Ծննդաբերության գնացի 80 կգ քաշով, իսկ այժմ 57 կգ եմ. Անի Դաշյանը՝ ավելորդ քաշից ազատվելու իր տարբերակների մասին

29 հուլիս 2017 13:46
Ծննդաբերության գնացի 80 կգ քաշով, իսկ այժմ 57 կգ եմ. Անի Դաշյանը՝ ավելորդ քաշից ազատվելու իր տարբերակների մասին

Արդեն մեկ տարի է, ինչ մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանը վայելում է  մայրության բերկրանքը, բայց նաեւ, իր խոսքով, նոր-նոր է ընտելանում մայրիկի  կարգավիճակին, քանի որ շատերի նման հետծննդաբերական դեպրեսիայի միջով է անցել: Անին էլ շատերի նման հղիության ընթացքում գիրացել է, որից հետո ճիշտ սննդակարգով միայն վերադարձել հին կշռին: Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին կիսվել է նիհարելու իր տարբերակով:

«Բալիկի ծնունդից մի քանի ամիս անց միայն հասկացա, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել ավելորդ քաշից ազատվելու համար: Դեռ չէի մտածել, թե ինչ տարբերակով պետք է նիհարեմ, երբ իմ վաղեմի ընկերներից Գայանե Շախատունին, ով սննդի խորհրդատու է եւ պրոֆեսիոնալ ու հաջողակ մասնագետ այդ ոլորտում, առաջարկեց համատեղ աշխատել: Չնայած բավականին դժվար է տարբեր երկներում գտնվելով աշխատելը, բայց ես իմ մեջ ուժ գտա եւ հետեւելով Գայանեի խորհուրդներին ու ամեն օր առաջարկած ճաշացանկին, շատ արագ ազատվեցի ավելորդ կիլոգրամներից եւ նույնիսկ ավելին: Այդ միջոցով ամենակարեւորը սովորեցի ճիշտ եւ առողջ սնվել, այն ինձ համար արդեն ապրելակերպ է դարձել: Ի դեպ՝ շնորհակալ եմ Գայանեին՝ ինձ թեթեւացնելու համար»,- ժպիտով պատմեց Անին:

Հաղորդավարուհին հղիության ընթացքում 80 կգ է կշռել.

«Ծննդաբերության գնացի 80 կգ քաշով, որդուս ունենալուց հետո ընդամենը 5 կգ նիհարեցի, իսկ այժմ 57 կգ եմ: Կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ»,- նշեց նա:

Խոսելով ճիշտ սննդակարգի մասին՝ Անի Դաշյանը նկատեց.

«Իրականում, իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ տարբեր դիետաներ եմ փորձել, բայց այս պահին վստահ կարող եմ ասել, որ դրանք պարզապես հիմարություններ են: Որքան արագ նիհարում, այնքան արագ էլ հավաքում ես կորցրածդ քաշը: Պետք է ավելորդ կիլոգրամներից ազատվել ուտելով՝ քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Պետք է առողջ սնվել, հնարավորինս օգտագործել բնական սնունդ՝ միրգ բանջարեղեն, կանաչեղեն, հրաժարվել տապակած ամեն ինչից: Սրան զուգահեռ օրվա ընթացքում խմել 1.5-2 լիտր ջուր, բայց ոչ ուտելու ընթացքում: Ամենակարեւորը՝ նման սննդակարգը դարձնել ապրելակերպ եւ դրա հետ մեկտեղ էլ ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար»:

Անի Դաշյանի կարծիքով կնոջ գեղեցկության գրավականը շատ պարզ է.

«Գրավականը երջանկությունից փայլող աչքերն են: Ինչ վերաբերվում է ներքին գեղեցկությանը, այս առումով իմ չափորոշիչները նույնն են թե տղամարդկանց, թե կանանց համար: Մարդը ներքուստ գեղեցիկ է իր ազնվությամբ, զարգացվածությամբ, գրագիտությամբ, ներողամտությամբ եւ նվիրվածությամբ»,- հավելեց հաղորդավարուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ