ԵՊՀ-ում պետք է գործի ուսանողական ճաշարանի գաղափարը, ոչ թե մատակարարվի «Հին Էրիվան»-ի չվաճառված ու չիրացված սնունդը. Ալիկ Ղարիբյան

30 հոկտեմբեր 2013 14:40
ԵՊՀ-ում պետք է գործի ուսանողական ճաշարանի գաղափարը, ոչ թե մատակարարվի «Հին Էրիվան»-ի չվաճառված ու չիրացված սնունդը. Ալիկ Ղարիբյան

«Որևէ մեկը եկել ու ուսանողներին հարցրե՞լ է, թե գոհ են այդ ընկերություն մատուցած սննդից ու գնային քաղաքականությունից: Խոսե՞լ է ընկերության սեփականատերը, թե որքան գումար են պարտք Երևանի պետական համալսարանին և պետական բյուջեին: Ես անձնական շահեր չեմ լուծում, պաշտպանում եմ ուսանողության շահերը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը` կապված «Ժամանակ» թերթի հետ զրույցում «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի այն հայտարարության հետ, թե Ալիկ Ղարիբյանն է շահագրգռված, որ Hi Lunch ընկերությունը դադարեցնի շահագործել ԵՊՀ բուֆետները:

«Ժամանակ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 1-ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի բուֆետները, բացի կենտրոնական մասնաշենքի բուֆետից, չեն շահագործվում: Երեկ էլ պարզվել է, որ մայր բուհի ղեկավարությունը որոշել է ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդակցությունների սրահը ժամանակավորապես վերածել բուֆետի, ինչն առաջացրել է ուսանողների դժգոհությունը: Ըստ թերթի,  ԵՊՀ-ի ղեկավարությունը որոշել է ազատվել տարիներ շարունակ համալսարանի բուֆետները շահագործող Hi Lunch ընկերությունից, միակողմանի խզել է պայմանագիրը, որպեսզի այս բիզնեսն իր ձեռքը վերցնի: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս բիզնեսով առավել շահագրգռված են համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը և ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը, ովքեր արդեն իսկ հասցրել են իրենցով անել մայր բուհին առնչով մի շարք այլ եկամտաբեր գործեր: Hi Lunch ընկերությունը, որը, որոշ տեղեկություններով, պատկանում է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին, թերթի թղթակցի հետ ի հետ զրույցում հաստատել է, որ ընկերությունը 13 տարվա պայմանագիր է կնքել ԵՊՀ-ի հետ, որը, սակայն, միակողմանի խախտվել է բուհի կողմից:

Ա. Ղարիբյանի խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ ԵՊՀ-ում պետք է աշխատի այնպիսի ընկերություն, որը ուսանողությանը կմատակարարի էժան ու որակյալ սնունդ, կգործի ուսանողական ճաշարանի գաղափարը, «ոչ թե «Հին Էրիվան» ռեստորանի չվաճառված ու չիրացված սնունդը կմատակարարվի համալսարանում, ինչպես եղել է տարիներ շարունակ ու այդ բողոքներն իմ կողմից պարբերաբար բարձրացվել են»: «Ունենք համալսարանի ղեկավարության որոշումը, որ ոչ թե պետք է մենաշնորհ լինի, այլ գործեն մի քանի ընկերություններ` մատակարարելով էժան ու որակյալ սնունդ»,- նշեց ԵՊՀ-ի աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ այժմ ԵՊՀ-ում երկու ընկերություն է աշխատում` ԿԳՆ-ի թույլտվությամբ:

Ինչ վերաբերում է ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդակցությունների սրահը բուֆետի վերածելուն, նա ասաց, որ դա ժամանակավոր է, իսկ այն քանդելու ու բուֆետի վերածելու գաղափար ընդհանրապես չի եղել:  «Սննդի մատուցման ծառայություններ իրականացվելու են հին բուհետների տարածքներում: Ուղղակի սպասում ենք, որ այդ ընկերությունը իր գույքը հանի բուֆետներից»,- ասաց Ա. Ղարիբյանը:

Նշենք, որ ԵՊՀ-ն դիմել է դատարան, քանի որ, ըստ մեր զրուցակցի, Hi Lunch ընկերությանը պայմանագրի մի քանի կետեր է խախտել: «Բացի այդ, ընկերությունը իր գույքը համալսարանի տարածքից հանելու համար միլիոններ է պահանջել, իսկ ԵՊՀ-ն այդ գումարը չի կարող տալ: Մենք էլ այն չենք օգտագործում, որպեսզի դատարանում չշահարկվի, թե մենք օգտագործել ենք այն ու ավելորդ քաշքշուկ լինի»,- ասաց նա: Ա. Ղարիբյանը ընդգծեց, որ մեկ-երկու շաբաթից ԵՊՀ ուսանողները կարող են էժան ու որակյալ սնունդ ստանալ:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ