Փաստորեն, Մենչի մասին լեգենդները ճիշտ էին. Յուլյա Ֆինկ

18 հուլիս 2017 13:27
Փաստորեն, Մենչի մասին լեգենդները ճիշտ էին. Յուլյա Ֆինկ
«Դեպի երազանք» 25 մասանի հեռուստաֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր զրուցել ենք դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ, ով եւս նկարահանվել է այս ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի մոր կերպարը:
Ինչպես շատերն են հիշում՝ Յուլյա Ֆինկն իր ստեղծագործական գործունեության ընթացքում շատ անգամներ է մոր դերով հանդես եկել, ավելին՝ դերասանուհին որոշել էր այլեւս նման կերպարի առաջարկ չընդունել, բայց ինչպես ինքն է ասում, Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, առաջարկը որոշեց չմերժել.
 
«Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել այս ֆիլմում, սկզբում շատ էի տատանվում, քանի որ կրկին մամայի կերպար պետք է մարմնավորեի, բայց, քանի որ նախագծի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն էր, որոշեցի վստահել նրան: Առաջարկն ընդունելու հարցում պատճառներից մեկն էլ նաեւ այնն էր, որ որքան էլ մայրիկի կերպար էր, բայց նման չէր իմ կերտած մամաներին. սա ավելի խիստ ու ընդգծված բնավորություն ունեցող կին է: Մանկուց միշտ երազել եմ Սառցե թագուհին խաղալ, եւ որոշ իմաստով այս հերոսիս մեջ ես գտա նրան, քանի որ այս կինը եւս սառը ու չար մարդ է»,- նշեց Յուլյան՝ հավելելով.
 
«Թեեւ հերոսուհիս բացասական տեսակ է, բայց փորձել եմ արդարացված նրան ներկայացնել, ինչը, կարծում եմ, կընդունվի նաեւ հեռուստադիտողի կողմից: Այս կինը ամեն ինչ անում է իր երեխաների համար, նա ոչինչ չի խնայել, որպեսզի կիրթ ու դաստիարակված մեծացնի իր երեխաներին, ուզում է, որ իր երեխաները միայն լավ կյանքով ապրեն, հենց դրանից ելնելով էլ՝ հասկանալի է դառնում շատ հարցերում դեմ գնալու իր դիրքորոշման նախահիմքը: Այս կինը թաքուն պատմություն ունի, որն իրեն սառն ու դաժան է  դարձրել, բայց նաեւ նա սիրում է իր ընտանիքը, իր տղամարդուն ու երեխաներին»:
 
Խոսելով նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմեց.
«Ես շատ գոհ եւ շնորհակալ եմ ողջ ստեղծագործական թիմից պրոֆեսիոնալ ու սրտացավ աշխատանքի համար: Շատ աշխատասեր, ժպտառատ ու հոգատար թիմ եմ ունեցել: Դերասանական կազմին ծանոթ չէի, նկարահանման հրապարակում առաջին անգամն էինք հանդիպում, բայց շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց խաղալ նրանց հետ: Մենք առաջին իսկ օրից հասկացել ենք միմյանց ու առաջին տեսարանից սկսած ամեն ինչ ինքնաբերաբար լավ անցավ: Անգամ ֆիլմում իմ երեխայի հետ շատ հարթ նկարահանումներ ենք ունեցել, ում մարմնավորում էր Մենչի փոքր դուստրը: Նա շատ դիմացկուն ու տաղանդավոր փոքրիկ էր, ով մեզ հետ հավասար գիշեր-ցերեկ աշխատեց ու չհոգնեց»:
 
Անդրադառնալով Մենչի հետ աշխատանքին՝ Յուլյա Ֆինկը ընդգծեց.
«Հիմա սպասում եմ ֆիլմի ամբողջական տարբերակին, բայց պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի էր Արմեն Պետրոսյանի թիմում աշխատելը: Անտեղի չեմ գովում, իսկապես շատ լուրջ աշխատանք է տարվել: Փաստորեն Մենչի մասին լեգենդները ճիշտ էին՝ իր հետ աշխատելն ուղղակի հաճույք էր, քանի որ, որպես դերասան, քեզ գնահատված ես զգում: Թե նա, թե իր թիմը ամեն ինչ անում էին դերասանի տրամադրության ու հարմարավետ զգալու համար, նրանք աննկարագրելի հոգատար էին: Հենց Մենչի մասին լսածս կարծիքներն էլ ինձ ստիպեցին երկար չմտածել ու կրկին՝ թեկուզ մամայի կերպարով հանդես գալ»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ