մասերից, երկրորդ մասը, նախնական տվյալներով, ցուցադրվելու է դեկտեմբեր-հունվար ամիսներին:

Վերջին Մոհիկյանը» ֆիլմը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, սակայն քիչ բան է հայտնի ստեղծագործական խմբի և ֆիլմի պատրաստման աշխատանքների մասին: Կներկայացնե՞ք մանրամասները:

-Ֆիլմը պատրաստվել է ռուսական CTC հեռուստաընկերության նախաձեռնությամբ: Ֆիլմի նկարահանման գաղափարը ծագել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Մուրուգովի մոտ, ում փեսան ազգությամբ հայ է: Հետագայում հավաքվել է 10 հոգուց բաղկացած հեղինակային խումբը: Ռուսաստանում ամենաճանաչված ռեժիսորներից մեկը Ռեզո Գիգինեշվիլին ինձ հրավիրեց հանդես գալու գլխավոր դերում:

- Ֆիլմի վերնագիրն է «Վերջին Մոհիկյանը»: Ինչո՞ւ վերջին:

-Հաճախ մեղադրում են, որ ֆիլմի վերնագրով փորձ է արվել ասվել, թե, իբր, հայերն են վերջանում: Բայց ոչ թե հայերն են վերջանում այլ «Մոհիկյան» տոհմի սերունդն է վերջանում. իմ հերոսը ունի երեք դուստր և երազում է որդի ունենալու մասին: Օրինակ ինձ էլ միշտ իմ հայրիկն ասել է՝ ուշադիր եղիր դու վերջին Թոխատյանն ես: Մեր ազգում այդպես էր ստացվել՝ պապիկս, հայրիկս ու ես եղբայրներ չունենք: Վերջին Թոխատյանը ես էի: Այսօր երջանիկ եմ, որ ունեմ երկու արու զավակ: Հիմա Թոխատյանները շանս ունեն չվերջանալու:

-Ֆիլմում կար յուրօրինակ հայկական կոլորիտ: Սցենարի հեղինակը կամ համահեղինակը հա՞յ է եղել:

-Ոչ, պարզապես հեղինակային խումբը խորությամբ ուսումնասիրել է Հայաստանի մշակությունը, ավանդույթներն ու սովորույթները: Բացի այդ նկարահանումները սկսելուց մոտ մեկուկես ամիս առաջ ես արդեն Մոսկվայում էի և, հեղինակների հետ մեր շփումների արդյունքում, ֆիլմում ձևավորեցինք այդ մթնոլորտը: Հարկ է նշել, որ ֆիլմը բուն ռուսական է: Ի սկզբանե, նախատեսված է եղել բացառապես ռուսական շուկայի համար: Հաշվի առնված չէր, որ այն ցուցադրվելու է նաև Հայաստանում, այդ իսկ պատճառով ֆիլմի բովանդակությունը հաշվարկված էր հենց Ռուսաստանի համար:

-Առաջին մասի ավարտից հետո գրվեց շարունակելի: Քանի՞ մասից է բաղկացած ֆիլմը:
-Իրենց մոտ ֆիլմերը լինում են «սեզոնային»: Սա առաջին սեզոնն էր: Շուտով կլինի երկրորդը, հետո երրորդը ու դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ մասերը: Ի սկզբանե նախատեսված չէր, որ ֆիլմը կցուցադրվի Հայաստանում, այն զուտ ռուսական շուկայի համար էր պատրաստված: CTC-ը նվիրեց մեզ ցուցադրման իրավունքը Հայաստանում:

-Իսկ ֆիլմի հաջորդ մասերը հնարավո՞ր է նկարահանվեն Հայաստանում:
-Այո, Հայաստանում նկարահանումներ պետք է լինեն, քանի որ ապագա փեսացուի հետ համաձայնության ենք գալիս, որ նշանադրությունը կայանա Մոսկվայում, իսկ հարսանիքը՝ Երևանում:




-Ֆիլմում անընդհատ ճնշում եք ռուս փեսային: Ձեր կարծիքով այդ հանգամանքը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ ավելի ընդգծելով տարածված կարծիքը, որ այլազգիները ՌԴ տարածքում ճնշում են տեղացիներին: Այդ դրվագն ինչպե՞ս ընկալվեց ռուս հանդիսատեսի կողմից:

-Վախը բավականին մեծ էր՝ ինչպես կընկալվի ֆիլմը ռուսների կողմից, որովհետև ընդհանուր նեգատիվ վերաբերմունք կա մեր տարածաշրջանի՝ ոչ թե մասնավորապես հայերի հանդեպ: Վախ կար, որ ավելի կսրի լարվածությունը, բայց հակառակ էֆեկտն ունեցավ, քանի որ այն վարկանիշը, որ հավաքեց ֆիլմն ու պահեց մինչև վերջ, այսօրվա ռուսական հեռուստաֆիլմերի մեջ ամենաբարձրերից մեկն է: Բոլորի համար անսպասելի էր նման հաջողությունը: Ֆիլմի մասին դրական կարծիք էին հայտնում Ռուսաստանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչները: Ասում էին՝ այո ֆիլմը հայկական ընտանիքի մասին է, բայց մեզ ևս վերաբերում է, քանի որ ներկայացվեց Մոսկվայում ապրող այլազգիի ոչ թե ծաղրական, այլ նորմալ, արժանապատիվ մարդու կերպար: Մարդիկ իրենց վիրավորված չեն զգացել, դա մեծ ձեռքբերում է:

-Բավականին շատ քննադատություններ հնչեցին ֆիլմում Ձեր մարմնավորված ներգաղթյալ հայի կերպարի առնչությամբ: Ինչո՞վ կբացատրեք դա:

-Մոհիկյանը ավանդական հայ տղամարդու կերպար է, ով երկար տարիներ ապրում է օտար երկրում, ունի սեփական բիզնես և ամեն կերպ ջանում է իր երեխաներին հայեցի դաստիարակություն տալ: Երեխաները կիսառուս-կիսահայ են, նա հնարավորինս փորձում է աղջիկներին սովորեցնել հայերեն: Այնպես որ նմանօրինակ մեղադրանքներն անընդունելի են: Երևի թե պետք է ապրել Ռուսաստանում նմանատիպ ընտանիքում, տեսնել նրանց նիստուկացը, բարքերը, այդ դեպքում ավելի ճիշտ կընկալվի ֆիլմը: Ընտանիքներ եմ ճանաչում, որոնք ապրում են դրսում և բացարձակ չեն խոսում հայերեն, այդ խնդիրը լուծելու համար ժամանակին ստեղծվեց Մեր այբբենարանը: Իսկ այս ընտանիքում իմ մարմնավորած հերոսը փորձում է երեխաների մոտ սեր առաջացնել Հայաստանի հանդեպ, ծանոթացնել մշակույթին, գրականությանը: Եթե հանդիսատեսը մի քիչ ուշադրություն դարձներ կերպարի հագուկապին, կենցաղին կտեսներ՝ նրա ընտանիքը բնակվում է Մոսկվայի ամենաթանկարժեք էլիտար շենքերից մեկում: Ընդհակառակը, ֆիլմում ընդգծվում, որ հայերը աշխատող ու արժանապատիվ մարդիկ են: Իմ կերպարը ֆիլմում մի քանի անգամ շեշտում է՝ «հայ լինել չի նշանում խորոված անել կամ առևտրով զբաղվել»: Եթե հաշվարկված լիներ, որ ֆիլմը հայ հանդիսատեսի համար է մոտեցումն, ինչ խոսք, այլ կլիներ:

-Ի՞նչ է սպասվում ֆիլմի հերոսներին առաջիկայում և ե՞րբ կցուցադրվի երկրորդ մասը:
-Ֆիլմում կինս՝ Նատալիան, հղի է, բայց ֆիլմի հեղինակները մեզ էլ չեն ասում երեխայի սեռը, որպեսզի մեզ համար էլ հետաքրքիր լինի: Ֆիլմի երկրորդ փուլում ծանոթանում են Մոհիկյանները ծանոթանում են իրենց աղջկա փեսացուի ծնողների հետ: Եթե տղան հանուն սիրած աղջկա դիմանում էր իմ հերոսի վատ վերաբերմունքին ու դիմադրությանը, ծնողները չեն համակերպվում այդ իրավիճակի հետ: Երկու ավանդական ընտանիքիների միջև «պայքար է» սկսվում: Նշված հակադրության հիման վրա նկարահանված 16 սերիաներն ավելի հետաքրքիր են լինելու: Ըստ CTC-ի, ֆիլմի երկրորդ մասը կցուցադրվի կամ դեկտեմբեր կամ հունվար ամիսներին:

-Ֆիլմում ավանդապահ ու խիստ հոր դերում եք հանդես գալիս, իրականում ինչպիսի՞ հայր է Հրանտ Թոխատյանը:

-Ավանդապահ եմ, բայց ոչ այնքան խիստ՝ ընտանիքում ավելի դեմոկրատ եմ: Իմ երեխաները ծնվել և մեծացել, ապրել և ապրելու են Հայաստանում: Ֆիլմի հերոսն այլ խնդիր ուներ՝ նա ուներ իր ընտանիքում հայապահպանության խնդիր: Այստեղ երեխաներին կորցնելու վախ չկա՝ չես վախենում, որ նրանք կձուլվեն, կկորցնեն ազգային ինքնությունը, իրենք Հայաստանում են՝ հայ կմեծանան: Օտար երկրներում ապրողների մոտ վտանգն ավելի մեծ է: Ես սիրում եմ հայկական ընտանիք ինստիտուտը: Միգուցե շատ բան ունենք սովորելու Եվրոպայից, բայց այն ինչ վերաբերում է ընտանիքին ու ընտանեկան հարաբերությունների շատ սովորեցնելու բան ունենք նրանց: Ես ուզում եմ ու իմ կարողության չափով անում եմ ամեն ինչ, որպեսզի երկիրս լինի այնպիսին, որ իմ երեխաների աչքը դրսում չլինի, նրանք ուզենան իրենց երկրում ապրել, պիտանի լինեն: Ինչ խոսք, թող շրջագայեն, սովորեն, աշխատեն, փորձ հավաքեն՝ իմանալով, որ վերջնական խարիսխն այստեղ է՝ իրենց Երևանում:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները:

-Ավագ որդիս ծառայեց բանակում, ավարտեց Թատերական ինստիտուտի պրոդյուսերական բաժինը: Հիմա ամուսնացել է և աշխատում է մեզ մոտ՝ «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Շատ սիրում է շրջագայել, բայց միշտ կարոտով է վերադառնում հայրենիք: Միջնեկ որդիս այս տարի կավարտի Սլավոնական համալսարանի գովազդի բաժինը: Իսկ դուստրս՝ Լիլիթիկը դպրոցում է սովորում:




-Միջամտե՞լ եք երեխաների մասնագիտական ընտրության հարցին:

-Ոչ, երբեք չեմ միջամտել: Երկար զրուցել ենք այդ թեմայով: Իմ մասնագիտությունն ընտրելու հնարավորություն երկուսին էլ տվել են՝ տղաներս երկուսն էլ նկարահանվել են «Մեր բակ»-ը ֆիլմում: Երկուսն էլ ունեցել են առիթ՝ բեմ բարձրանալու, բայց հասկացել են, որ իրենցը չի: Միջակություն չպետք է լինի՝ մանավանդ դերասանի մասնագիտությունում: Ես շատ կուզենամ, որ Լիլիթը բեմ բարձրանա, նա ունի այդ կարողությունները. բավականին արտիստիկ երեխա է:


-Մասնագիտությամբ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ եք, երկար տարիներ աշխատել եք դպրոցում: Ինչո՞ւ որոշեցիք ընտրել դերասանի մասնագիտությունը և ինչպես եք համատեղում նկարահանումները, ներկայացումներն ու «Շարմ հոլդինգ» ընկերության տնօրենի պաշտոնը:

-Ճիշտ նկատեցիք, 8 տարի դասավանդել եմ Օշականի դպրոցում: Ինձ համար շատ դժվար է եղել ընտրություն կատարել դերասանի և ուսուցչի մասնագիտությունների միջև, բայց թատրոնի նկատմամբ սերը հաղթեց: 1982 թվականին Կամերային թատրոնը պետք է բացվեր և պետք է որոշում ընդունվեր: Համատեղել չէր կարելի, երկու մասնագիտություններն էլ պահանջում էին ամբողջական ներգրավվածություն, ես ընտրեցի ճանապարհը դեպի բեմ: 18 տարեկանում եմ մտել Կամերային թատրոն այնտեղ եմ կազմավորվել: Կամերային թատրոնը միշտ, գոնե իմ ժամանակ, եղել է համախոհների թատրոն. կար գաղափար հանուն որի մենք մեր ձեռքերով կառուցում էինք այդ թատրոնը: Այսօր այնտեղ աշխատում է իմ կնոջ սերունդը, բայց դա արդեն ուրիշ Կամերային թատրոն է՝ իր մոտեցումներով, ոճով ու բովանդակությամբ:



-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ ունենք ներկայացման 3 սցենար, պարզապես ժամանակը չի հերիքում: Առաջիկայում պետք է մեկնեմ ԱՄՆ՝ մասնակցելու «Հայաստան համահայկական հիմնադրամ» թելեթոնին: Ունեմ առաջարկ Միացյալ Նահանգներից. լիբանանահայ Վահե Բերբերյանի և իրանահայ Վահիկ Փարսադանի հետ ծրագրում ենք բեմադրել ներկայացում, որը հետաքրքրիր կլինի ողջ հայկական համայնքի՝ իրանահայերին, բեյրութահայերին և Հայաստանի հայերին: Մարտ ամսին սկսում է «Պապ 005» ֆիլմի հեռուստատեսային տարբերակի նկարահանումները, շարունակվելու են «Մահիկյանի» հաջորդ մասերը: «Շարմ հոլդինգ»-ում նոր կայացման փուլ է: Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոխորհուրդ տեղափոխվելուց հետո, այստեղ մնացել ենք ես ու Կարեն Ղազարյանը: Վերջին ֆիլմային նախագիծը «Քայլ ձիով»-ն էր: Մեզ մոտ սցենարներին ու նախագծերի հսկայական քանակ կա, եթե կարողանում ենք գտնել ֆինանսական միջոցներ դրանք իրականացնում ենք: Ծրագրեր շատ կան:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ